18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԲԵՌՆՎԱԾ ՏԵՍԱԴԱՐԱՆ

Caviar-ը Richard Mille-ի ժամացույցների դիզայնով iPhone-ներ է ստեղծել մինչև $22,000. /Տեսանյութ/

Ռուսական Caviar ընկերությունը, որն ստեղծում է շքեղ և հատուկ սմարթֆոններ և այլ էլեկտրոնիկա, հայտարարել է, որ թարմացրել է iPhone 15 Pro Pair of Kings հավաքածուն։ Ընկերությունը ներկայացրել է սմարթֆոնի երեք յուրահատուկ տարբերակ, որոնք ստեղծելիս մշակողները ոգեշնչվել են շվեյցարական հայտնի ժամացույցների Richard Mille ապրանքանիշի էսթետիկայով։ Caviar-ի հիմնադիր Սերգեյ Կիտովը որոշել է, որ Richard Mille ժամացույցների սեփականատերերը […]

Կորոնավիրուսի Կորոնավիրուսային JN.1: Նոր մուտացիան արագ տարածվում է /Տեսանյութ/

Կորոնավիրուսային JN.1 անունով վարակը, ԱՄՆ-ում արագ աճելով, արդեն գերիշխող է հյուսիս-արևելքում: ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները գնահատում են, որ կորոնավիրուսային նոր JN.1-ն այժմ առաջացնում է այս երկրում Covid-19 նոր վարակների մոտ 20%-ը, և դա վիրուսի ամենաարագ աճող շտամն է: Այն արդեն գերիշխող է հյուսիս-արևելքում, որտեղ, ըստ հաշվարկների, առաջացնում է նոր վարակների մոտ մեկ երրորդը: […]

Որակազրկել են նախագահի թեկնածուին /Տեսանյութ/

Կոլորադոյի Գերագույն դատարանը որոշել է, որ Դոնալդ Թրամփը չի կարող հաջորդ տարի նահանգում առաջադրվել նախագահի պաշտոնում՝ վկայակոչելով սահմանադրական ապստամբության դրույթը: Դատարանը 4-3 հաշվով որոշում կայացրեց, որ պարոն Թրամփը իրավասու թեկնածու չէ, քանի որ նա մոտ երեք տարի առաջ ապստամբություն էր կազմակերպել ԱՄՆ Կապիտոլիումի մոտ: Թրամփի նախընտրական շտաբը որոշումն անվանել է հակաժողովրդավարական և խոստացել է բողոքարկել։ […]

Երկրաշարժ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ. կան զոհեր /Տեսանյութ/

Վերջին ինը տարվա ընթացքում Չինաստանում տեղի ունեցած ամենահզոր երկրաշարժը խլել է առնվազն 126 մարդու կյանք: Չինաստանի հյուսիս-արևմուտքում վնասվել է 5.000-ից ավելի շենք, իսկ շատերին դուրս է թողել գիշերային ցրտաշունչ օդում: Փլվել են հարևան Գանսու և Ցինհայ նահանգների տները: 6,2 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել կեսգիշերից անմիջապես առաջ և տուժել է ավելի քան 700 […]

Զելենսկի. Ուկրաինայի զինված ուժերը ևս 500,000 զինվորի կարիք ունեն. /Տեսանյութ/

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ցանկանում են մոբիլիզացնել ևս 450,000-500,000 քաղաքացիների: Միաժամանակ նա ընդունել է, որ սա բավականին զգայուն և ծախսատար թեմա է: Ավելի վաղ Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկան BBC-ին տված իր հարցազրույցում նախազգուշացրել է, որ ուկրաինացիները առանց Արևմուտքի հետագա աջակցության գտնվում են մահացու վտանգի տակ: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Հռոմի պապը թույլատրել է միասեռականների ամուսնությունները. /Տեսանյութ/

Ֆրանցիսկոս պապը քահանաներին որոշակի հանգամանքներում թույլատրել է օրհնել նույնասեռականների միությունները: Այս թույլտվությունը նշանակալի առաջընթաց է ԼԳԲՏ համայնքի համար: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը նշել է, որ Եկեղեցու կանոնավոր արարողությունների մաս չպետք է կազմեն այդ միությունները և հավելել է, որ առաջվա պես ամուսնությունը դիտարկում է որպես տղամարդու և կնոջ միություն: Պաշտոնական Վատիկանը հայտարարում է, որ դա պիտի լինի […]

Նորագույն խելացի ժամացույցների վաճառքը կդադարեցվի. /Տեսանյութ/

Apple-ն այս շաբաթ կդադարեցնի իր վերջին խելացի ժամացույցների՝ Watch Series 9-ի և Ultra 2-ի վաճառքը ԱՄՆ-ում: Դա պայմանավորված է արյան թթվածնով հագեցվածության (SpO2) սենսորի շուրջ արտոնագրային վեճով բժշկական սարքեր արտադրող Masimo-ի հետ: Apple-ը հայտարարել է, որ դեկտեմբերի 21-ից հաճախորդները չեն կարողանա պատվիրել Apple Watch Series 9 կամ Watch Ultra 2: Այս մոդելները Apple-ի մանրածախ խանութներում […]

Կարմիր ծովով բոլոր բեռնափոխադրումները կդադարեն. /Տեսանյութ/

Հայտնի British Petroleum-ը ապստամբների հարձակումներից հետո դադարեցնում է Կարմիր ծովով բոլոր բեռնափոխադրումմները: Նավթամթերքի հսկային հետևել են բազմաթիվ ընկերություններ, իրենք ևս դադարեցնելով բեռնափոխադրումները: Ընկերությունը մեղադրում է հութիներին տարածաշրջանում անվտանգությունը խաթարելու համար, քանի որ Իրանի կողմից աջակցություն ստացող հութիները թիրախավորում են անցնող նավերը: Նրանք մտածում են, որ նավերը տանում են հերթական օգնությունը իսրայելացիներին: ԱՄՆ-ն, լսելով British Petroleum-ի […]

Ուժեղ ջրհեղեղներ. Քաղաքներում պաշարը սպառվում է /Տեսանյութ/

Ավստրալիայի հյուսիսում արևադարձային Յասպեր ցիկլոնի պատճառով սկսված ուժեղ ջրհեղեղները ծանր հետևանք են ունեցել, քանի որ շատ քաղաքներ մեկուսացել են ջրերում վխտող կոկորդիլոսների քանակի պատճառով, իսկ պաշարներն էլ աստիճանաբար սպառվում են: Նշենք, որ ցիկլոնի պատճառով այնտեղ եկել է այնքան անձրև, ինչքան կգար նորմալ տեղումների պարագայում 1 տարում: Որոշ գետեր վարարել են ռեկորդային աստիճանի, ողողել են տները […]

Հրաբուխ է ժայթքել. /Տեսանյութ/

Իսլանդիայի հարավ-արևմուտքում գտնվող Ռեյկյանես թերակղզում շաբաթներ տևած ակտիվ երկրաշարժներից հետո հրաբուխը ժայթքել է: Ավելի վաղ Գրինդավիկի ձկնորսների քաղաքից շուրջ 4.000 հոգու տարհանել են: Հրաբուխը ժայթքել է քաղաքի հյուսիսում տեղական ժամանակով 22:17-ին: Հոկտեմբերի վերջից արդեն մայրաքաղաք Ռեյկյավիկի հարակից շրջաններում պարբերաբար երկրաշարժներ էին տեղի ունենում: Մանրամասները կից տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի