23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2016

Մեսսին խաղադաշտ կվերադառնա հոկտեմբերի կեսին

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ապաքինվելուց խաղադաշտ կվերադառնա հոկտեմբերի 15-ին: Այդ օրը կատալոնական ակումբը Պրիմերայում կընդունի «Դեպորտիվոյին»: «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն որոշել է վնասվածքից վերականգվող Մեսիին ու ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտիին խաղալու հնարավորություն տալ այդ խաղում: Նշվում է, որ Մեսին խաղադաշտում կանցկացնի 30 րոպեից ոչ ավելի: Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի ավագը վնասվածք է ստացել Մադրիդի […]

ԱԳՆ-ը խորապես մտահոգված է

ՀՀ ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ. Խորապես մտահոգված ենք վերջին օրերին Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ: Առանձնահատուկ անհանգստություն է պատճառում հատկապես Հալեպի, այդ թվում նաև հայաբնակ թաղամասերի խաղաղ բնակչության դեմ զենքի խիստ դատապարտելի կիրառումը, որի հետևանքով կան մարդկային մեծաթիվ կորուստներ: Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների և տուժածների ընտանիքներին և հարազատներին։ Հույս […]

Վիրաբույժը սկսել է պարել վիրահատության թեժ պահին /ֆոտո, վիդեո/

Ամերիկացի պլաստիկ վիրաբույժ Դեւիդ Մադջանը Յութուբի աստղն է դարձել այն բանի համար, որ պարել է վիրահատության ընթացքում: Համացանցում հայտնված տեսանյութում երեւում է, թե ինչպես է բժիշկը սկսում պարել վիրահատության ամենաթեժ պահին: Այժմ քննություն է սկսվել դեպքի առթիվ, բժիշկը կարող է զրկվել բժշկական իր լիցենզիայից:

Նկարներից հորդող լույսը /վիդեո/

«Նկարների մեջ նկարներ կան: Կիսով չափ թողնելով նկարների մեջ նկարները՝  աշխատել եմ, որ մարդիկ ամբողջացնեն և իրենք հանդես գան որպես ստեղծագործողներ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գեղանկարիչ, ռեժիսոր Ժիրայր Աղավելյանը: Նշենք, որ սեպտեմբերի 23-ին Հայաստանի նկարիչների միության ցուցասրահներից մեկում բացվեց Ժիրայր Աղավելյանի «Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը: Աղավելյանի նկարները հագեցած են գունային ապրումներով: Հոգու ներկապնակից դուրս հորդող գույները […]

Լոռիում գերմանացի զբոսաշրջիկն ընկել է 20 մետր բարձրությամբ ժայռից

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 30-ին, ժամը 13.10-ին տեղեկություն է ստացվել, որ Հաղպատ-Ակներ միջհամայնքային ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող Դսեվանք ամրոցի մոտակայքում երկու զբոսաշրջիկ ընկել է ժայռից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի 1967 թ. ծնված Ք. Բ.-ն ընկել է ամրոցի մոտակա ժայռից՝ մոտ 20 մ […]

«Ուրարտուն» շարունակում է հաղթանակներ տոնել Վրաստանում

Վրաստանում հավաք անցկացնող «Ուրարտուն» հաղթել է նաեւ երրորդ ստուգողական խաղում: Թբիլիսիում Տիգրան Գյոկչյանի սաներն ուժեղ են գտնվել Վրաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականից՝62:53: Հայկական թիմի գլխավոր մարզիչն այս անգամ ավելի մեծ թվով փորձարկումներ էկատարել: Խաղին չեն մասնակցել Տերի Սմիթը, Վիկտոր Հովսեփյանը եւ Միքայել Պողոսյանը: Բավական քիչ ժամանակ խաղադաշտում անցկացրին Ամիրան Ամիրխանովը, Տոդ Օ`Բրայանը եւ Արիզոնա Ռեյդը, հայտնում է […]

Գյումրի և Վանաձոր. ամփոփ պատկեր ընտրություններից առաջ

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի քաղաքական ողջ դաշտի ուշադրությունը հիմնականում կենտրոնացված է լինելու Գյումրիում և Վանաձորում կայանալիք ավագանու ընտրությունների վրա: Նախ նկատենք, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում առաջին անգամ այս քաղաքներում ոչ թե ընտրելու են քաղաքապետ, այլ ավագանի, որն էլ ընտրելու է քաղաքապետ: Իսկ այն, որ քաղաքական դաշտի ուշադրությունը սևեռվելու է  այս ընտրությունների վրա, ամենևին էլ զարմանալի չէ, […]

«Իրավունքի ու բռնության սահմանները» /ֆոտո, վիդեո/

Այսօր տեղի ունեցավ «Սասնա Ծռեր՝ իրավունքի ու բռնության սահմանները» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը փաստագրական վավերագրումն է «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած զարգացումների, ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած ուժի, այդ օրերի հույզերի ու պայքարի։ Henaran.am-ի թղթակիցը զրուցել է «Ֆոտոլուր» լրատվական գործակալության ֆոտոլրագրող Հայկ Բաղդասարյանի հետ։ Վերջինս շեշտեց՝ լուսանկարիչները հանրության ուշադրությանը ներկայացրել են իրենց ախատանքի արդյունքները […]

Սահմանապահ բնակավայրերի ուսհաստատությունների աջակցմանն ուղղված համաժողով՝ Մեղրիում

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում այսօր մեկնարկել է “Մասնագիտական կրթությունը և ուսուցումը՝ հեռավոր և սահմանամերձ (սահմանապահ)  բնակավայրերի հզորացման նախապայման” խորագրով եռօրյա գիտակրթական համաժողովը, որը կազմակերպել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Համաժողովին մասնակցում են արդյունաբերության և գործարար հատվածի, մասնագիտական ուսումնական հաստատությունների, մասնավորապես, Սյունիքի մարզում գործող նախնական, միջին ևբարձրագույն ուսհաստատությունների, ուսումնական կենտրոնների, պետական և տեղական կառավարման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի