25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հրատապ

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաեւ Հայաստանում եւ Արցախում

Սույն թվականի նոյեմբերի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23:48-ին (Գրինվիչի ժամանակով` 19:48-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.150 և արևելյան երկայնության 47.100 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Մինգեչաուր քաղաքից 68 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 5.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7 բալ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ պետական […]

Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպել են Մոսկվայում /ֆոտո/

Կրեմլում տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Kremlin.ru-ի փոխանցմամբ՝ Նախագահները քննարկել են երկու երկրների համագործակությունը քաղաքական, տնտեսական, անվտանգության եւ հումանիտար ոլորտներում: Պուտինը նաեւ շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին Ռուսաստանում հայկական մշակույթի օրերի բացմանը նվիրված ցուցահանդեսի կազմակերպման ջանքերի համար:

Արթուր Իսպիրյանի հետ բեմ բարձրացած Մուրադը «ցնցեց» բոլորին/տեսանյութ/

Կույրերի միջազգային օրվա առիթով «Եղիցի լույս» հասարակական կազմակերությունը գեղեցիկ համերգ էր կազմակերպել: ՀԿ նախագահ Մարո Մեսրոպյանը և «Եղիցի լույս» ՀԿ տնօրեն Մարիետա Սարդարյանը դիմել էին շոու բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչների, սակայն մի քանիսն էին համաձայնել երգով ողջունել կույրերին: Երգիչ Արթուր Իսպիրյանը բեմ բարձրացավ հատուկ դպրոցի սան Մուրադի հետ: Մուրադը կարողացավ «ցնցել» բոլորին: Նրա ազատ ու բեմական պահվածքը ապշեցրել […]

«Մենք ապստամբներ ենք և անպարտ ենք օրենքի առաջ». Վարուժան Ավետիսյան

«Մենք ապստամբներ ենք և անպարտ ենք օրենքի առաջ»,- Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  ընթացող «Սասնա ծռեր»  11 անդամի գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց «Սասնա ծռեր» -ի համակարգող Վարուժան Ավետիսյանը: Նա նշեց, որ դատարանը շատ կասկածելի մարտավարություն է որդեգրել, բայց դա բնական է քանի որ «Սասնա ծռեր»-ը  կայուն միավոր են և ունեն […]

«Էս մարդը պետական մեղադրող չի, պետական դավաճան է».«Սասնա ծռեր»-ը ընդդիմացան

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 8-ին  դատավոր Պետրոս  Մակյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր»  11 անդամի գործով դատական նիստը: Նիստի սկզբում փաստաբան  Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը հանդես եկավ միջնորդությամբ: Նա նշեց, որ «Սասնա ծռեր» -ի գործը բաժանելը հղի է անարդարության և մարդու իրավունքների պաշտպանության խախտման տարերով: Ալումյանը նշեց, […]

Վթարի է ենթակվել ֆուտբոլային երկրպագուներով լի մեքենան․ կան զոհեր

Այս գիշեր Ռուսաստանում խոշոր վթար է տեղի ունեցել։ Կրասնոդարից Դոնի Ռոստով տանող ավտոճանապարհին վթարի է ենթարկվել ֆուտբոլային երկրպագուներով լի Գազելը։ 12 երիտասարդները Կրասնոդարում կայացած Արգենտինա-Նիգերիա ֆուտբոլի խաղից հետո վերադառնում էին Դոնի Ռոստով: Նրանց տեղափոխող ГАЗель-Next-ը մթության մեջ բախվել է ճամփեզրին կայանված КамАЗ բեռնատարին: Վթարի հետևանքով ГАЗель-Next-ի 5 ուղևոր, այդ թվում՝ 2 անչափահաս՝ 14 և 16 […]

Լարվածություն Բաղրամյանում. ուսանողները փակել են ԱԺ-ի մուտքը

Դասադուլի ակցիա իրականացնող ուսանողները փակել են Դեմիրճյան փողոցը, որպեսզի խորհրդարանի ծառայողական մուտքն անանցանելի լինի: Դասադուլավորները պնդում են՝  կիրառելու են նոր մեթոդներ․ չեն հանձնվելու։   Քիչ առաջ ԱԺ ծառայողական մուտքից մեքենան  փորձում էր  ուսանողների շրջափակումը շրջանցելով՝ դուրս գալ,  սակայն  ուսանողները ելքը կանխեցին: Ուսանողների հետ բանակցելու դուրս եկան ԱԺ անվտանգության ծառայության աշխատակիցները,  սակայն վերջրններս այդպես էլ ընդհանուր հայտարարի  […]

Թելից է կախված. Կոռնիձորի Արոն` զինված պայքարից /տեսանյութ/

«Ոչ մեկի գործնեության սկիզբն ու ավարտը քաղաքական այբուբենով չի: Քաղաքական այբուբենը պայքարի սկիզբ է տալիս»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով վերջին տարիների քաղաքական պոռթկումներին և զինված խմբերի ակցիաներին, ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո): Ազատամարտիկի խոսքով` Հայաստանում կատարվող իրադարձությունները թելից են կախված և ուղղորդվում են ինչ-որ տեղից: «Դրա համար էլ ժողովուրդը գնաց դեպի 10 […]

Դասադուլավորները Ազգային ժողովի մոտ են

Ընդդեմ տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի դեմ պայքարող ու դասադուլ անող ուսանողներն այսօր շարունակում են իրենց ակցիան:  Երևանի պետական համալսարանից  «տարկետում լինելու է» պաստառներով ու վանկարկումներով նրանք սկսեցին քայլել դեպքի Ազգային ժողովի շենք, որտեղ քիչ առաջ ընդունվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:  Հիշեցնենք, որ արդեն 7-րդ օրն է՝ ուսանողները բողոքի ակցիաներ են իրականացնում տարկետման սահմանափակումների […]

Մարդատար ինքնաթիռ է կործանվել․ հրաշքով ողջ մնացած երեխան /տեսանյութ/

Խաբարովսկում վթարվել է մարդատար L-410 ինքնաթիռը։ Վայրէջք կատարելիս այն ընկել է։ Հայտնի է, որ ինքնաթիռում 9 հոգի է եղել, այդ թվում՝ անձնակազմը։ Բոլորը մահացել են, բացի 4-ամյա երեխայից։ Նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Թե որն է եղել ինքնաթիռի կործանման պատճառը, հայտնի չէ։ Չի նշվում նաեւ զոհվածների ինքնությունը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված