26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 12, 2016

Նախագահը ներկա է գտնվել «Ռեդիսսոն բլու հոթել Երևան» հյուրանոցի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքում ներկա է գտնվել միջազգային ճանաչում ունեցող «Ռեդիսսոն բլու» առաջատար հյուրանոցային ցանցին պատկանող «Ռեդիսսոն բլու հոթել Երևան» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է Երևանի բարձրակարգ հյուրանոցների շարքը համալրած «Ռեդիսսոն բլու հոթել Երևան»-ում, ծանոթացել կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին (շուրջ 135) և առաջարկվող ծառայությունների որակին:

21-ամյա Ջուլիետան, ինքնասպանությունից առաջ նամակ էր գրել իր ծանոթին՝ նշելով պատճառը .ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 21-ամյա Ջուլիետտա Կարապետյանի ինքնասպանության պատճառները։ Հաշվի առնելով երիտասարդ աղջկա ինքնասպանության հասարակական մեծ հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործով մշակվել են աշխատանքային մի շարք վարկածներ,  որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, քննության առարկա են դարձվել […]

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել երկու բարեկամ պետությունների միջև հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում: Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հեռախոսազրույցի ընթացքում Հովիկ Աբրահամյանը դիմել է Էսհաղ Ջահանգիրիին՝  Իրանից […]

Վահան Մխիթարյանը և Մոնիկա Վասիլյանը համալրեցին Հայաստանի օլիմպիական հավաքականը

Լողորդներ Վահան Մխիթարյանը և Մոնիկա Վասիլյանը համալրեցին Հայաստանի օլիմպիական հավաքականը: Նրանք Ռիոյի Օլիմմպիական խաղերին կմասնակցեն «Սպիտակ քարտ»-ով:  Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ամառային Օլիմպիական խաղերին մեր երկիրը կներկայացնեն 33 մարզիկներ: Ռիոյի Օլիմպիական խաղերը 31-րդն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից […]

Քիմ Քարդաշյանը հայտնվել է Forbes-ի շապիկին /ֆոտո/

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ուրախացրել է երկրպագուներին նոր լուսանկարով։ Այս անգամ նա լուսանկար է տեղադրել, որով զարդարել է Forbes ամսագրի հունիսի համարը։ «Մեծ պատիվ է լինել Forbes-ի շապիկին, ես անգամ չէի էլ կարող երազել դրա մասին։ Միայն մի բան վստահ գիտեմ՝ հայրս ինձնով շատ հպարտ կլիներ»,- գրել է նա։  

Հետախուզվողը հայտնաբերվեց

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 11-ին, ժամը 19.35-ին, Վ. Համբարձումյան փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Էդգար Պ.-ն, որը հուլիսի 4-ից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը/, 147 հոդվածի /բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը/ 1-ին մասի և 361 հոդվածի […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության Նախագահ Սերջիո Մատարելլային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության Նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայի հարավում տեղի ունեցած մարդատար գնացքների բախման կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ մարդիկ: ՀՀ Նախագահը զորակցության և սփոփանքի խոսք է հղել Նախագահ Մատարելլային, տուժածների ընտանիքներին և Իտալիայի բարեկամ ժողովրդին, վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի