24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԲԵՌՆՎԱԾ ՏԵՍԱԴԱՐԱՆ

Հազվագյուտ տեսանյութում երևում է, թե ինչպես է կետը սովորեցնում իր ձագին որսալ /Տեսանյութ/

Սան Դիեգոյի ափերի մոտ կետեր դիտող ընկերության կողմից նկարահանված տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես է հասուն օրկան սովորեցնում իր ձագին որսալ: Մարդասպան կետերի խումբն առաջին անգամ նկատվել է ավելի հյուսիս՝ Կալիֆորնիայի Լոնգ Բիչի մոտակայքում: Կետերի դիտորդ Դոմենիկ Բիագինին տեսանկարահանել է օրկաներին, որոնք վերադառնում են դեպի հարավ՝ Մեքսիկայի ափեր և նրան գրավել է դելֆինի որսը:

Մայրիկը, ով երկու արգանդ ունի, 2 օրում 2 երեխա է ունեցել /Տեսանյութ/

ԱՄՆ-ում կրկնակի արգանդով կինը երկու օրվա ընթացքում երկու անգամ ծննդաբերել է: Նշենք, որ նման ծննդաբերություն կարող է լինել միլիոնից մեկը: Երեքշաբթի երեկոյան Քելսի Հեթչերը դիմավորեց իր առաջին երեխային՝ Ռոքսի Լեյլային: Նրա երկրորդ երեխան՝ Ռեբել Լեյքենը, լույս աշխարհ է եկել հաջորդ առավոտյան: Ընդհանուր առմամբ, տիկին Հաթչերը 20 ժամ եղել է Բիրմինգհեմի հիվանդանոցում: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Ուկրաինան այսօր առաջին անգամ կտոնի Սուրբ Ծնունդը. /Տեսանյութ/

Այս տարի առաջին անգամ ուկրաինական օրթոդոքս եկեղեցիները կտոնեն Սուրբ Ծնունդը այսօր՝ դեկտեմբերի 25-ին: Հիշեցնենք, որ ավանդաբար Ուկրաինան օգտագործում էր Հուլյան օրացույցը, ինչպես Ռուսաստանը, որտեղ Սուրբ Ծնունդը սովորաբար լինում էր հունվարի 7-ին: Ավելի հեռանալով Ռուսաստանից՝ այժմ Ուկրաինան կտոնի արևմտյան կամ Գրիգորյան օրացույցով, ինչի համաձայն այսօր Սուրբ Ծնունդն է: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսին փոխել է օրենքը՝ […]

«Ելք աղքատությունից» . փախստականների քարավանը /Տեսանյութ/

Հազարավոր փախստականներ գնում են Մեխիկո՝ իմանալով, որ պետքարտուղար Բլինկենը գալիս է իրենց հարցերի քննարկման համար: Կենտրոնական և Հարավային Ամերիկայից փախստականների քարավանը, որը կազմված է բոլոր տարիքի շուրջ 8.000 մարդկանցից, դանդաղ շարժվում է «Ելք աղքատությունից» պաստառի ներքո: Նրանք ցանկանում են տեսնել Բլինկենին, ով պիտի միգրացիայի վերահսկման համար նոր համաձայնություններ կնքի: Միայն 2023թ. Սեպտեմբերին ԱՄՆ սահմանապահները ԱՄՆ-Մեքսիկա […]

Հակակառավարական ցույցերը ալեկոծում են Սերբիան /Տեսանյութ/

Բելգրադի քաղաքապետարանը գրոհի է ենթարկվել, քանի որ ցուցարարները փորձել են գրավել այն: Անցած շաբաթ տեղի ունեցած համապետական ընտրությունները կեղծիք համարող բողոքարարները ջարդել են քաղաքապետարանի պատուհանները և փորձել են ներխուժել: Սակայն ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել նրանց ցրելու համար: Նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ ընդդիմության մեղադրանքները մտացածին ստեր են: Մանրամասները՝ տեսանյութում:

Իսրայելի վերջին ավիահարվածներից 70 հոգի սպանվել է /Տեսանյութ/

Համասի կողմից ղեկավարվող Գազայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Ալ-Մաղազիի փախստականների ճամբարին, ինչի հետևանքով 70 հոգի զոհվել է: Նախարարության խոսնակը հավելել է, որ ամենայն հավանականությամբ զոհվածնեի թիվը կշարունակի աճել՝ տարածքում մարդկանց չափազանց խտության պատճառով: Հիշեցնենք, որ BBC-ի փոխանցմամբ 20.000-ից ավել մարդիկ, հիմնականում կանայք և երեխաներ, արդեն սպանվել են և ավելի քան […]

20 մետրանոց տոնածառը ընկել է 63-ամյա կնոջ վրա. /Տեսանյութ/

Բելգիայի Օդենարդ քաղաքի տոնավաճառում 63-ամյա կինը մահացել է այն բանից հետո, երբ նրա վրա 20 մետրանոց ծառ է ընկել։ Եվս երկու մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել։ Ծառը հավանաբար տապալվել է ուժեղ քամու պատճառով։ Միջադեպից հետո քաղաքային իշխանությունները փակել են տոնավաճառը: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Սիրիայի նախագահը հայտարարել է, որ Հոլոքոստը հորինված կեղծիք է. /Տեսանյութ/

timesofisrael.com-ի փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ Հոլոքոստի ընթացքում վեց միլիոն հրեայի սպանվելու վերաբերյալ որևէ ապացույց չկա և որ Հոլոքոստը հորինված կեղծիք է Իսրայելի ստեղծումն արդարացնելու համար: «Ոչ մի ապացույց չկա, որ վեց միլիոն հրեա է սպանվել Հոլոքոստի ժամանակ», – ասել նա՝ ԱՄՆ-ին մեղադրելով ԱՄՆ-ին: «Ճիշտ է, կային համակենտրոնացման ճամբարներ, բայց դա […]

Քիմ Քարդաշյանը ցուցադրել է «տաք շոկոլադով» լցված լոգարանը. /Տեսանյութ/

Չորս երեխաների մայրը ցուցադրել է իր վերջին էլֆական բնապատկերը՝ «տաք շոկոլադով» լցված լոգարան: «Խոհանոցում փակցված գրառման մեջ ասվում էր, որ նրանք չեն կարողացել գտնել գավաթները, ուստի տաք շոկոլադը հայտնվել է լոգարանում»: Լոգարանում կարելի է տեսնել տարբեր չափերի մարշմալոուների մի փունջ, կարմիր եւ կանաչ դեկորացիաներ, «շոկոլադե համբույրներ»՝ ELF բառով եւ, իհարկե, բուն լոգարանը՝ լցված շագանակագույն հեղուկով։ […]

Սեքսուալ սկանդալ. ինչ կապ ունի Վին Դիզելը

Ամերիկացի դերասան Վին Դիզելի նախկին անձնական օգնականը դատի է տվել Fast & Furious-ի աստղին՝ նրան մեղադրելով 2010 թվականին «Fast Five» ֆիլմի նկարահանումների ժամանակ սեռական ոտնձգությունների մեջ: Դերասանի փաստաբան Մարկ Սինքլերը ասել է, որ իր պաշտպանյալը «ամբողջությամբ հերքում է այս պնդումը»։ Աստա Յոնասսոնը հայցում պնդում է, որ դերասանն իրեն սեղմելէ պատին, երբ նա իր նկատմամբ սեքսուալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված