19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 17, 2015

Շնորհակալ են

Դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանը դեռ վիրահատության չի ենթարկվել: Մայրը՝ տիկին Լաուրան Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ գրիպով հիվանդ է, վիրահատել չի կարելի: Հիշեցնենք, հոկտեմբեր 27-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի ժամանակ մեքենայում բացի Ջուլիայից նաև այլ մարդիկ են եղել, սակայն տուժել է միայն դերասանուհին, մեքենան շուրջ 200 մետր ձորն է գլորվել: Դերասանուհու վիրահատության համար դրամահավաք […]

Համակարգը բնութագրվում է ոչ թե սխալով, այլ սխալին արձագանքելու իր կարողությամբ.Սերժ Սարգսյանը մրցանակ է հանձնել

Նախագահի նստավայրում այսօր երեկոյան տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2015 թվականի մրցանակի հանձնման արարողությունը, որից հետո ի պատիվ մրցանակի արժանացած կիբերանվտանգության աշխարհահռչակ մասնագետ, այդ ոլորտում աշխարհի խոշորագույն մասնավոր ընկերություններից մեկի՝ «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկու և նրա տիկնոջ՝ Խու Շիրոնգի, տրվել է ընդունելություն: Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի […]

Հանրահայտ դերասանը խոստովանել է, որ ՁԻԱՀ ունի

Հոլիվուդյան հանրահայտ դերասան Չարլի Շինը հրապարակային խոստովանել է, որ ՁԻԱՀ վարակակիր է։ Նա իր հիվանդության մասին հայտնել է երեկ՝ ուղիղ եթերով։ Հաշվի առնելով դերասանի կենսակերպը, մարմնավաճառուհիների հետ կապերը, թմրանյութերի հանդեպ սերը՝ քչերն են զարմացել այս նորությունից։ «Ես այստեղ եմ, որպեսզի ասեմ, որ իրոք ՁԻԱՀ ունեմ, այս մասին ես իմացել եմ 4 տարի առաջ եւ այդ […]

Մահացել է լրագրող Նազենի Ղարաբաղցյանը

Հոգեբան, լրագրող 37-ամյա Նազենի Ղարաբաղցյանն այսօր՝ նոյեմբերի 17-ին մահացել է հիվանդանոցում: Նարինե Ղարաբաղցյանը նոյեմբերի 11-ին վրաերթի էր ենթարկվել, եւ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նշենք, որ Նազենին գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանի դուստրն է, ամուսնացած էր, ուներ երկու մանկահասակ դուստր: Henaran.am-ը ցավակցում է Նազենի Ղարաբաղցյանի ընտանիքին և հարազատներին:

Հնարավոր է Ավետիսյանների պաշտպանները միջնորդություն ներկայացնեն

Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական սպանության գործով ներգրավված փաստաբաններից Երեմ Սարգսյանը Henaran.am -ին տեղեկացրեց, որ դեռ ամբողջությամբ չեն հասցրել ծանոթանալ նախաքննության նյութերին: «Նախաքննությունն ավարտվել է, այժմ ծանոթանում ենք գործին: Ցավոք, այս պահին գործից որևէ նորություն չենք կարող ասել: Երբ վերջնականապես ուսումնասիրենք, մամուլի ասուլիս կհրավիրենք և հստակ կասենք մեր տեսակետները, գործի մանրամանսերը,-ասաց Սարգսյանը,-դեռ պարզ չէ` երբ […]

Աչքը կորցրած Մեսրոպն ու «աչքը» հանող ուսուցչուհին հանդիպել են

Սևանի բնակիչ, 8-րդ դասարանի աշակերտ Մեսրոպ Խաչատրյանը աչքը կորցրեց ուսուցչուհու բռնարարքի պատճառով: Մեսրոպի հարազատների խոսքով` երկաթյա կախիչով ուսուցչուհին բառացիորեն հանել է տղայի աչքը, դասի ժամանակ առանց հարցնելու ոտքի կանգնելու և կախիչին մոտենալու համար: Այս մասին բազմիցս ահազանգել են Մեսրոպի ընտանիքն ու հարազատները: Հանցագործություն կատարած ուսուցչուհին շարունակում է աշխատել նույն դպրոցում: Այս հանգամանքը վրդովեցնում է հաշմանդամ […]

17-ամյա Լոլան ռոք համերգի էր գնացել հոր հետ. հայտնաբերվել է դին

Փարիզի «Բատակլան» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո անհետ կորել էր ազգությամբ հայ, 17-ամյա Լոլա Ուզունյանը։ Նա հոր հետ գնացել էր ռոք-համերգի, երբ տեղի էր ունեցել ահաբեկչությունը։ Այսօր տեղեկություններ են տարածվել, որ Լոլայի դին հայտնաբերվել է։ Առավոտից աղջկա Twitter-ի էջում ցավակցություններ են գրում։ Փարիզի քաղաքային իշխանությունները, սակայն, դեռևս չեն հաստատում Լոլա Ուզունյանի մահվան մասին լուրը: Ընտանիքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի