24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԲԵՌՆՎԱԾ ՏԵՍԱԴԱՐԱՆ

Ռոբերտ Քոչարյանը անհապաղ պետք է լինի ազատության մեջ. Արամ Վարդևանյան. Yerevan.Today/տեսանյութ/

«Այսօր Երևան-կենտրոն քրեակատարողական հիմնարկում գտնվում է գործառույթային անձեռնմխելիությամբ երաշխավորված, Սահմանադրության ուժով պաշտպանված և որևէ կերպ չհաղթահարված անձ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։ Վարդևանյանի խոսքով՝ նախկին նախագահի իրավունքները նրան կալանավորելով խախտվել են, քանի որ «անձեռնմխելիությունն ու քրեակատարողական հիմնարկը միմյանց բացառում են»։ Մանրամասները՝ տեսանյութում: 

«Միջանկյալ հաղթանակ». НТВ-ի անդրադարձը Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշմանը /տեսանյութ/

Ռուսական НТВ հեռուստաալիքն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշմանը։ Ներկայացված տեսանյութում, մասնավորապես, նշվում է, որ կալանքի տակ գտնվող Քոչարյանը միջանկյալ, սակայն կարևոր հաղթանակ է տարել։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները։  

Դատարանների շրջափակումն անթույլատրելի է և ճնշում է դատարանների վրա. ԲԴԽ նախագահ /տեսանյութ/

Սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԲԴԽ նախագահը, խոսելով դատավոր Դավիթ Գրիգորյանի գործի մասին, նշեց, որ բավարար հիմքեր են ներկայացվել ԲԴԽ-ին և խորհուրդը թույլատրել է նախաքննություն իրականացնող մարմնին քրեական հետապնդում իրականացնել: Վարդազարյանը նաև նշեց, որ դատարանների շրջափակումն անթույլատրելի է և ճնշում է դատարանների վրա:    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված