20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԲԵՌՆՎԱԾ ՏԵՍԱԴԱՐԱՆ

Նորագույն խելացի ժամացույցների վաճառքը կդադարեցվի. /Տեսանյութ/

Apple-ն այս շաբաթ կդադարեցնի իր վերջին խելացի ժամացույցների՝ Watch Series 9-ի և Ultra 2-ի վաճառքը ԱՄՆ-ում: Դա պայմանավորված է արյան թթվածնով հագեցվածության (SpO2) սենսորի շուրջ արտոնագրային վեճով բժշկական սարքեր արտադրող Masimo-ի հետ: Apple-ը հայտարարել է, որ դեկտեմբերի 21-ից հաճախորդները չեն կարողանա պատվիրել Apple Watch Series 9 կամ Watch Ultra 2: Այս մոդելները Apple-ի մանրածախ խանութներում […]

Կարմիր ծովով բոլոր բեռնափոխադրումները կդադարեն. /Տեսանյութ/

Հայտնի British Petroleum-ը ապստամբների հարձակումներից հետո դադարեցնում է Կարմիր ծովով բոլոր բեռնափոխադրումմները: Նավթամթերքի հսկային հետևել են բազմաթիվ ընկերություններ, իրենք ևս դադարեցնելով բեռնափոխադրումները: Ընկերությունը մեղադրում է հութիներին տարածաշրջանում անվտանգությունը խաթարելու համար, քանի որ Իրանի կողմից աջակցություն ստացող հութիները թիրախավորում են անցնող նավերը: Նրանք մտածում են, որ նավերը տանում են հերթական օգնությունը իսրայելացիներին: ԱՄՆ-ն, լսելով British Petroleum-ի […]

Ուժեղ ջրհեղեղներ. Քաղաքներում պաշարը սպառվում է /Տեսանյութ/

Ավստրալիայի հյուսիսում արևադարձային Յասպեր ցիկլոնի պատճառով սկսված ուժեղ ջրհեղեղները ծանր հետևանք են ունեցել, քանի որ շատ քաղաքներ մեկուսացել են ջրերում վխտող կոկորդիլոսների քանակի պատճառով, իսկ պաշարներն էլ աստիճանաբար սպառվում են: Նշենք, որ ցիկլոնի պատճառով այնտեղ եկել է այնքան անձրև, ինչքան կգար նորմալ տեղումների պարագայում 1 տարում: Որոշ գետեր վարարել են ռեկորդային աստիճանի, ողողել են տները […]

Հրաբուխ է ժայթքել. /Տեսանյութ/

Իսլանդիայի հարավ-արևմուտքում գտնվող Ռեյկյանես թերակղզում շաբաթներ տևած ակտիվ երկրաշարժներից հետո հրաբուխը ժայթքել է: Ավելի վաղ Գրինդավիկի ձկնորսների քաղաքից շուրջ 4.000 հոգու տարհանել են: Հրաբուխը ժայթքել է քաղաքի հյուսիսում տեղական ժամանակով 22:17-ին: Հոկտեմբերի վերջից արդեն մայրաքաղաք Ռեյկյավիկի հարակից շրջաններում պարբերաբար երկրաշարժներ էին տեղի ունենում: Մանրամասները կից տեսանյութում:

Քիմ Քարդաշյանի ամանորյա նվերը՝ սեփական ուղեղի տեսքով. /Տեսանյութ/

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ցույց է տվել Սուրբ Ծննդի կապակցությամբ ստացած արտասովոր նվերը՝ սեփական ուղեղի արծաթյա քանդակը: Նա ինստագրամյան էջում հրապարակել է կարճ տեսանյութեր՝ նվերը ցույց տալով հետևորդներին: 43-ամյա աստղին այն նվիրել է ամերիկյան դիագնոստիկ կենտրոններից մեկը, որտեղ նա ամբողջական զննում է անցել:

«Ամուսնական պարտականությունները չկատարելու» համար 110-ամյա ամուսինը սպանել է կնոջը. /Տեսանյութ/

Ուգանդայի ոստիկանությունը ձերբակալել է 110-ամյա տղամարդու, որը կասկածվում է իր 109-ամյա կնոջը սպանելու համար։ Daily Monitor-ի փոխանցմամբ՝ Արևելյան Աֆրիկայի Նթունգամոյի շրջանի ոստիկանությունը բերման է ենթարկել 110-ամյա տղամարդուն, որը մեղադրվում է իր 109-ամյա կնոջը դանակահարելու համար, քանի որ վերջինս հրաժարվել է նրա հետ նույն սենյակում քնել և «կատարել ամուսնական պարտականությունները» վատառողջության պատճառով։ Նշվում է, որ սպանության […]

Հայտնաբերվել է ՀԱՄԱՍ գրոհայինների «պատմության մեջ ամենախոշոր» հարձակման թունելը. /Տեսանյութ/

Times of Israel-ի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության բանակը երեկ հայտարարել է, որ հայտնաբերել է պաղեստինյան ՀԱՄԱՍ գրոհայինների «պատմության մեջ ամենախոշոր» հարձակման թունելը Գազայի հատվածի հյուսիսում՝ Իսրայելի հետ սահմանին գտնվող Էրեզ սահմանակետի մոտ: Այնուամենայնիվ, այն չի մտնում Իսրայելի տարածք: Հայտնել են, որ թունելը հագեցած է կապուղիներով, ջրատար համակարգերով և էլեկտրականությամբ, ինչպես նաև ունի բազմաթիվ ճյուղավորումներ: Իսրայելական ուժերը […]

Նոր օրենքով կգաղտնազերծվեն նախկին գրառումները /Տեսանյութ/

Space.com-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսը օրենք է ընդունել, որը պահանջում է կառավարությանը գաղտնազերծել ՉԹՕ-ի վերաբերյալ գրառումները: Համաձայն 2024 ֆինանսական տարվա «Պաշտպանության ազգային թույլտվության մասին» օրենքի նոր դրույթների՝ օրենք, որը ֆինանսավորում է ԱՄՆ ԶՈՒ-ն, և դրա հետ կապված գործունեությունը, ԱՄՆ ազգային արխիվը պետք է հրապարակման համար հավաքի բոլոր փաստաթղթերը, որոնք «վերաբերում են չբացահայտված անոմալ երևույթներին, անհայտ ծագման […]

Ուզում են փոխել Սահմանադրությունը. /Տեսանյութ/

Reuters-ի փոխանցմամբ՝ չիլիացիները կրկին գնում են ընտրությունների, որպեսզի որոշեն՝ պե՞տք է փոխել իրենց սահմանադրությունը: Նշենք, որ գործող սահմանադրությունը գրվել է դեռ Ավգուստո Պինոչետի բռնապետության ժամանակներում: Արդեն երկրորդ անգամն է, երբ Չիլիում քվեարկություն է անցկացվում սահմանադրությունը փոխելու հարցով:Սահմանադրության նախագիծն այժմ դրվել է քվեարկության և համարվում է, որ այն ավելի պահպանողական և շուկայական ուղղվածություն ունի, քան 1980 […]

Ինչպես է նշել Հռոմի պապը իր ծննդյան 87-րդ տարեդարձը. /Տեսանյութ/

Կիրակի օրը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դարձավ 87 տարեկան: Պոնտիֆիկոսը նախընտրել է իր ծնունդը անցկացնել խնդիրներ ունեցող երեխաների հետ և նրանք էլ օգնեցին նրան փչել սպիտակ տորթի միակ մոմը։ Reuters-ի փոխանցմամբ՝ Վատիկանի տնօրինության ենթակա մանկական կլինիկայի երեխաները երգել են Հռոմի պապի համար և նրան արևածաղիկներից ծաղկեփունջ նվիրել: Ավելի ուշ Սուրբ Պետրոսի հրապարակում իր ամենշաբաթյա ելույթի շրջանակներում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի