25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2, 2016

Մեքսիկայում Զիկա վիրուսով հիվանդացածների թիվը հասնում է 1.3 հզ մարդու

Մեքսիկայի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Զիկա վիրուսով հիվանդացիության դեպքերի թիվը հասնում է 1.3 հզ-ի: Ըստ գերատեսության տվյալների՝ միայն վերջին 19 օրվա ընթացքում հիվանդների թիվը գրեթե հասել է 500-ի: Հիվանդների թվում 612 հղի կին կա: Դրա հետ մեկտեղ Մեքսիկայում չի գրանցվել հիվանդության առկայություն նորածինների շրջանում: Զիկայով հիվանդ մայրերի բոլոր երեխաները առողջ են ծնվել:

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Օգոստոսի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն /Չեխիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը […]

Ձեւավորվել է «Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպանության խումբ․ընդգրկվել են հայտնի փաստաբաններ

Ձեւավորվել է «Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպանության խումբ, որը ստանձնել է անազատության մեջ գտնվող խմբի անդամների իրավունքների պաշտպանությունը: Այս մասին  հայտնում է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը։ Հայտարարությունում նշված է, որ այդ խմբի կազմում են հայտնի փաստաբաններ Վահե Գրիգորյանը, Մուշեղ Շուշանյանը, Կարապետ Բադալյանը, Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը, Դավիթ Գյուրջյանը, Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Արա Զաքարյանը, […]

Աշտարակում կնոջը գտել են փողկապով կախված վիճակում

Աշտարակում օգոստոսի 1-ին 59-ամյա կինն ինքնասպանություն է գործել: ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ կնոջը հայտնաբերել են փողկապի միջոցով կախված: Դեպքի հանգամանքները ճշտելու համար կատարվում է քննություն:

ՀՔԾ-ն վարույթ է ընդունել ՊՊԾ գնդի գրավման գործը

Օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի զինված զավթման դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ եւ 235-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ: ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի որոշմամբ՝ նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: […]

Արոնյանը կրկին 5-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիայի նոր վարկանիշային աղյուսակում Լևոն Արոնյանը 5-րդ տեղում է: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվականը: Օգոստոս ամսի վարկանիշային աղյուսակում Արոնյանն ունի 2792 միավոր, ինչպես որ նախորդ ամսին էր: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն` Մագնուս Կարլսենը: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 62-րդ տեղում Վլադիմիր Հակոբյանն է, 70-րդ տեղում` Գաբրիել Սարգսյանը և 79-րդ տեղում` Սերգեյ Մովսիսյանը: […]

Մահացել է Ռումինիայի թագուհին

92 տարեկանում, Շվեյցարիայում մահացել է Ռումինիայի թագուհի Աննան: Այս մասին տեղեկանում ենք  Lenta.ru-ից: Աննան մահացել է հիվանդանոցում հարազատների շրջապատում: Վերջին շաբաթների ընթացքում նրան ամեն օր այցելել է ամուսինը` 94-ամյա թագավոր Միխայը: Թաղման արարողությունը տեղի կունենա Ռումինիայում, Կուրտյա դե Արջեշ քաղաքում, որտեղ գտնվում են ռումինական թագավորների դամբարանները:

ՊՆ-ում զորահավաքային պատրաստականության ճշտումներ են արվում

ՀՀ զինված ուժերի 2016 թվականի պատրաստության պլանի համաձայն` օգոստոսի 2-ից 3-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրումում անցկացվում են ՀՀ ՊՆ, ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների, բանակային զորամիավորումների միջեւ մարտական եւ զորահավաքային պատրաստականության, կիրառման պլանների ճշտումներ: ՊՆ-ից հայտնում են, որ երկօրյա աշխատանքների ընթացքում քննարկվելու եւ ճշտվելու են մարտական պատրաստականության բերման հիմնական միջոցառումների, աջակցող ուժերի եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի