25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2015

«Թեժ գիծը» հասանելի կլինի նաև հանգստյան օրերին

ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2015 թվականի հոկտեմբերի 27-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն` 010-37-02-36 հեռախոսահամարով: «Թեժ գիծ»-ը գործում է նաև հանգստյան` շաբաթ և կիրակի օրերին, ժամը 10.00-18.00:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Շարմ Էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղևորված ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: «Ռուսաստանի համար այս ծանր պահին հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և Ռուսաստանի բարեկամ ժողովրդին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական […]

Հայկական եռագույնը՝ Չիլիի դրոշի եւ ծովակալի զինանշանի կողքին․ Հերնան Կույումջյան-Բերգամալի․ հայտնի հայերը շարքից /ֆոտո/

Նավախուց հիշեցնող այս աշխատասենյակը մի քանի ժամում հարյուր տարվա պատմության վկա դարձավ։ Խաղաղ օվկիանոսի մուգ կապույտ ջրերի ցոլքը պատուհանին՝ Չիլիի ռազմածովային ուժերում 44 տարի ծառայած Հերնան Կույումջյան-Բերգամալին, որը հպարտանում է իր հայկական արմատներով եւ անսահման սիրում իր հայրենիքը, վերհիշում է իր ընտանիքի պատմությունը, գրում է 100LIVES.COM-ը։ Պաշտոնաթող փոխծովակալ Հերնան Կույումջյանն անկեղծ, վճռական ու հյուրընկալ մարդ է, […]

Տղամարդը պատահաբար հանդիպել է իր կրկնօրինակին ինքնաթիռում

Համացանցում հայտնված երկու տղամարդկանց լուսանկարը, որոնք ջրի երկու կաթիլի պես նման են իրար, դարձել է համացանցի հիթը։ Տղամարդիկ հանդիպել են ինքնաթիռում, երջանիկ պատահականությամբ, նրանք նստած են եղել կողք-կողքի ու նկատել են, որ այնքան նման են իրար, ասես երկվորյակներ լինեն։ Օգտատերերը մեկնաբանություններով հեղեղել են լուսանկարը։

Կործանված ինքնաթիռում բոլորը ՌԴ քաղաքացիներ էին․ զոհերի ինքնությունը պարզ է

Կործանված ռուսական ինքնաթիռի բոլոր ուղևորները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են: Ներկայումս փրկարարները աշխատում են դեպքի վայրում։ Ինչպես նշել է ՏԱՍՍ գործակալությունը, ինքնաթիռի ուղեւորների թվում էին ռուսական Պսկով քաղաքի փոխքաղաքապետ Ալեքսանդր Կոպիլովը և նրա կինը: Փրկարարներն ինքնաթիռի կործանման վայրում գտնվել են մոտ 100 մարդու դիակներ: Ավելի վաղ մի շարք զլմ-ներ հայտնել էին, որ փլատակների տակից լսվում են մարդկային ձայներ: […]

Նախագահը ներկա է գտնվել Թբիլիսիի հայկական եկեղեցու վերաօծման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, եկեղեցու վերականգնման ծրագրի դոնորների, բազմաթիվ հյուրերի և Վիրահայոց թեմի հավատացյալների մասնակցությամբ Թբիլիսիի հնագույն եկեղեցիներից մեկի` հայկական Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման արարողությանը՝ հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Արարողությանը ներկա է եղել նաև Եկեղեցու […]

Ի՞նչ պետք է ասի ազատազրկված գնդապետը.խոսել է ուզում

Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը  Henaran.am- ի հետ զրույցում նշեց, որ այս պահին Վոլոդյա Ավետիսյանի առողջական վիճակը բավարար է: Ավետիսյանի հացադուլի լուրը ստանալուց հետո, այսօր ` հոկտեմբերի 31-ին պաշտպանը այցելել է նրան «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: «Վոլոդյան պահանջում է հանդիպում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, ՄԻՊ  Կարեն Անդրեասյանի և  լրագրողների հետ։ Գնդապետը  ասելիք ունի, որը ցանկանում է […]

ԳԱԱ-ում Աստվածաշունչ կուսումնասիրեն

ԱՀԹ Առաջնորդանիստ սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար տեր Եսայի քահանա Արթենյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նոյեմբերի 16-ից Արարատյան հայրապետական թեմի նախաձեռնությամբ Գիտությունների ազգային ակադեմիայում առաջին անգամ կմեկնարկի Աստվածաշնչի հեռավար սերտողության դասընթաց՝ «Ավետարանների սերտողություն» խորագրով: Դասընթացի մասնակիցները ծանոթանալու են Ավետարանին և սերտելու են սուրբգրային ճշմարտությունները: «Գիտությունների ազգային ակադեմիան իրականացնում է հեռավար դասընթացներ, մտածեցինք ընդգրկել նաև հոգեւոր դասընթացներ, քանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի