24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 24, 2015

Ժամանակակից մարդկության փրկությունը

Որքա՜ն երկար է տառապում մարդ արարածը երկրի վրա … Մարդկային տառապանքները, սակայն, հաղթահարվում են միայն այն ժամանակ, երբ մարդն ինքը մոտենում է հավիտենական լույսին: Աստված է հավիտենական այդ լույսի աղբյուրը, Աստծուն պետք է հառի իր հայացքը մարդը: Եվ երբ Աստվածային հայտնության ճառագայթները հասնում են մարդկային աչքին, նրա առաջ բացահայտվում էՃշմարտությունը, և այդ ժամանակ նա տեսնում […]

«Մեկ ժամ հիշողություն»

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ներկայացման պրեմիերային՝ բեմադրված ըստ արձակագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանի «Մեկ ժամ հիշողություն» պիեսի: Նշենք, որ ներկայացումը բեմադրել էր ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը, իսկ երևանյան բեմում հյուրախաղով հանդես […]

Սահմանապահ զինվորի հավատից մինչև իրական հրաշքը /վիդեո/

Ամեն մի ծնունդ օրհնյալ է: Օրհնյալ է, քանի որ Աստված մարդուն արարելիս տվեց երկունքի ցավն ու բերկրությունը վայելելու հնարավորություն: Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն էլ ծնունդ տվեց, բայց ոչ երկուսին` այլ բազմասփյուռ բանաստեղծությունների, որոնցում կա լույսի և մարդատենչ նվիրումի աղոթք: Այսօր` նոյեմբերի 24-ին «Զանգակ» հրատարակչության սրահում կայացավ բանաստեղծի երկհատորյակի շնորհանդեսը: Նշենք, որ շուտով լույս կտեսնի նաև քառահատոր […]

Որտե՞ղ էին անվտանգության մարմինները

Որտե՞ղ էին Վրաստանի անվտանգության մարմինները, երբ անցյալ տարի Աջարիայում ստեղծվել էր իսլամական կայք (islam.georgia.com), որի միջոցով վրացերենով տարածվում էր Իսլամական պետութուն ահաբեկչական կազմակերպության գաղափարախոսությունը: Ու՞ր էին Վրաստանի անվտանգության մարմինները, երբ Ծալկայի մուսուլմանների հոգևոր առաջնորդ Մուրման Պաիչաձեն իրենց քթի տակից գնաց միացավ իսլամիստ ահաբեկիչներին, և նոյեմբերի 10-ին, արդեն որպես Աբու Ասիյա Ալ-Ջուեջ, վերոնշյալ կայքի միջոցով կոչ […]

Այդ պատերազմներին հաջորդել է ռուս-թուրքական «մեղրամիսը»

«…Մեզանում առկա է մի տեսակ անբնական, ես նույնիսկ կասեի՝ վտանգավոր ռգևորություն: Եթե հակիրճ ձևակերպենք, ապա մեր հասարակության, իսկ գուցե նաև քաղաքական էլիտայի մեծամասնությունը կարծում է, որ ինքնաթիռի կործանմանը կհետևի Պուտինի հուժկու հակահարվածն Անկարային, մի խոսքով՝ կառաջանա ռուս-թուրքական պատերազմի պես մի բան, որից մենք կշահենք՝ պատմական արդարության վերականգնման տեսանկյունից: Մեր պապերն այսպես են մտածել ռուս-թուրքական բոլոր […]

Գողացված պլաստիկ քարտով փորձել է գումար կանխիկացնել /վիդեո/

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երթուղային ավտոբուսում կատարված գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: 2015 թվականի հուլիսի 9-ին առերևույթ հանցագործություն կատարած անձը երթուղային ավտոբուսի մեջ հափշտակել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել է […]

Աղքատության հայկական սահման

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախօրեին հրապարակած զեկույցի համաձայն` մեր երկրի բնակչության 30 տոկոսը կամ 900 հազար մարդ ապրում է աղքատության մեջ: Ծայրահեղ աղքատների կամ թերսնվողների թիվը Հայաստանում կազմում է 70 հազար: Նկատենք, որ ԱՎԾ-ի այս զեկույցը մեղմ ասած` ոչ միանշանակ ընդունվեց քաղաքական դաշտում: Այսօր Ազգային ժողովը եռում էր ԱՎԾ պետին ուղղված անհամաձայնության ռեպլիկներով: Պատգամավորներից ոմանք […]

Վեհափառի մոտ

Նոյեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Սերբիայի Հանրապետության Պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությունը` ուղեկցությամբ ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, […]

Վոլոչկովան սարսափելի` հարբած վիճակում եթեր է մտել /ֆոտո, վիդեո/

Ռուս հայտնի պարուհի, 39-ամյա Անաստասիա Վոլոչկովան ապշեցրել է բոլորին հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ։ Նա հյուրընկալվել է НТВ հեռուստաընկերությանն ու այնքան տարօրինակ տեսք է ունեցել եւ տարօրինակ խոսել, որ հասկացել են` պարուհին պարզապես հարբած է։ Անաստասիան չի կարողացել բառերն արտասանել, կոպիտ ու անպատշաճ է խոսել, հայտնում է Medikforum.ru-ն։ Ի պատասխան մեկնաբանություններին, թե պարուհին հարբած է եղել, Վոլոչկովան ավելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված