25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 19, 2015

Վաղը Շենգավիթում ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 20-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պող. 135 Ա, Բ, Գ, Դ, Ե համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

5 մեղադրյալ՝ հեպատիտ C-ով վարակելու դեպքի առիթով

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Քաջարանի բժշկական կենտրոնում բուժվող հիվանդների՝ «հեպատիտ C»-ով վարակվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել են վարակի տարածման եղանակը, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը և, ձեռք բերված ապացույցների հիման վրա, 5 անձի մեղադրանք է առաջադրվել։ 2015 թվականի հունվարին տեղեկություն էր ստացվել, որ «Քաջարանի բժշկական կենտրոն» […]

«Նոր Հայաստանի» գրասենյակը հարձակման թիրա՞խ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հաղորդագրություն է կատարել, որտեղ ահազանգում է հետապնդումների մասին: Հաղորդագրության համաձայն՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Վարդենիսի գրասենյակի պատասխանատու Մարտիրոս Հակոբյանը տեղեկացնում է, որ վարչախմբի ձեռքում եղած բոլոր տեղական լծակներն օգտագործվում են գրասենյակի և անձամբ իր քարոզչական գործունեությունը խափանելու նպատակով: Վերջին օրերի ընթացքում գրասենյակի և նրա պատասխանատուի նկատմամբ […]

Հանրաքվեին զուգահեռ

Դեկտեմբերի 6-ին մեր երկրում բացի սահմանադրական հանրաքվեից նշանակված են նաեւ ՏԻՄ ընտրություններ: Այդ օրը համայնքի ղեկավար կընտրեն Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի գյուղերում: Առաջադրված թեկնածուները իշխող ՀՀԿ-ից են և անկուսակցականներ:

ԼՂՀ ԱԺ պատգամավորները՝ առաջնագծում

ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական բոլոր խմբակցությունները ներկայացնող մի խումբ պատգամավորներ նոյեմբերի 19-ին այցելել են հանրապետության հարավարևելյան սահմանագծի պաշտպանական դիրքեր և այդ ուղղությամբ տեղակայված զորամասեր. տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը։ Պատգամավորները հանդիպել են մարտական դիրքերում ծառայություն անցնող զինվորներին ու հրամանատարներին, շրջայց կատարել հենակետերում և ծանոթացել զինվորականների ծառայությանն ու կենցաղային պայմաններին: Երախտագիտություն հայտնելով հանրապետության սահմաններն անառիկ […]

Ամեն ինչ նորից սկսել /վիդեո/

Ամեն ինչ նորից սկսելու, նորոգվելու ունակությունը աստվածային շնորհ է: Դա սկիզբ է նոր գործեր անելու՝ նաև քահանայության մեջ: Եթե դա ինձ հաջողվում է, ուրեմն միայն Աստծո օգնությամբ:  «Իմ հովիվը» հաղորդաշարը հյուրընկալել է Տ. Նշան քահանա Ալավերդյանին: Աղբյուրը` «Շողակաթ» ՀԸ

Զահլես գնացել ա

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի դիրքորոշման շուրջ Henaran.am-ն այս անգամ զրուցեց իշխանություններին մշտապես քննադատող ռեժիսոր, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը ծանոթ չէ ` ո՛չ հին, ո՛չ նոր սահամանդրությանը: «Բան չեմ հասկանում էտ ամեն ինչից: Ավելի ճիշտ` ուղղակի բաներ կա, որ չգիտեմ էլի…  Զահելս գնացել ա, մի խոսքով»,- եզրափակեց պարոն Ծատուրյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է հյուսիսարևելյան սահմանագոտի

ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան պաշտպանական դիրքեր: Նախագահը ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել սահմանային զորամասերում, այցելել պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստականությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել 2-րդ բանակային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի