25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 15, 2016

Ինքնասպանությունը հնարավոր է կանխարգելել. հոգեբույժ/վիդեո/

«Եթե հրազենի ազատ վաճառք կա, ինչպես նաև այլ միջոցների, բնականաբար ինքնասպանությունների ցուցանիշը ավելի շատ են: Գյուղական վայրերում թունաքիմիկատներն են օգտագործում: Կանխարգելման ժամանակ առաջարկություններից մեկը այն է, որ այն գործիքները, այն իրերը , այն ամենը, որոնք նպաստում էին ինքնասպանություններին`մատչելի չլինեն հանրության համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՆ գլխավոր հոգեբուժ, Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյանը։ […]

Ջոկովիչը և Ուիլյամսը արժանացել են «ESPY» մրցանակի

Լոս-Անջելեսում կայացել է «ESPY» (Excellence in Sports Performance Yearly Award) մրցանակաբաշխությունը: Այն կազմակերպել է  «ESPN» սպորտային հեռուստաընկերությունը։ Տարվա լավագույն թենիսիստուհի անվանակարգում 8-րդ անգամ հաղթող է ճանաչվել WTA վարկանիշային աղյուսակի առաջին համար Սերենա Ուիլյամսը։ 2003 և 2013 թվականներին բացի լավագույն թենիսիստուհու մրցանակից, Ուիլյամսը ստացել է նաև տարվա լավագույն մարզուհու մրցանակը։ Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն արժանացել է տարվա […]

Նիսից La Cucina-ի սեփականատերը մանրամասներ է ներկայացնում զոհված հայուհիներ Արևիկի և Գայանեի մասին

Նիսում երկու հայուհի է զոհվել, «Արևելքի» հետ հեռախոսազրույցում ասել է Նիսի La Cucina ռեստորանի սեփականատեր Վահիկ Սահակյանը, նշելով, որ նրանցից մեկին՝ Արևիկին անձամբ էր ճանաչում, իսկ մյուս զոհին՝ Գայանեին մի քանի անգամ էր տեսել: Վահիկ Սահակյանը տեղեկությունը ստացել է զոհված հայուհիների ընկերուհուց, որն ասել է, թե Արևիկը մահացել է հիվանդանոցում, իսկ Գայանեի զոհվելու  մանրամասները հայտնի չեն: […]

Ստամբուլահայ գործարարը բիզնես կհիմնի Հայաստանում

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կաշվե պայուսակների եւ աքսեսուարների արտադրությամբ զբաղվող Օնո Կոլուկիսայանը ցանկություն ունի բիզնեսը շարունակել Հայաստանում: Երեւանում ընթացող՝ «Երիտասարդ գործարարների համահայկական ֆորումի» բացմանը լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ շատ ուրախ է Հայաստանում գտնվելու եւ այլ գործարարների հետ շփվելու հնարավորության համար: Ստամբուլահայ գործարարը դեռ չի ծանոթացել հայկական շուկայի պահանջներին եւ խնդիրներին, բայց վստահ է, որ […]

Կոտայքի փոխմարզպետը բացահայտում է ճշմարտությունը

Մամուլում այսօր՝ հուլիսի 15-ին եղել է հրապարակակում այն մասին, թե Կոտայքի մարզի ղեկավարությունը, փորձել է Արցախին օգնելու նպատակի անվան տակ գումարներ հավաքագրել՝ հետագայում դրանք սեփական նախասիրությամբ տնօրինելու նպատակով: Հրապարակման մեջ ընդգծվում է, որ «Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամի» հրապարակած հաշվետվության արդյունքում Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը և նրա երեք տեղակալները եւ մյուս պաշտոնյաները մեկ դրամ անգամ իրենց […]

Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԼՂՀ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 15-ից 17-ը պաշտոնական այցով կգտնվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Այցի շրջանակում նախատեսվում է Տարոն Մարգարյանի հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Ստեփանակերտի քաղաքապետարանում տեղի կունենա երկու քաղաքների քաղաքապետերի մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպում, որի ընթացքում կքննարկվի Երևանի և Ստեփանակերտի […]

Թուրքիայում հայկական եկեղեցիների խնդիրը բարձրացվել է ԱՄՆ-ի Կոնգրեսում

Միացյալ Նահանգների Կոնգրեսում կոնգրեսական Դեյվ Թրոթի կողմից բարձրացվել է Թուրքիայի տարածքում հայկական եկեղեցիների խնդիրը. «Ինձ շարունակում է մտահոգել Թուրքիայում հայկական եկեղեցիների բռնազավթման խնդիրը, այդ թվում՝ Սբ. Կիրակոս եկեղեցու խնդիրը: Սա 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հետեւանքներն են», հայտնում է Ամերիկայի ձայնը: Խոսելով Թուրքիայում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակին նվիրված լսումներին՝ կոնգրեսական Թրոթը նշել է, […]

Դանակահարել են 37-ամյա տղամարդու

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 37-ամյա Ա.Գեւորգյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 2016թ. հուլիսի 6-ին` ժամը 21:40-ին, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ […]

«Միջնադարյան հեղինակ» խորագրով գիտակրթական ծրագիրը կանցկացվի Կոմիտաս թանգարան-ինստիտուտում

Ս. թ. հուլիսի 16-ին, ժամը 17:00-ին, Կոմիտաս թանգարան-ինստիտուտում կանցկաց­վի «Միջնադարյան հեղինակ» խորագրով գիտակրթական ծրագիրը՝ նվիրված 13-րդ դարի հայ նշանավոր բանաստեղծ, երաժիշտ Ներսես Շնորհալուն: Միջնադարյան հայտնի հեղինակի կյանքի և երաժշտական գործունեության մասին ներածական զրույց-դասախոսությունից հետո կուսուցանվեն առանձին նմուշներ՝ Շնորհալու երաժշտական ժառանգությունից: Հանդիպումը կվարի արվեստագիտության թեկնածու, Կոմիտաս թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Գայանե Ամիրաղյանը: Մուտքն ազատ է: Կոմիտասի թանգարան-ինստիտուտն առաջարկում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի