19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 28, 2015

«Թող թե՛ «այո»-ն անցնի, թե՛` «ոչ»-ը»

Արդեն մի քանի օր է` մեկնարկել է «Այո կամ Ոչ» ռեալիթի շոուն, որի ընթացքում քաղաքական գործիչները, հասարակական ակտիվիստները, ՀԿ ներկայացուցիչները Հայաստանի տարբեր մարզերում իրապատման եղանակով քարոզարշավ են իրականացնում: Այս առնչությամբ Henaran.am-ը զրուցել է «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանի հետ` պարզելու՝ ինչպիսին է մարդկանց տրամադրվածությունը հեռավոր մարզերում՝ սահամանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ: «Ժողովուրդը, ճնշող մեծամասնությամբ, դեմ է […]

Ավտոճանապարհներն անցանելի են

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Տավուշի և Գեղարքունիքի մարզեր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի և Գեղարքունիքի մարզեր: Տավուշի մարզում Հանրապետության Նախագահն այցելել է Դիլիջանում գտնվող ՀՀ կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոն, որի բացմանը Նախագահը մասնակցել է դեռևս 2013թ. հունվարի 26-ին: Սերժ Սարգսյանը ծանոթացել է կենտրոնի ընթացիկ և զարգացման ծրագրերին, ինչպես նաև այնտեղ տեղակայված «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը: Նախագահին […]

Վիզը կոլորեմ. 10-ամյա Նարեկը վստահ է /վիդեո/

Տավուշի մարզի սահմանապահ Չորաթան գյուղի փոքրի բնակիչները պատրաստ են պաշտպանել հայրենիքը: Նրանք ամեն օր մարզվում են և նշում , որ կրակոցները լսելով` ուզում են գնան ու վերջ տան թշնամուն: «Մի հատ թշնամուն կարատե կանեմ, հետո վիզը կոլորեմ»,- Henaran.am-ի թղթակցին ասաց 10-ամյա Նարեկը: Գյուղի երեխաների ականջները սովոր են կրակոցների: «Չէ հա չենք վախում, ինչի վախենանք, պարապում […]

Գայլերը ոչխարներ են հոշոտել

Նոյեմբերի 28-ին, ժամը 12.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ նոյեմբերի 27-ին գայլերը Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում հոշոտել են 20 և վնասել 30 ոչխար:Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գայլերը հոշոտել են Մ. Ա.-ին և Ս. Գ.-ին պատկանող 20 և վնասել 30 ոչխար:

Երևանում մեկնարկել է գինու առաջին համտես-տոնավաճառը /ֆոտո/

Այսօր մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայի տարածքում մեկնարկել է առաջին անգամ անցկացվող գինու համտես-տոնավաճառ, որը կազմակերպվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից։ Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: «ՀՀ գյուղատնտեսության նախարարի նախաձեռնությամբ և մտահղացմամբ մենք այսօրվանից Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ սկսում ենք հայկական գյուղմթերքի և վերամշակված արտադրանքի տոնավաճառներ և ցուցահանդեսներ՝ […]

Փայփայելով կորուսյալ երկրի բույրը․ Ֆրանսիս Քյուրքչյան․ հայտնի հայերը շարքից /ֆոտո/

Մշտապես նոր բուրմունքի որոնումներում՝ օծանելիքի վարպետ Ֆրանսիս Քյուրքչյանը փայփայում է հիշատակն իր մայրական կողմի պապիկի ու տատիկի, որոնք նրան են փոխանցել կորուսյալ երկրի բույրը, գրում է 100LIVES.COM-ը: Բարեկազմ, թխամաշկ եւ աչքի ընկնող քթով Ֆրանսիս Քյուրքչյանը բուրմունքները համարում է «մեր մարդկության պատվարներ»: 1969 թվականին Փարիզի մոտ ծնված Ֆրանսիսն առնչություն չունի Ֆրանսիայի օծանելիքի մայրաքաղաք Գրասեի հետ, ոչ էլ […]

Ապօրինի միգրացիա՝ կազմակերպված խմբի կողմից

Նոյեմբերի 27-ին, ժամը 10.15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված Թաթուլ Գ.-ին, ով նոյեմբերի 15-ից ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի թիվ 2 ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում է ՌԴ քր. օր.-ի 322-1 հոդվածի 2-րդ մասի Ա կետի հատկանիշներով հանցագործություն կատարելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի