25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 20, 2016

Հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն. առաջիկա 5 օրվա կանխատեսում

Օգոստոսի 20-24-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ:  Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ Օգոստոսի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի օգոստոսի 20-ի […]

էս երկիրը տեր ու սեր ունի…

Ով մտքերի մեջ կընկնի` թե ինչ մայրեր են ծնում հայրենիքը կյանքից շատ սիրող, մոր թխած լավաշի բույրը մարտի դաշտում նուրբ փայփայող մեր քաջ զինվորներին, թե ինչ մայրեր են ծնում ծաղկաշատ դաշտի փնջի պես գունեղ, մաքուր ու չքնաղ մեր աղջիկներին, թե ինչ մայրեր են ծնում մեր մայրերին, որ ամենաթանկը` զավակներին, երգ ու պարով ճանապարհում են զենքով […]

Նոյեմբերյանում առաջադրվել է 7 թեկնածու

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում թեժ ընտրություններ են սպասվում: ԻՆչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից, ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 7 թեկնածու: Առաջադրված թեկնածուներից 4-ը իշխող «Հանրապետական» կուսակցությունից են՝ Բարեկամավանի գյուղապետ Գարիկ Աբազյանը, Նոյեմբերյանի գործող քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, «Գնորդ Լեւոն» ՍՊԸ տնօրեն Արթուր Անանյանը եւ Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը: ՀՀԿ-ն առաջադրել է Նոյեմբերյանի քաղաքապետին: […]

Գերմանիայի ինտերպոլի կողմից հետախուզվում էր

Ոստիկանության ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետից Նոյեմբերյանի բաժին բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սուրեն Ջ.-ին։ Նա Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր ԳԴՀ քրեական օրենսգրքի 249, 250, 25 հոդ. /ավազակային հարձակում/ մեղադրանքով:

Էջմիածնում առաջադրվել է 3 թեկնածու.գործող քաղաքապետը գեներալ Մանվելի որդին է

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում սեպտեմբերի 18-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 3 թեկնածու: Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից, այս համայնքում կմրցեն գործող քաղաքապետ, անկուսակցական, ինքնառաջադրված Կարեն Գրիգորյանը, անկուսակցական, քաղաքապետարանի պաշտոնյա Արթուր Խաչատրյանը եւ Արթուր Թումանյանը, որի աշխատանքի վայրը նշված չէ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում Հանրապետության մի շարք քաղաքներում […]

«Գրադը ընկել էր տղայիս վրա…».երկու զինվոր` հայրենիքին/վիդեո/

«1992 թվականի սեպտեմբերին գրադը ընկավ տղայիս վրա ու նա մահացավ: Ես իմ գյուղը չթողեցի ու նրա մահից հետո ևս մեկ դուստր, ապա զույգ տղա ունեցա: Զույգ տղաներս արդեն զինվոր են՚»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի սահմանային  Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Էդիկ Բուդուրյանը: Բուդուրյանը փաստեց, որ զոհ ունենալը միայն ավելի ամրապնդում է մարդու հավատը: «Մնացել […]

Ռիո 2016. Միշա Ալոյանը կմենամարտի ոսկե մեդալի համար

Ռի Դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի եզրափակիչ փուլում հանդես կգա նաև 52 կգ քաշային կարգում մենամարտող Ռուսաստանը ներկայացնող Միշա Ալոյանը: Վերջինս կիսաեզրափակիչում 3:0 հաշվով հաղթող դարձավ իր հակառակորդի` չինացի Հու Ցզյանգուանի հետ մենամարտում: Տեղեկացնենք, որ ոսկե մեդալի համար Միշան կմրցի ուզբեկ Շահոբիդին Զոիրովի հետ:

Գյումրեցի կինը հանձնեց զինամթերքը

Ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել 1970 թ. ծնված Սվետլանա Մ.-ն եւ կամավոր հանձնել «ՌԳԴ» տիպի նռնակ՝ պայթուցիչով, լուսարձակող փամփուշտ եւ 5,45 մմ տրամաչափի 36 փամփուշտ: Կինը հայտնել է, որ զինամթերքը հայտնաբերել է իրենց տան նկուղից՝ մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ: Զինամթերքը հանգուցյալ ամուսինն իր հետ բերել էր ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելուց հետո:

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 19-20-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Մ. Մելքոնյան պողոտայի մոտակայքում այրվել է մոտ 1000 քմ խոտածածկ տարածք, Նուբարաշենի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 700 քմ, Մոլդովական փողոցի թիվ 56/1 շենքի մոտակայքում՝ 200 քմ, Լիոնի այգում՝ Վարդավառի լճի մոտակայքում՝ մոտ 1700 քմ, Տիչինայի 207/6 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի