24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԲԵՌՆՎԱԾ ՏԵՍԱԴԱՐԱՆ

Ծառուկյանը մենամարտի է դուրս գալու. /Տեսանյութ/

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանը խոսել է առաջին համար, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ առաջիկա մենամարտի մասին։ MMA Junkie-ն հայ մարզիկի հետ հարցազրույցից փոխանցում է. «Ես կարծում եմ, որ կարող եմ արդեն առաջին ռաունդում հասնել հաղթանակի։ Ես կապացուցեմ, որ լավագույնն եմ այս գործում։ Ես կարող եմ նրան տապալել առաջին ռաունդում […]

Ծեծել են ընդդիմադիր Հանրապետական կուսակցության առաջնորդին. /Տեսանյութ/

Սերբիայի իրավապահները կալանավորել են ընդդիմադիր Հանրապետական կուսակցության առաջնորդ Նիկոլա Սանդուլովիչին: Վերջինիս փաստաբանի փոխանցմամբ՝ դրանից հետո դաժանաբար ծեծել են նրան: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Վարչապետը իր միասեռական զուգընկերոջը նշանակեց նախարար. /Տեսանյութ/

BFMTV-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Քոլոնային փոխարինել է Ֆրանսիայի նախագահական Վերածնունդ կուսակցության առաջնորդ Ստեֆան Սեժուրնեն: Նշենք, որ վերջինս Ֆրանսիայի նորանշանակ երիտասարդ վարչապետի քաղաքացիական զուգընկերն է: Մանրամասները ՝ կից տեսանյութում:

Վարչապետը կօրինականացնի միասեռականների ամուսնությունները. /Տեսանյութ/

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ հանրային քննարկումից հետո մտադիր է օրինականացնել նույնասեռ ամուսնությունները, ինչպես նաև թույլատրել նույնասեռ զույգերին երեխա որդեգրել։ Ըստ Միցոտակիսի՝ նույնասեռականների ամուսնությունն ու որդեգրումն օրինականացնելու օրենսդրական նախաձեռնությունները նույնասեռական զույգերի համար սկզբունքորեն տարբեր չեն այն ամենից, ինչ արդեն գոյություն ունի եվրոպական շատ երկրներում: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Դուբայում քանդակել են իրենց ազգային թռչունին. իր չափերով այն ռեկորդակիր է. /Տեսանյութ/

Դուբայի Global Village-ում քանդակել են ամենամեծ պողպատից բազեին աշխարհում, որը համարվում է ԱՄԷ-ի ազգային թռչունը: 8 մ բարձրությամբ եւ ավելի քան 21 մ թեւերի բացվածքով, շուրջ 8 տոննա կշռող քանդակով Դուբայը կրկին հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Բազեն զարդարված է 50,000 առկայծող լույսերով: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Այդ շատրվանի տակ միլիոն եվրոյից ավելի գումար կա. /Տեսանյութ/

2023թ. Caritas բարեգործական կազմակերպությունը Հռոմի Տրևի շատրվանից ռեկորդային գումար է հավաքել՝ 1,6 մլն եվրո, իսկ 2022թ. հավաքել էին 1 մլն 430 հազար եվրո: Տրեւի շատրվանում մետաղադրամ նետելու ավանդույթը հետաքրքիր պատմություն ունի. Գոյություն ունի շատրվանի հետ կապված հավատալիք, ըստ որի` շատրվան մետաղադրամ գցողը կվերադառնա Հռոմ։ Երկու մետաղադրամ գցելը սիրային հանդիպում է խոստանում, երեք մետաղադրամը՝ ամուսնություն, չորսը՝ […]

Հնդկաստանի զինված ուժերը նոր ինքնաձիգ ունեն. /Տեսանյութ/

Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների կազմակերպությունը (DRDO) ներկայացրել է իր նոր Ugram («կատաղի», «մոլի») ինքնաձիգը, որը ստեղծվել է ռեկորդային ժամկետում՝ ընդամենը 100 օրում։ indiatoday-ի փոխանցմամբ՝ զենքը ստեղծել են DRDO-ի մեջ մտնող Սպառազինությունների գիտահետազոտական կենտրոնը եւ Dvipa Armor India ընկերությունը։ 7,62 միլիմետր տրամաչափով ինքնաձիգը ստեղծվել է զինված ուժերի, ռազմականացված կազմավորումների եւ ոստիկանության օպերատիվ պահանջմունքների հաշվառմամբ։ Ugram-ն ունի մինչեւ […]

Ռոբոտային էկզոկմախքը կօգնի Պարկինսոնի հիվանդներին քայլել. /Տեսանյութ/

Անշարժացումը Պարկինսոնի հիվանդության ընդհանուր և թուլացնող ախտանիշ է, որի դեպքում դեղամիջոցները, վիրաբուժությունը և վարքային թերապիան քիչ ազդեցություն ունեն: Nature Medicine –ի փոխանցմամբ՝ հետազոտողները փորձարկել են էկզոկմախքը Պարկինսոնի հիվանդությամբ տառապող 73-ամյա մի տղամարդու վրա, ով անշարժացում էր ապրում՝ չնայած նախկինում վիրահատությանը և դեղամիջոցներով բուժմանը: Առանց որևէ հատուկ ուսուցման, էկզոկմախքը հիվանդին թույլ էր տալիս քայլել: Մանրամասները՝ կից […]

Վարչապետը միասեռական է. /Տեսանյութ/

Նախկինում կրթության նախարար Գաբրիել Ատտալին Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նշանակել է վարչապետ: Հատկանշական է, որ Գաբրիելը երկրի պատմության ամենաերիտասարդ վարչապետն է և բացահայտ միասեռական է: Նշենք, որ Ատտալը Մակրոնի նվիրված աջակիցներից է և դիտարկվում է որպես պոտենցիալ իրավահաջորդ: Ատտալը Մակրոնի կուսակցությանն է միացել ստեղծումից անմիջապես հետո՝ 2016-ին (նա այդ ժամանակ 27 տարեկան էր): Վերջինս չի թաքցնում […]

«Կախարդական հայելին» կախտորոշի հիվանդությունները. /Տեսանյութ/

Կանադական NuraLogix բժշկատեխնիկական ընկերությունը բացառիկ հաջողություն է գրանցել, երբ ներկայացրել է Anura MagicMirror անունն ստացած «կախարդական հայելին»: cnet-ի փոխանցմամբ գաղտնիքը կայանում է նրանում, որ վերջինս սկանավորում է մարդու դեմքը, ինչպես նաև մաշկի տակ գտնվող որոշ արյունատար անոթներ և ստացված տվյալների հիման վրա որոշում տասնյակ հիվանդությունների ախտանշաններ: Մեքենայական ուսուցման ալգորիթմներն օգտագործում են տվյալներ՝ վերլուծելու առողջական ավելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված