20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԲԵՌՆՎԱԾ ՏԵՍԱԴԱՐԱՆ

2 նախարարները միասեռական են. /Տեսանյութ/

Սաքսոնիայի արդարադատության նախարար Կատյա Մայերը և  Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի իրավահավասարության նախարար Ժոզեֆին Փոլը տարիներ ի վեր իրար հետ են և վերջերս հանդես են եկել ամուսնանալու հայտարարությամբ: Նրանց պնդմամբ՝ իրենց ամուսնությունը միասեռական հարաբերությունները տեսանելի դարձնելու նպատակ ունի: Հիշեցնենք, որ Միասեռական ամուսնությունները Գերմանիայում օրինականացվել են 2017 թվականին: Այդ ժամանակից ի վեր երկրում ավելի քան 65 հազար միասեռական զույգ […]

Դեսպանատունը վարձկաններ է հավաքագրում. /Տեսանյութ/

Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Աստանայում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության 19-րդ ամենամյա հանդիպման ժամանակ հայտնել է, որ Դուշանբեում Ուկրաինայի դեսպանատունը վարձկաններ է հավաքագրում: Վարձկանները  Տաջիկստանի քաղաքացիներ են և նրանց հավաքագրում են միջազգային լեգեոնի կազմում Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության պաշտոնական տվյալների համաձայն՝ վերջին վեց տարիների ընթացքում Տաջիկստանից 500-ից մի փոքր ավելի […]

Թայվանը՝  վերջին 25 տարվա ամենասարսափելի երկրաշարժից հետո. /Տեսանյութ/

Այսօր Թայվանում փրկարարական աշխատանքները շարունակվում են օրը այն բանից հետո, երբ 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ցնցեց երկիրը երեկ՝ տեղական ժամանակով 23:58-ին (GMT): Հուալիենից 18 կմ հարավ ընկած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն ինը մարդ, ավելի քան 1000-ը վիրավորվել է: Ենթադրվում  է, որ ավելի քան իննսուն մարդ  թակարդում է հայտնվել փլուզված թունելներում և ափամերձ հատվածում գտնվող […]

Իսրայելի նախարար. Գազայի մարդասիրական օգնության աշխատակիցների վրա ավիահարվածը դիտավորյալ չի եղել. /Տեսանյութ/

Իսրայելի կաբինետի նախարարը հերքել է այն պնդումները, որ իսրայելական ուժերը Գազայում միտումնավոր սպանել են Համաշխարհային կենտրոնական խոհանոցի (WCK) հումանիտար օգնության յոթ աշխատակիցների: WCK-ի հիմնադիր Խոսե Անդրեսը մեղադրել է Իսրայելին իր աշխատողներին «համակարգված կերպով՝ մեքենա առ մեքենա» թիրախավորելու մեջ։ Սակայն Իսրայելի ռազմական կաբինետի անդամ Նիր Բարկատը BBC News-ին ասել է, որ պարոն Անդրեսի մեկնաբանությունները «անհեթեթություն» են։ […]

Հոգևորականի ամուսնությունը մեծ աղմուկ է բարձրացրել. /Տեսանյութ/

Գանայում «Գբորբու Վուլոմո» անունով հոգևորականը ամուսնացել է 12-ամյա աղջկա հետ: Սակայն սա դեռ ամենը չէ. Քահանան ինքը 63 տարեկան է: Իր պաշտոնի բերմամբ՝ նա զոհաբերություններ է կատարում համայնքի անունից, աղոթում նրա պաշտպանության համար, վերահսկում մշակութային սովորույթները: Իրավապահների բացահայտումից հետո նրանք վերցրել են աղջկան և հանձնել մորը: Հիշեցնենք, որ Գանայում օրենքով ամուսնության նվազագույն տարիքը 18 տարեկանն […]

Ստամբուլի գիշերային ակումբում հրդեհի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել. /Տեսանյութ/

Թուրքիայի գիշերային ակումբներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է։ Ստամբուլի բարձրահարկ շենքի նկուղում գտնվող «Դիմակահանդես» ակումբը օրվա ընթացքում փակվել և վերանորոգվել է։ Հրդեհը բռնկվել է ուղիղ կեսօրից հետո, ասել է Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը՝ հավելելով, որ պատճառը պարզ չէ։ Պարոն Գյուլն ասաց, որ ենթադրվում է, որ հրդեհից տուժածները […]

Չինաստանի ծերացող բնակչությունը  Ցզինպինի համար ժողովրդագրական ճգնաժամ է ստեղծում. /Տեսանյութ/

Դանդաղող տնտեսությունը, կրճատվող պետական նպաստները և տասնամյակներով շարունակվող մեկ երեխայի քաղաքականությունը Սի Ցզինպինի Չինաստանում սողացող ժողովրդագրական ճգնաժամ են ստեղծել: Կենսաթոշակային ֆոնդը սպառվում է, և  բավարար ֆոնդ ստեղծելու համար պահանջվող ժամանակը՝ նույնպես: Տարեցների աճող հարցը լուծելու համար համակարգային լուծումներ են անհրաժեշտ: Հաջորդ տասնամյակում մոտ 300 միլիոն մարդ, ովքեր ներկայումս 50-ից 60 տարեկան են, պատրաստվում են լքել […]

Նախագահը զայրացել է Իսրայելի վրա. Նրանից ներողություն են խնդրել. /Տեսանյութ/

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դատապարտել է Իսրայելի կողմից Գազայում մարդասիրական օգնության յոթ աշխատակիցների սպանությունը։ Ասելով, որ ինքը «վրդովված է և ցավ է ապրում»՝ նա Իսրայելին մեղադրել է  բավարար չափով բուժաշխատողներին չպաշտպանելու համար: BBC-ի փոխանցմամբ՝ Իսրայելը խոստացել է անկախ հետաքննություն անցկացնել այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան և Լեհաստանը երկուշաբթի օրը տեղի ունեցած […]

Թայվանում ուժեղ երկրաշարժի հետևանքով չորս մարդ է զոհվել. /Տեսանյութ/

Այսօր Թայվանի արևելյան ափերի մոտ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել: 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով բազմաթիվ շենքեր են փլուզվել Հուալիենում՝ էպիկենտրոնին ամենամոտ քաղաքում: Այնտեղ հիմա փրկարարական աշխատանքներ են իրականացվում: Նշենք, որ սա կղզու վերջին 25 տարիներին պատուհասած  ամենաուժեղ ցնցումն էր և այն զգացվել է նաև Թայվանի լեռնային տարածքներում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի