20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԲԵՌՆՎԱԾ ՏԵՍԱԴԱՐԱՆ

«Մոնա Լիզա»-յի վրա հիմա էլ ապուր են թափել. /Տեսանյութ/

Վերածննդի վարպետ Լեոնարդո դա Վինչիի 16-րդ դարի նկարի վրա մի քանի տարին մեկ ուտելիքներ են շպրտում: Այս անգամ էլ, BBC-ի փոխանցմամբ, բողոքի ակցիայի մասնակիցները Լուվրում ապուր են լցրել նրա վրա: 2019 թվականին թանգարանը հայտարարել էր, որ նկարը պաշտպանելու համար ավելի թափանցիկ զրահապատ ապակի է տեղադրել, այնպես որ գլուխգործոցը ամենայն հավանականությամբ չի տուժել: Երկու ցուցարարները, որոնք […]

Պուտինը տեսակոնֆերանսի ժամանակ հարցրել է 10.000 տարի հետո մարդկության գոյության հնարավորության մասին. /Տեսանյութ/

«Российская газета»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի և Բելառուսի նախագահների մասնակցությամբ Անտարկտիդայում ռուսաստանյան «Վոստոկ» կայանի նոր ձմեռային համալիրի գործարկման արարողության ժամանակ տեսակոնֆերանսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարցրել է, թե արդյոք մարդկությունը առաջիկա 10 հազար տարում գոյություն ունենալու հնարավորություն ունի: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Վարչապետի կողմնակիցներին ձերբակալել են. /Տեսանյութ/

Այսօր Պակիստանի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել նախկին վարչապետ Իմրան Խանի կողմնակիցներին ցրելու համար: Բողոքի ցույցերը տեղի են ունեցել հարավային Կարաչի քաղաքում: Հիշեցնենք, որ 2 շաբաթ հետո տեղի են ունենալու ազգային խորհրդարանական ընտրությունները: Associated Press-ի փոխանցմամբ՝ Խանին արգելվել է առաջադրվել քրեական դատվածության պատճառով: Ցույցի ժամանակ 20-ից 30 մարդ է ձերբակալվել: Ոստիկանությունը հայտնել է, որ Խանի […]

Նոր և ունիվերսալ BMW-ն ճանապարհին է. /Տեսանյութ/

BMW-ի հինգերորդ արտադրությունը, որը սկիզբ է առել անցյալ դարի 70-ականների սկզբին, 2023 թվականի գարնանը մուտք է գործել իր ութերորդ սերունդ (G60): Գարնանը ականատես կլինենք ունիվերսալ BMW i5 Touring- ին։ Motor.ru-ի փոխանցմամբ՝ այն ունիվերսալ է ՝ որպես և՛ վառելիքով աշխատող 5-Series Touring, և՛ մարտկոցով աշխատող i5 Touring: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Պոռնոդերասանուհին մահացել է. /Տեսանյութ/

Deadline-ի փոխանցմամբ՝ 44 տարեկանում մահացել է մեծահասակների համար ֆիլմերի դերասանուհի Ջեսսի Ջեյնը։ 2000-ական թվականների հերոսուհուն ոստիկանները մահացած են գտել իր ընկերոջ հետ՝ Օկլահոմայի իրենց տանը: Ենթադրվում է, որ մահվան պատճառը կարող էր լինել թմրամիջոցների գերդոզավորումը։ Հիշեցնենք, որ Ջեյնի կարիերան մեծահասակների ֆիլմերի ոլորտում սկսվել է 2002 թվականին եւ տեւել 15 տարի, մինչեւ 2017 թ-ը, երբ նա […]

Պանդաների պոպուլյացիան կրկնապատկվել է. /Տեսանյութ/

Xinhua –ի փոխանցմամբ՝ Չինաստանում վայրի բնության մեջ ապրող հսկա պանդաների ընդհանուր պոպուլյացիան կազմում է մոտ 1900 առանձնյակ, ինչը 800 առանձնյակով ավելի է, քան 1980-ականներին գրանցված ցուցանիշը: Հսկա պանդաների պոպուլյացիայի զգալի աճը պայմանավորված է նրանց պաշտպանելու Չինաստանի ակտիվացրած ջանքերով: Հսկա պանդաների համար ավելի քան 22 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ազգային պարկի բացումը 2021 թվականի հոկտեմբերին […]

Կոկորդիլոսներին սառեցնում են. /Տեսանյութ/

ԱՄՆ-ում ալիգատորներին սառեցնում են սառույցի մեջ՝ ցրտին գոյատևելու համար: Naked Science-ի փոխանցմամբ՝ Հարավային Կարոլինայի ակվարիումի հետազոտողները հայտնել են, որ սա այս տեսակի համար ամենահաջող ռազմավարությունն է ցուրտ եղանակին գոյատևելու համար: Քանի որ ալիգատորները սառնասիրտ են, նրանք արևից ջերմություն են պահանջում նյութափոխանակության համար, բայց եթե ջերմաստիճանը շատ ցրտի, նրանք կարող են մահանալ: Գիտնականները նշել են, որ […]

Երկրաշարժ է տեղի ունեցել. /Տեսանյութ/

Թուրքիայում տեղի է ունեցել 5,1 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իզմիրում, Մենդերես շրջանում։ Ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 08.19-ին։ Ստորգետնյա ցնցումը գրանցվել է 8,5 կիլոմետր խորությունում։ Հիշեցնենք, որ ուժեղ երկրաշարժը դեռ նախորդ փետրվարին ցնցել էր Թուրքիան և պատճառել մեծ ավերածություններ: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Ընդդիմադիր գործիչը հանկարծ անհետացել է. /Տեսանյութ/

Օրեր առաջ անհետացել է ադրբեջանցի բլոգեր Արզու Սայադօղլուն․ նրա ընտանիքն արդեն երրորդ օրն է՝ չի կարողանում կապ հաստատել նրա հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրա անհետացման մասին ահազանգել են իրավապաշտպանները։ Արզու Սայադօղլուն ընդդիմադիր գործիչ է, որը պարբերաբար քննադատում է Ադրբեջանի իշխանություններին։ Մանրամասներրը՝ կից տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի