25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 6, 2016

Նախորդ տարվա Բաղրամյանի դեպքերի առթիվ երկու ոստիկանի դեմ քրեական հետապնդում է հարուցվել. ՀՔԾ

2015 թվականի հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում եւ հարակից տարածքներում ոստիկանության ծառայողների կողմից առերեւույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված եւ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում ՀՀ […]

Ողբերգական պատահար Ֆրանսիայում.կան զոհեր

Ֆրանսիայի հյուսիսում Ռուան քաղաքի բարերից մեկում անցած կեսգիշերին բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել, վեցը վիրավորվել են, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Զոհվածները 18-ից 20 տարեկան երիտասարդներ են: Ենթադրվում է, որ ներքնահարկում գործող բարի առաստաղի այրման արդյունքում թունավոր գազեր են առաջացել, ինչն էլ մարդկանց մահվան պատճառ է դարձել:  

Ծանր վիրավորվել է Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնիցկին

Ուկրաինայի արևելքում ավտոմեքենայի պայթյունից վիրավորվել է այսպես կոչված՝ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնիցկին: Այս մասին «Թվիթեր»-ում գրառում է արել Լուգանսկի «Կոնֆեդերատիվ միության նախագահ» Օլեգ Ցարևը: Ծանր վիրավոր Պլոտնիցկին տեղափոխվել է հիվանդանոց:

34-ամյա դատապարտյալը սավանով կախվել է

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի լոգարանում օգոստոսի 5-ին սավանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել 34-ամյա դատապարտյալ: Henaran.am-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը նշեց, որ դատապարտյալն ունեցել է առողջական խնդիրներ, այդ իսկ պատճառով տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Նշենք, որ որ 34-ամյա դատապարտյալը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, նա […]

Վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է

Հուլիսի 30-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել Երևանի Վանթյան և Բատիկյան փողոցների խաչմերուկում «Ման» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով 1974 թ. ծնված Հրաչյա Գրիգորյանին վրաերթի ենթարկելու մասին: Օգոստոսի 5-ին, ժամը 20.40-ին, Հ. Գրիգորյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը:

Վարդգես Գասպարիին ազատ են արձակել

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին, որին  այսօր՝ օգոստոսի 6-ին, բերման էին ենթարկել, ազատ են արձակել: Այդ մասին տեղեկացանք Վարդգես Գասպարիից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին բերման են ենթարկել:

Հերթական մարզիչը լքեց Մոսկվայի «Սպարտակը»

Մոսկվայի «Սպարտակի» պաշտոնական կայքը հայտնում է, որ Դմիտրի Ալենիչևը հրաժարական է տվել: Ակումբի տնօրենների խորհուրդը հաստատել է մարզչի հրաժարականը: Մինչև նոր մարզչի նշանակումը Ալենիչևի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Մասիմո Կարերան: Ակումբը շնորհակալություն է հայտնել մասնագետին իր աշխատանքի համար: Հիշեցնենք, որ երեկ «Սպարտակը» դուրս էր մնացել Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման փուլից՝ պարտվելով Կիպրոսի ԱԵԿ-ին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի