20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 17, 2016

Խորենացու փողոցի մի հատվածում երթեւեկությունը դադարեցված է անորոշ ժամանակով

Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ անորոշ ժամանակով դադարեցված է երթեւեկությունը մայրաքաղաքի Խորենացի փողոցի Սարի Թաղ բարձրացող ճանապարհի սկզբնամասից մինչեւ Սասունցի Դավիթ փողոց ընկած միջանկյալ հատվածում: Նշված ճանապարհահատվածով իրականացվող հասարակական տրանսպորտի աշխատանքը կազմակերպվում է Տիգրան Մեծ պողոտայով եւ Սասունցի Դավիթ փողոցով:

Գրոհի կամ այլ ակտիվ գործողությունների հրաման տրված չէ.ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ժամը 17-ի դրությամբ զինված խումբը դեռ շարունակում է անազատության մեջ պահել ոստիկանության մի քանի ծառայողների՝ պնդելով նախկինում ներկայացված պահանջը: «Այս պահին ընթացող բանակցությունների շրջանակներում իրավասու պետական մարմինների ներկայացուցիչները փորձում են համոզել ահաբեկիչներին զերծ մնալ մարդկանց կյանքը և առողջությունը վտանգող հետագա գործողություններից, ազատ արձակել պատանդներին, վայր դնել զենքը և առանց […]

Բռնության ճանապարհով դրական բանի չեն հասնի. Լարիսա Ալավերդյան

  «Հույս ունեմ, որ այս ամենը խաղաղ հանգուցալուծում կստանա:  Ինչքան էլ դեմ լինեմ Սեֆիլյանի ձերբակալմանը, այս մեթոդները դրական համարել չեմ կարող: Ես կտրուկ, համակարգային փոփոխությւնների կողմնակից եմ, բայց այս մեթոդներն անարդյունավետ են», – անդրադառնալով  այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած զինված  գործողություններին` Henaran.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը: Վերջինս շեշտեց` պատմության դասերից  կարող ենք հասկանալ` այսպիսի բաները […]

«Ժիրայր Սեֆիլյանի ազատման պահանջն այս պարագայում ուլտիմատում է»

«Եթե գնահատելու լինենք այդ գործողությունները, պետք է ասենք ` նրանք անօրինական կերպով մուտք են գործել պարեկապահակային ծառայության գնդի տարածք և հարձակում են գործել: Եթե ռադիկալ գնահատական տանք այդ մարդկանց իրականացրած արարքին` պետք է ասել` դա ահաբեկչական ակտ է կամ դիվերսիա: Ակնհայտ է, որ այդ մարդիկ ադեկվատ ճանապարհ չեն ընտրել` իրենց առաջ դրած խնդրին լուծում տալու համար, […]

Զինված խումբը դեռ շարունակում է անազատության մեջ պահել ոստիկանության մի քանի ծառայողների. ԱԱԾ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ժամը 17.00-ի դրությամբ զինված խումբը դեռ շարունակում է անազատության մեջ պահել ոստիկանության մի քանի ծառայողների՝ պնդելով նախկինում ներկայացված պահանջը: Այս պահին ընթացող բանակցությունների շրջանակներում իրավասու պետական մարմինների ներկայացուցիչները փորձում են համոզել ահաբեկիչներին զերծ մնալ մարդկանց կյանքը և առողջությունը վտանգող հետագա գործողություններից, ազատ արձակել […]

Երեւանի մյուս թաղամասերում ամեն ինչ հանգիստ է․ Life.ru

Ռուսական Life.ru-ն զրուցել է Ռուսաստանում ՀՀ դեսպանի մամլո խոսնակ Լեւոն Թորգոմյանի հետ։ Վերջինը նշել է, որ Երեւանի մյուս թաղամասերում ամեն ինչ նորմալ է, մարդիկ ապրում են բնականոն կյանքով, որեւէ լարված վիճակ չկա։ Նա նշել է, որ միայն տվյալ հատվածում է իրավիճակը լարված՝ ոստիկաններն այնտեղ աշխատում են։ «Այժմ բանակցություններ են ընթանում՝ զենքը հանձնելու եւ պատանդներին ազատ արձակելու […]

Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել իրավապահ համակարգի պատասխանատուների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Նախագահի նստավայրում խորհրդակցություն է անցկացրել իրավապահ համակարգի պատասխանատուների հետ: Խորհրդակցության մասնակիցները Հանրապետության Նախագահին զեկուցել են այսօր առավոտյան մայրաքաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակի և իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվող միջոցների մանրամասները: Ընդգծվել է, որ իրավապահ մարմիններն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար:

Վաղը պետք է հարսանիք լիներ. Արթուրը զոհվեց այսօր

Henaran.am-ը տեղեկացավ, որ վաղը` հուլիսի 18-ին պետք է կայանար ոստիկանության պարեկապարեկային գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանի տղայի հարսանիքը: Արթուր Վանոյանը զոհվեց այսօր ծառայողակա պարտքը կատարելիս: Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան հիմնադիր խորհրդարանի անդամները գրավել են Էրեբունի համայնքի ոստիկանության բազան և պատանդներ վերցրել: Նշենք , որ հարձակման հետեւանքով զոհվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը։ Հրաձգային վնասվածքներ են […]

Նիսի ահաբեկչության զոհերից 10-ը երեխաներ էին

Ֆրանսիական Նիս քաղաքում օրեր առաջ տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվեց 84 հոգի։ Նրանցից 10-ը երեխաներ էին։ Նշվում է նաեւ, որ ահաբեկչության արդյունքում 200 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, նրանցից 52-ը դեռ ծայրահեղ ծանր վիճակում են։ Հիշեցնենք, որ ահաբեկիչը բեռնատարով ներխուժել էր ամբոխի մեջ ու կրակ բացել։ Ավելի ուշ տեղի ունեցածի պատասխանատվությունն իր վրա վերցրեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի