25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 11, 2016

Քննարկել են ՀՀ ընտրական և դատական օրենսգրքերի նախագծերին վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Արգո Ավակովը մայիսի 11-ին կայացած հանդիպմանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերել են, մասնավորապես, ՀՀ ընտրական և դատական օրենսգրքերի նախագծերին։ ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ՝ նախարարը շնորհավորել է գրասենյակի նորանշանակ ղեկավարին պաշտոնի ստանձման […]

Դեսպան Վոլինկինն ու ռուսական քարոզչամեքենան

Մայիսի 9-ին՝ Մեծ հայրենական հաղթանակի 71-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Երեւանի Հաղթանակի զբոսայգի այցելած ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան ն.գ. Իվան Վոլինկինը, լրագրողների հարցերին ի պատասխան, ասաց. «Ցույց տվեք մի փաստաթուղթ, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին»: Ռուս դիվանագետի այս հայտարարությունը, հիրավի ուշագրավ է այն համատեքստում, որ վերջին ամսվա ընթացքում հասարակական եւ քաղաքական ամենաակտուալ թեմաներից են Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումները: […]

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել

Մայիսի 11-ին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր են այցելել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամները` Բելգիայի Վալոնիա-Բրյուսել/ֆրանսիական համայնքի խորհրդարանի նախագահ Ֆիլիպ Կուրարի գլխավորությամբ: Խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ հարգել մեկուկես միլիոն սուրբ նահատակների հիշատակը: Պատվիրակության անդամները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտում եւ ծանոթացել Օսմանյան […]

Հայ աթլետները կմասնակցեն Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի երկու անդամները՝ Ամալյա Շառոյանը և Լևոն Աղասյանը, մեկնում են Աթենք, որպեսզի մասնակցեն  Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին: Մայիսի 14-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մեկնարկում է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարը: Շառոյանը և Աղասյանը բացի Աթենքի մրցաշարից՝ մայիսի 21-ին կմասնակցեն նաև երկրորդ մրցաշարին: Այն կկայանա Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում:  

Եվրոպական հեռարձակողների միությունը հնարավոր է պատժի Հայաստանին

Եվրոպայի Հեռարձակողների Միությունը պաշտոնապես զգուշացրել է Հայաստանին՝ Եվրատեսիլ 2016-ի կիսաեզրափակչի ժամանակ Հայաստանի պատվիրակության կողմից Արցախի դրոշը բարձրացնելու համար, հայտնում է Eurovoix.com-ը։ Եվրոպական Հեռարձակողների Միությունը պաշտոնապես զգուշացրել է Հայաստանի ազգային հեռարձակողին, որ եթե կրկին ծածանեն Արցախի դրոշը, ապա կորակազրկվեն։ Իսկ կիաեզրափակչում դրոշը կանաչ սենյակում ծածանելու համար թե Հայաստանն ինչ պատժի կարժանանա, պարզ կլինի այս տարվա հունիսին: ԵՀՄ-ի հայտարարությունում […]

Ինչի՞ համար է պահվում կալանքի տակ

«Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի կալանքը երկու ամսով կրկին երկարաձգվել է: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Գառնիկ Մարգարյանի փաստաբան Հովիկ Արսենյանը տեղեկացրեց, որ երեկ է դատարանը բավարարել խափանման միջոց կալանքը երկարացնելու ԱԱԾ միջնորդությունը: Փաստաբանը տեղեկացրեց, որ մոտ օրերս բողոքարկելու են դատարանի որոշումը: «Իմ պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Նա ազատության մեջ գտնվելով` չի կարող […]

Միտված է` խրախուսելու նոր սերնդի մասնակցությունը քաղաքացիական կյանքին

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղերձը Երիտասարդ ֆրանկոֆոնների ազգային խորհրդարանի հանդիսավոր բացման արարողությանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հարգելի պարոն փոխնախագահ, Վալոնի-Բրյուսելի Դաշնության խորհրդարանի հարգելի պարոն նախագահ, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հայկական հանձնախմբի հարգելի տիկին նախագահ, Հայաստանի երիտասարդ ֆրանկոֆոնների խորհրդարանի հարգելի նախագահ, Տիկնայք և պարոնայք, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Ազգային ժողովին և վերջինիս նախագահ պարոն Գալուստ […]

Երբ չի կարելի ուտել տանձ

Տանձն առանձնանում է ոչ միայն արտաքին տեքսով, այլ նաև իր համային յուրահատկությամբ: Այն հարուստ է բազմաթիվ օգտակար վիտամիններով, որոնք օգտակար են օրգանիզմի համար: Տանձը պարունակում է 6 -16% շաքար, А С, Р, РР վիտամիններ, 84% ջուր, ինչպես նաև մեծ քանակությամբ երկաթ: Զարմանի է, որ չնայած իր քաղցրությանը, այն ավելի քիչ քանակությամբ շաքար է պարունակում, քան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի