25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 19, 2016

Աուտիզմը հիվանդություն չէ. մասնագետները փաստում են/վիդեո/

«Վերջին տարիներին Հայաստանում հոգեբանին դիմող  աուտիզմով հիվանդների  թիվը կտրուկ աճել է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց մանկական հոգեբան Կարինե Հարությունյանը: Հոգեբանի փոխանցմամբ ՝ 6-7 տարի առաջ դիմելությունը բավականին պասիվ է եղել: «Սա մասնագետների կողմից դրական առաջընթաց է համարվում, քանի որ ծնողները փակի տակ չեն պահում երեխաներին և փորձում են նրանց ինտեգրել հասարակությանը: Մանավանդ դպրոց գնալուց առաջ […]

Արդեն հայտնի է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների տասնյակը

Երկուշաբթի ՈւԵՖԱ-ն հայտարարեց 2015-16 մրցաշրջանի ՈւԵՖԱ-ի վարկածով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների տասնյակը․ Գարեթ Բեյլ – «Ռեալ», Ուելս Ջանլուիջի Բուֆոն – «Յուվենթուս», Իտալիա Անտուան Գրիզման – «Ատլետիկո», Ֆրանսիա Տոնի Կրոս – «Ռեալ», Գերմանիա Լիոնել Մեսսի – «Բարսելոնա», Արգենտինա Թոմաս Մյուլլեր – «Բավարիա», Գերմանիա Մանուել Նոյեր – «Բավարիա», Գերմանիա Պեպե – «Ռեալ», Պորտուգալիա Կրիշտիանու Ռոնալդու – […]

ՊՊԾ տարածքում գտնվող զինված անձինք օդ են կրակել

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող զինված անձինք օդ են կրակել: Նրանց նկատմամբ ոստիկանությունը որևէ գործողություն չի իրականացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Խորենացի փողոցում հավաքվածներին հայտնեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը: Ավելի վաղ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքից կրակոցների ձայներ էին հնչել:

Բակո Սահակյանը՝ ԼՂ-ում ռազմական գործողությունների վերսկսման մասին. Lenta.ru

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովող գործոններից մեկը ԼՂՀ զինված ուժերն են: Այդ մասին նա նշել է Lenta.ru-ին տված հարազրույցում։ «Նոր պատերազմի հավանականությունը կախված է մի շարք գործոններից։ Ամենակարեւորներն են՝  ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտունակությունը եւ հակամարտության ռազմական ճանապարհով լուծման անընդունելիության վերաբերյալ միջազգային հանրության հստակ դիրքորոշումը»,- ասել է նա։ […]

Վանաձորի հարբած բնակիչը հայհոյել է փողոցում, քաշքշել ոստիկաններին

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձոր քաղաքում երկու ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: 2016 թվականի հուլիսի 16-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պարեկապահակակետային ծառայության դասակի 2-րդ ջոկի ոստիկաններ Վ.Փենենյանը եւ Ա.Դումանյանը զեկուցագիր են ներկայացրել առ այն, որ նույն օրը՝ ժամը 00:25-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծ […]

Եվրասկեպտիկ ուժերը ԵՄ-ը քննադատելու համար նոր առիթ ունեն

Եվրահանձնաժողովը կարգապահական պատասխանատվության գործընթացներ է սկսել Իսպանիայի և Պորտուգալիայի դեմ 2015-2015թթ. վերջիններիս կուտակած բյուջեի հսկայական պակասորդի պատճառով։ Միությունն անգամ նախազգուշացրել է, որ ֆինանսական խնդիրները չլուծելու դեպքում, պատժամիջոցներ կկիրառի երկու երկրների նկատմամբ։ Եվրահանձնակատարների կոլեգիան վերջերս հաստատել է, որ Պորտուգալիան չի կարողացել մինչև 2015թ. սահմանված վերջնաժամկետում լրացնել բյուջեի պակասորդը, իսկ Իսպանիային դժվար թե հաջողվի մինչև 2016թ: Այս […]

Դեմ եմ, որ արյուն թափվի. Մրրո

«Մեր իրականության մեջ բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում, բայց ես դեմ եմ, որ հայի արյունը թափվի: Ամեն կաթիլ արյունը մեր ազգինն է ու մեր ազգը նաև սահմանային խնդիրներ ունի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրրո): Մրրոն նշեց, որ այս պահին Արցախ է գնում, որտեղ նույնպես կարևոր գործեր կան:

Մինչև սեպտեմբեր Ռոնալդուն խաղադաշտ դուրս չի գա

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի Եվրոպայի Սուպերգավաթի և Իսպանիայի առաջնության մեկնարկային երկու տուրերի հանդիպումները։ Հիշեցնենք՝  Եվրո-2016-ի եզրափակչում մարզիկը վնասվածք էր ստացել։ Ռոնալդուն չի խաղա «Սևիլյայի» դեմ Սուպերգավաթի, ինչպես նաև «Ռեալ Սոսյեդադի» և «Սելtայի» դեմ Պրիմերայի հանդիպումներում։ Նախատեսվում է, որ Ռոնալդուն կմասնակցի Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի՝ «Օսասունայի» դեմ խաղին։ Հավանական է, որ Ռոնալդուին Պորտուգալիայի […]

Թիվ 35 երթուղու միկրոավտոբուսը վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկան եւ 34-ամյա կնոջը

Հուլիսի 18-ին, ժամը 13.30-ին, «ԳԱԶ 32213» մակնիշի թիվ 35 երթուղու միկրոավտոբուսի վարորդը  Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 31 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 11 աղջկան եւ 34-ամյա կնոջը: Ոստիկանության  հայտնում են, որ նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի