24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 13, 2016

Հետախուզվողը կամավոր ժամանեց Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով

Ոստիկանության ծառայողների կողմից հարազատների շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 12-ին, ժամը 18.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է ժամանել և կամավոր բաժին ներկայացել 1961 թ. ծնված Արտակ Թ.-ն, որը հունիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:

Վաղը կկատարվի Խաղողօրհնեքի կարգ

Օգոստոսի 14-ին՝ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին, Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո կկատարվի Խաղողօրհնեքի կարգ: Ինչպես տեղեկացնում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից, Սուրբ Պատարագից հետո մի շարք եկեղեցիներում ազգային ու ժողովրդական խմբերի մասնակցությամբ տեղի կունենան միջոցառումներ և կմատուցվի սիրո ճաշ։ Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից՝ ժամը 13:00-ին, հավատացյալները խաչերթով կքայլեն […]

Ուժեղ լինելու բանաձևը. երբ սահմանին ես ու գիտես անելիքդ /վիդեո/

«Թույլ մարմնում առողջ հոգի չի կարող լինել: Առողջ հոգին պետք է առողջ մարմնում լինի: Ոնց որ թույլ պատերով տան մեջ` բնակվել հնարավոր չէ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի թեքվանդոյի ֆեդերացիայի ներկայացուցիչ Արա Խաչատրյանը: Արա Խաչատրյանը այս օրերին մարզում է ԵԿՄ Վարդենիսի ճամբարում մարզվող պատանի երկրապահներին: Բազմաթիվ փորձությունների միջով անցած մարզիկը, ով նաև նվիրվել է հայրենի […]

Մայրական հպման հրաշքը․ երկվորյակներից մեկը մահացած էր ծնվել, բայց հետո․․․

Քեյթ և Դեյվիդ Օգերը երկար ժամանակ չէին կարողանում երեխա ունենալ, սակայն շուտով Քեյթը հղիացավ։ Ավելին, նրանք իմացան, որ երկվորյակ են ունենալու՝ տղա եւ աղջիկ։ Սակայն երեխաները ծնվեցին ժամանակից շատ շուտ՝ վեց ու կես ամսականում։ Բժիշկը տեղեկացրեց, որ որդին՝ Ջեյմին, մահացած է ծնվել։ Սակայն հետո իսկական հրաշք տեղի ունեցավ։ Երբ Քեյթն ու Դեյվիդը որդու անշնչացած մարմինն ամուր գրկեցին՝ նրան […]

ՃՈ-ն ուժեղացված հսկողություն է իրականացնում Երեւանում/վիդեո/

Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները շարունակում են ուժեղացված հսկողություն իրականացնել մայրաքաղաքի փողոցներում: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ, մասնավորապես, օգոստոսի 11-ին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հատուկ միջոցառում են իրականացրել թաղանթապատված դիմապակիներով մեքենաների հայտնաբերման եւ շահագործումը դադարեցնելու ուղղությամբ: Հայտնաբերվել է նմանատիպ խախտումով 30 մեքենա, կազմվել է արձանագրություն: Բացի դրանից, ՃՈ աշխատակիցները հայտնաբերել են առանց ԱՊՊԱ պայմանագրի տասը մեքենա: Մանրամասները՝ […]

Գագիկ Մկրտչյանի 6 ամյա որդին անհայր մնաց…

«Այսօր հիվանդանոցում մահացավ հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի վրա գրոհի ժամանակ հրազենային ծանր վնասվածքներ ստացած՝ ՊՊԾ գնդի հերթապահ ծառայության հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Վնասվածքները որովայնի, կրծքավանդակի, ստորին վերջույթների շրջանում էին, բժիշկները չորս անգամ վիրահատել էին նրան, ամեն րոպեն պայքար էր նրա կյանքի համար, սակայն փրկել, ավաղ, չկարողացան: Գագիկ Մկրտչյանը ոստիկանության […]

26 ամյա Գայանեն արդեն 10 օր է անհայտ կորած է

Վանաձորում անհետացել է երեւանցի 26-ամյա Գայանե Մկրտումյանը: Ինչպես հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից, Գայանե Մկրտումյանն օգոստոսի 3-ին դուրս է եկել Վանաձորից եւ չի վերադարձել: Տեղեկություն իմացողներին ոստիկանությունը խնդրում է զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0322) 2-02-02, 1-02, (041) 55-66-66: Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:

Արարատի մարզի անհետ կորած բնակիչը հայտնվել է ադրբեջանական կողմում

Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ, 61-ամյա Հենրիկ Աղեկյանը սահմանը հատել է եւ հայտնվել ադրբեջանական կողմում: Այս տեղեկությունը Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը: Կապրիելյանի խոսքով, Կարմիր խաչը որեւէ պաշտոնական տեղեկատվություն դեռեւս չի տրամադրել:

Մահացել է ՊՊԾ գնդի գրավման օրը ծանր վիրավորված ոստիկանը

Այսօր  մահացել է ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը, ով հուլիսի 17-ին` ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրը, ոստիկանների և «Սասնա ծռեր» խմբավորման անդամների միջև տեղի ունեցած բախման հետևանքով ծանր վիրավորում էր ստացել: Այս մասին Henaran.am-ը  տեղեկացավ Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից: Հիշեցնենք, որ Գագիկ Մկրտչյանն այս ընթացքում ենթարկվել է չորս վիրահատության և այդպես էլ գիտակցության չէր եկել, շնչում էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի

Ամենաընթերցված