29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 10, 2015

Աշոտյանը՝ Օբամային

140528-obama-west-point-mn-1155_a321bf5f75359e045403b1c5436f31aa

Երեկ լուր տարածվեց, որ սոցիալական ցանցերում իր ակտիվությամբ հայտնի ԱՄՆ Նախագահը գրանցվել է նաև Facebook-ում: Ավելին՝ Օբաման հայտարարել է, որ անձամբ է վարելու իր էջը: Մտածում եմ, ինչ լավ է, որ այդ պահին Հայաստանից իր կողքը ոչ մեկ չկար, որ ասեր՝ ա. հիմա դու նախագահ ես, թե ֆեյսբուքիստ բ. մի արա, թե չէ կդառնաս ֆեյսբուքյան […]

Եթե մենք դիմում ենք սատանային, չի նշանակում, թե սատանայապաշտ ենք. Տեր Եսային հերքում է

4

«Սինջար եզդիների ազգային միավորման» նախագահ Բորիս Մուրազին, անդրադառնալով տեր Եսայի քահանա  Արթենյանի մեկնաբանությանը qahana.am կայքում, հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ Տեր Հորը մեղադրել էր եզդի ազգին վիրավորելու, սատանայադավան և արևապաշտ համարելու մեջ և Ամենայն Հայոց Կաթողկիոս Գարեգին Բ-ից պահանջել կարգի հրավիրել Տեր Եսայիին: Այս առնչությամբ՝  Henaran.am-ը փորձել է մեկնաբանություն ստանալ նաև Տեր Եսայի քահանայից: «Առիթ ունեցել […]

Շոկային հղիություն

pool_020

Ռուսաստանում հերթական արտասովոր միջադեպն է տեղի ունեցել։ Կիրովի բնակչուհի Սվետլանան դիմել է Pesochnya.ru կայքի խմբագրություն ու պատմել, որ վերջրես 17-ամյա դստեր հետ վերադարձել է Եգիպտոսից։ Վերադառնալուց հետո պարզվել է, որ աղջիկը հղի է։ Բարկացած մայրը մեղադրում է հյուրանոցի աշխատակիցներին՝ վատ աշխատելու համար։ Նա վստահ է, որ դուստրը հղիացել է՝ լողավազանում լողալուց հետո, գրում է Informing.ru-ն։ […]

Ինչո՞ւ են ոստիկանները այցելել Ժիրայր Սեֆիլյանին

4e7056c74a21a983ae685a166bb6ab9e-472x265

Այսօր՝ 2015 թ. նոյեմբերի 10-ին, երեկոյան ժամը 21-ին, մի խումբ ոստիկաններ այցելել են «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սեֆիլյանի բնակարան և տեղեկացրել, որ նա առավոտյան ժամը 10-ին հարցաքննության նպատակով ներկայանա ՀՀ քննչական կոմիտե: Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվել է ոստիկաններին ընդունել իր բնակարանում և պատասխանել է, որ ինքը առավոտյան կկապվի քննիչի հետ և կպարզի, թե ինչն ինչոց […]

«Քինգ դե լյուքսի» վարորդից ընտանիքը լուր չունի

images

«Մենք դեռ չենք կարողանում հասկանալ՝  ինչ է այնտեղ կատարվել, ինչպես  այդ փորձանքի մեջ հայտնվեց եղբայրս, մի քանի  օրից երևի  կգնանք  նրա մոտ, գոնե նրա կողքին կլինենք այս դժվար պահերին»,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝  նոյեմբերի 3-ին Տուլայում վթարի  ենթարկված ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանի եղբայրը՝ Հարություն Հարությունյանը: Նրա  փոխանցմամբ՝  եղբոր շահերը պաշտպանում է հանրային պաշտպանը, բայց նրա հետ […]

Ռոբերտ դե Նիրոն ու Ալիեւի նախկին փեսան ռեստորան են բացել /ֆոտո/

046cd2607eeabdec1025830e498e6a21__560x

Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ռոբերտ դե Նիրոն օրերս Մոսկվայում բացել է իր Nobu ռեստորանային ցանցի 32-րդ ռեստորանը։ Բացումը տեղի է ունեցել  Crocus City Mall-ում։ Ռեստորանը միասին բացել են դե Նիրոն ու Crocus City Mall-ի սեփականատերեր Արաս ու Էմին Ագալարովները։ Բացմանը ներկա են եղել ռուսական էստրադայի ամենահայտնի աստղերը, բացումից հետո ընթրիք է տեղի ունեցել։       […]

Հայաստանը հուսալի գործընկեր է Եվրոպայի խորհրդի համար

45

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդի խոսքով՝ ֆորումն արդյունավետ հարթակ է դարձել համայնքային զարգացման խնդիրները վեր հանելու և լուծման ուղիները քննարկելու առումով և հաշվի առնելով նախորդ տարիներին համաժողովների արդյունքում ոլորտում կատարված մեծ աշխատանքը՝ պետք է արձանագրել դրական տեղաշարժ: ՏԻՄ համակարգում բարեփոխումների իրականացման համատեքստում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավարը կարևորել է Հայաստանի համայնքների խոշորացման գործընթացը՝ […]

Ադամն ու Եվան հայերեն են խոսել. մարգարեություններ Հայաստանի մասին

скачанные файлы

Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 7-ից սկսեց «Հայաստան. Արարչագործությունից մինչև Երկրորդ Գալուստ» խորագիրը կրող ամենշաբաթյա հանդիպումների շարքը: Երիտասարդների մեծ ցանկությունն էր առավել մանրամասնորեն ծանոթանալ օրերս հրատարակված «Հայաստան. Արարչագործությունից մինչև Երկրորդ Գալուստ» գրքի բովանդակությանը, որ հեղինակել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավոր Աշոտ դպիր Արևշատյանը: Ըստ հեղինակի խոսքի՝ գիրքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված