20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԲԵՌՆՎԱԾ ՏԵՍԱԴԱՐԱՆ

Վարչապետը հայտարարել է, որ պայքարը շարունակելու է մինչև հաղթանակ. /Տեսանյութ/

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն մերժել է պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի առաջարկը և հայտարարել, որ Իսրայելը Գազայի հատվածում կշարունակի պայքարը մինչեւ լիակատար հաղթանակ։ Հիշեցնենք, որ այսօր ՑԱԽԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին տեղեկացրել է, որ 21 զինծառայող զոհվել է հունվարի 22-ի մարտերի ժամանակ Գազայի հատվածի կենտրոնական մասում։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Հատուկ ստորաբաժանման զինվորները անհետ կորել են. /Տեսանյութ/

ԱՄՆ ծովային հետևակի «Ծովային կատուներ» ստորաբաժանման 2 մարտիկներ անհետացել են Եմենում իրանական արտադրության զենքերի առգրավման գործողության ժամանակ: Այժմ ենթադրվում է, որ մահացած են: Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 11-ին, երբ նրանք նավ են նստել Սոմալիի ափերի մոտ։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ փոթորկալից ծովը քշել է առաջինին, իսկ երկրորդը նետվել է նրա հետևից՝ փրկելու համար։ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը […]

Վարչապետը բացեց տաճարը. / Տեսանյութ/

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բացել է Հինդու աստծո Ռամի մեծ տաճարը Այոդհյա քաղաքում: Նա ասաց, որ դա ազդարարում է «նոր դարաշրջան» Հնդկաստանի համար. Նշենք, որ տաճարը փոխարինում է 16-րդ դարի մզկիթին: Այն քանդվել էր 1992 թվականին հինդու ամբոխի կողմից, ինչը հրահրեց անկարգություններ, որոնց արդյունքում զոհվեց մոտ 2000 մարդ: Այոդհյայում կայացած միջոցառմանը հյուրերի թվում էին լավագույն […]

Գերիների ծնողները ներխուժեցին խորհրդարան. /Տեսանյութ/

The Times of Israel –ի փոխանցմամբ՝ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ պահված Իսրայելի քաղաքացիների հարազատները ներխուժել են Իսրայելի խորհրդարանի ֆինանսական հանձնաժողովի նիստ: Ցուցարարները Կնեսետում պահանջում էին ազատ արձակել պատանդներին։ «Դուք չեք կարող այստեղ նստել, քանի դեռ մեր երեխաները մահանում են», – բղավում էին նրանք՝ պատգամավորներին կոչ անելով փրկագին վճարել պատանդների համար։ Ցուցարարներն առաջարկել են նաեւ […]

Ինչու ամենաքաղցրակեր կաթնասունները շաքարախտով երբեք չեն հիվանդանում. /Տեսանյութ/

Popular Science-ի փոխանցմամբ՝ չղջիկների տեսակներից մեկն ամեն օր իր քաշից երկու անգամ ավելի շատ քաղցր մանգո, բանան և թուզ է ուտում: Այս կաթնասուններն ամենաքաղցրակերներն են, բայց նրանց մոտ երբեք շաքարախտ չի զարգանում: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ գենետիկական հարմարվողականությունները թույլ են տալիս այս չղջիկներին պաշտպանվել շաքարի մեծ քանակի օգտագործման հետ կապված հիվանդություններից: Գիտնականները կարծում […]

Հրաբուխ է ժայթքել. /Տեսանյութ/

AP-ի փոխանցմամբ՝ Ինդոնեզիայում կրկին ժայթքել է Մերապի հրաբուխը՝ իր լանջերով այրող գազով ամպեր և լավայի հեղեղներ տարածելով, միաժամանակ այլ գործող հրաբուխներ են ժայթքել ամբողջ երկրում՝ հանգեցնելով հազարավոր մարդկանց տարհանմանը: Ինդոնեզիայի Երկրաբանական աղետների տեխնոլոգիաների հետազոտության և զարգացման կենտրոնի ղեկավար Ագուս Բուդի Սանտոսոն հայտնում է, որ ժայթքումը վերջինն է այն ժամանակվանից, երբ իշխանությունները 2020 թվականի նոյեմբերին զգոնության […]

Զոհերի թիվը գերազանցել է 25.000-ը. /Տեսանյութ/

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական ուժերը Գազայի հատվածում առնվազն 25105 պաղեստինցի են սպանել հոկտեմբերի 7-ի պատերազմի սկսվելուց ի վեր: Նշենք, որ նույն ժամանակահատվածում վիրավորվել է առնվազն 62681 պաղեստինցի։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Ինքնաթիռը բռնկվել է օդում. /Տեսանյութ/

Daily Mail-ի փոխանցմամբ՝ Boeing 747 ինքնաթիռը Մայամիի միջազգային օդանավակայանից թռնելուց անմիջապես հետո բռնկվել է օդում: Ինքնաթիռի շարժիչը խափանվել է, ինչի պատճառով թռիչքից 12 րոպե հետո այն հարկադիր վայրէջք է կատարել, տուժածներ չկան։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Առաջին անգամ համալսարանը կներառի ChatGPT-ն իր մոտ. /Տեսանյութ/

Արիզոնայի պետական համալսարանը հայտարարել է OpenAI ընկերության հետ համագործակցության մասին, որի շրջանակում արհեստական բանականությամբ (ԱԲ) գործող ChatGPT նեյրոցանցը կներառվի ուսումնական գործընթացում։ Համալսարանը դրանով երեք նպատակ է դնում իր առաջ՝ ուսանողների առաջադիմության բարելավում, նորարարական հետազոտությունների նոր հնարավորությունների ստեղծում և կազմակերպչական գործընթացների օպտիմալացում: OpenAI-ի համար սա ուսումնական հաստատության հետ համագործակցության առաջին նախագիծն է: Ընկերությունն այժմ կապեր է […]

Օդային տաքսիները հասանելի կլինեն 4 տարուց. /Տեսանյութ/

Ավտոշուկայի վերջին նվաճումները նոր բարձունքներ են նվաճել, այժմ էլ՝ թռչող մեքենաների ոլորտում. այսպես, Supernal-ը, որը պատասխանատու է Hyundai Motor Group-ի Advanced Air Mobility-ի համար, CES 2024-ին ներկայացրել է S-A2 թռչող տաքսիի կոնցեպտը, որը նախատեսված է քաղաքի ներսում՝ մինչև 460 մետր բարձրության վրա թռչելու համար: Ծրագրի համաձայն՝ S-A2-ը մեկ լիցքավորմամբ կկարողանա թռչել 40-65 կիլոմետր։ Hyundai-ի կոմերցիոն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի