20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 13, 2015

Սպանություն` ցեխոտ կոշիկներով տուն մտնելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել են 54-ամյա Վ.Սարգսյանի սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ սպանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Այս մասին հայտնում է ՔԿ լրատվական ծառայությունը: Վ.Սարգսյանի դիակը հայտնաբերվել է 2015թ. նոյեմբերի 09-ին` Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի տարածքում գտնվող դաշտում […]

Հարված դրամին

Միջազգային շուկայում պղնձի գինը շարունակում է անկում գրանցել: Գնանկման տենդենցն իր բարձրակետին հասավ վերջին երկու շաբաթների աստիճանական անկումից հետո. 1 տոննա պղինձն արժե 40785 դոլար: Սա արդեն տարվա համար դեռեևս չգրանցված ցուցանիշ է, ինչն անշուշտ էապես կազդի դրամի կայունության վրա: Չմոռանանք, որ Հայաստանի տնտեսության մեջ զգալի է պղնձի հանքաքարի արտահանման ծավալը:

Վերադասը խոչընդոտել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնի պետի տեղակալ Հայկ Ավագյանը, նույն բաժնում քննվող քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով  քրեադատավարական նորմերից չբխող գործողությունների կատարմամբ և ապօրինի ցուցումներ տալով, միջամտել է գործով նախաքննություն կատարող, իրեն  անմիջականորեն ենթակա քննիչի գործունեությանը՝ […]

Մեքենայում խաչ են կախում` մտածելով, որ ապահովագրված են չարից

«Սնոտիապաշտությունը նախապաշարմունք է, որոշակի գերբնական ուժերի նկատմամբ հավատք է: Եվ մարդիկ որոշակի իրավիճակներից խուսափելու համար սկսում են չեղած բաների հավատալ,- «ուրբաթ 13»-ից առաջ եկող մարդկային վախերն այսպես բնութագրեց կլինիկական հոգեբան Նարինե Պետրոսյանը: Հոգեբանը նշեց, որ Ուղղափառության մեջ ասվում է` սնոտիապաշտությունը նույն հավատն է` առանց Աստծո. «Պարզապես այնպես է ստեղծված մարդու բանականությունը, որ չի կարող ապրել առանց […]

Մարդիկ խփում աչքերը հանում են՝ դրսում են. Մարտինը մեռնում է բանտում/վիդեո/

«Միշտ անմեղներին բաց են թողնում ու մեղավորներին դատապարտում են: Իմ տղան ոչ մարզպետի տղա է, ոչ թաղապետի տղա: Մենք սովորական բանվոր ենք: Եթե պաշտոնյայի տղա լիներ, այսօր կալանավայրում չէր լինի: Կան մարդիկ, որ դանակահարում են, խփում են մարդկանց աչքերը հանում են՝ դրսում պտտվում են, իսկ իմ տղային արվամոլին ծեծելու համար դատապարտել  են: Մարտինս մեռնում է […]

Զինվորների սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից  2 ժամկետային հայ զինծառայողների՝ Վահե Վարդգեսի Վանոյանի և Միքայել Առաքելի Թորոսյանի սպանության դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է ՔԿ լրատվական ծառայությունը: 2015թ. նոյեմբերի 12-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով գլխի շրջանում ստացած […]

Ջենիֆեր Լոուրենսը խայտառակ է եղել հասարակության առաջ /վիդեո/

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը «Սոված խաղեր» ֆիլմի հերթական մասի պրեմիերային ներկաների առաջ խայտառակ է եղել՝ կարմիր գորգին վայր ընկնելով։ Դերասանուհու կրունկն ընկել է շորի վրա, ինչից հետո նա աստիճաններից գլորվել է։ Բարեբախտաբար, թիկնապահներն անմիջապես բարձրացրել են նրան։

Քաղաքական ստրիպտիզը հո պոզով-պոչով չի լինում

«Լևոն Զուրաբայնը դարձել է Հայաստան ժամանող միջազգային պատվիրակությունների ուրախության սուբյեկտը. ռուսների մոտ նրանց առաջ է կոտրատվում, ամերիկացիների մոտ արևմտամետ է ձևանում: Դե, քաղաքական ստրիպտիզը հո պոզով-պոչով չի լինում»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի