19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 25, 2016

Հայ մարզիկների առաջին խումբը մեկնեց Ռիո

31-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող հայ մարզիկների առաջին խումբը մեկնեց օլիմպիական մայրաքաղաք: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվականը: Հուլիսի 25-ին` կեսգիշերին, հայկական օլիմպիական պատվիրակության առաջին խումբը՝ լողորդները, ծանրորդները և աթլետները, Երևան-Դոհա-Ռիո չվերթով մեկնեցին Օլիմպիական խաղերին: Ծանրորդների թիմը գլխավորում էր հավաքականի գլխավոր մարզիչ` Փաշիկ Ալավերդյանը, իսկ աթլետները խաղերին կմասնակցեն` աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ` Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ: Ծանրորդների […]

Ինչպիսին է աշխարհի ամենամեծ կրծքերն ունեցող կինը /ֆոտո/

Էննի Հոկինս-Տերները 57 տարեկան է։ Նա վերջին 17 տարիներին համարվում է աշխարհի ամենամեծ կրծքեր ունեցող կինը։ Կինը վաստակում է իր կրծքերի շնորհիվ, նա կայք ունի, որտեղ բաց լուսանկարներ է տեղադրում եւ հենց դրանով էլ գումար է վաստակում։

Քրգործ է հարուցվել քննիչների կողմից կնոջն ինքնասպանության փորձի հասցնելու կապակցությամբ

Այս տարվա հունվարի 22-ին՝ ժամը 21:15-ի սահմաններում, Երեւան քաղաքի Աթոյան եւ Նոր Արեշ փողոցների խաչմերուկում Լաուրա Գ.-ն իր վարած ավտոմեքենայով, խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները, վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչից հետո վարորդ Լաուրա Գ.-ն, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է դեպքի վայրից: ՀՔԾ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի […]

Երեւանի արհեստական ջրավազաններում լողալու արգելքը կխստացվի. վտանգավոր է

Երեւանի արհեստական ջրավազաններում լողալու արգելքը կխստացվի: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական խորհրդակցության ժամանակ նշել է, որ առողջապահության վարչությանը եւ համապատասխան բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է խիստ վերահսկողության տակ առնել վերոնշյալ տարածքները՝ տեսանելի վայրերում տեղադրելով դրանցում լողալն արգելող ցուցանակներ, նաեւ իրազեկել դրանցում լողալու հնարավոր վտանգների մասին: Նշվել է, որ հատկապես երեխաներն ու պատանիները ամռան այս շոգ օրերին […]

Մանչեսթեր Յունայթեդ-Մանչեսթեր Սիթի հանդիպումը չի կայանա

Չեղյալ է հայտարարվել «International Champions Cup» նախամրցաշրջանային ընկերական մրցաշարի շրջանակներում կայանալիք՝  Մանչեսթեր Յունայթեդ-Մանչեսթեր Սիթի հանդիպումը: Պատճառը վատ եղանակն է, հայտնում է «կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը։ Վերջին շրջանում Պեկինում անընդհատ ամպրոպներ են, հանգստյան օրերին ուժեղ անձրևներ են եկել։ Արդյունքում ակումբներն ու կազմակերպիչները որոշել են չանցկացնել հանդիպումը։ Այդ հանդիպումը գրավել էր ամբողջ աշխարհի ուշադրությունը, քանի որ երկու թիմերի […]

Զինված խումբը ՊՊԾ գնդում երրորդ մեքենան է հրդեհել

ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խումբն արդեն երրորդ մեքենան է այրել։ Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Հիշեցնենք՝  նախօրեին զինված խումբն այրել էր գնդի ծառայողական, «ԳԱԶել» մակնիշի մեքենաներից մեկը եւ վառվող մեքենան դուրս բերել փողոց: Ըստ ոստիկանության, «ԳԱԶելն»-ն այրելուց հետո, նրանք փողոց են հանել անվադող, փամփուշտներ լցրել […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Հուլիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-30-ը շրջանների մեծ մասում, հատկապես կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ: Քամին՝ հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ Հուլիսի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 28-30-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի […]

Չինաստանում ծնվել են Հյուսիսը, Հարավը, Արեւելքն ու Արեւմուտքը /ֆոտո/

Չինաստանցի 27-ամյա ուսուցչուհին քառյակ է լույս աշխարհ բերել ու նրանց անվանել Հյուսիս, Հարավ, Արեւելք եւ Արեւմուտք։ Թե ինչու է կինը նման օրիգինալ անուններ ընտրել փոքրիկների համար, հայտնի չէ։ Հայտնի չէ նաեւ փոքրիկների սեռը։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի