25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հրատապ

Լավրովը կայցելի Հայաստան

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատրաստվում է այցելել Ադրբեջան եւ Հայաստան: Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ: Նա ասել է, որ նոյեմբերի 20-21-ը Լավրովը պաշտոնական այցով Երեւան կայցելի, որտեղ հանդիպումներ են նախատեսված ՀՀ ԱԳ նախարարի եւ նախագահի հետ: Զախարովան նշել է, որ ի թիվս այլ հարցերի, այցի ժամանակ կքննարկվի […]

Հզոր ջրհեղեղ Հունաստանում․ կան տասնյակ զոհեր /տեսանյութ/

Հունաստանում հզոր ջրհեղեղ է տեղի ունեցել, ինչի արդյունքում 14 հոգի է մահացել։ Անդադար անձրեւների հետեւանքով գետերը հունից դուրս են եկել, հեղեղել քաղաքները, տուժել են հազարավոր շինություններ։ Երկրում ջրհեղեղի արդյունքում զոհվածների հիշատակին սուգ է հայտարարվել։  

Առանց ծնողի չեն կարող երեխային վերցնել ընտանիքից և տեղափոխել ապաստարան

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: «Օրենքի ընդունման նպատակը երկուսն է՝ մեկը կանխարգելել, երկրորդը՝ պաշտպանել: Հիմա քննարկումնեի փուլում արդեն երրորդ նպատակը ավելացավ՝ համերաշխության վերականգնման նպատակը»,-ասաց նախարարը: Փաթեթով նախատեսում են բռնությունից տուժած անձանց պաշտպանության երեք հիմանական միջոց՝ […]

Գյումրիի ռուսական ռազմաբազան նորից փնտրում է կորածի

Այսօր ժամը 11-ի սահմաններում Գյումրիի Մուշ 2 թաղամասում ռուսական 102-րդ ռազմաբազայից երկու զինվորականներ էին շրջում։ Նրանց ձեռքին զինվորականի լուսանկար էր։ Հարցնում էին, թե արդյոք չեն տեսել լուսանկարի մարդուն։ Գրեթե ամեն քայլափոխի հարցնում էին։  Երբ մոտեցանք, հետաքրքրվելու, որոշ մանրամասներ ճշտելու և լուսանկարելու կորածի նկարը, մերժեցին ու շուտ հեռացան։ Նշենք,որ Մուշ թաղամասում ռուսական զորամասից շատ ծառայողներ ու […]

«Էտ մարդու գլխին ո՞վ սարքեց, ի՞նչի…»

«Գյուղում ոչ ոք չի հավատում, որ Սանասարը կարող էր «Իգլա» ձեռք բերել երկրում ահաբեկչություն իրականացնելու համար: Սանոն կարգին մարդ է, լավ գյուղապետ է եղել, հարգված հրամանատար»,-Henaran.am-ի թղթակցին պատմեցին Արմավիրի մարզի Գրիբայեդով համայնքի բնակիչները: Մեր զրուցակիցը նշեց, որ «Իգլա»-ի գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը գյուղում հարգված մարդ է, հաջողակ գործարար: «Մի հատ իրա  մոտ ծառայած զինվորների հետ […]

Հրդեհ «Ռիո մոլի» ավտոկայանատեղիում

Նոյեմբերի 16-ին, ժամը 18:46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցում՝ Ռիո սուպերմարկետի ավտոկայանատեղիում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ավետ Ավետիսյան փողոցի վերջնամասում գտնվող Ռիո մոլի և Երևան Սիթի սուպերմարկետի մասնաբաժնի ավտոկայանատեղիում: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է Volkswagen Polo մակնիշի […]

Սա չեմ համարում իմ հաղթանակը որևէ մեկի նկատմամբ. Վիգեն Սարգսյան

Օրենքները հետագա աշխատանքի կարևոր հիմք են: Անելիքները շատ են՝ բոլորիս համար: Այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Facebook կայքի իր էջում՝ անդրադառնալով նախօրեին Ազգային ժողովի կողմից ընդունված ՊՆ ոլորտի երկու օրենքներին։ Նախարարի գրառումը՝ ստորև. «Ուրախ եմ, որ «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների նախագծերն ընդունվեցին Ազգային ժողովում` ստանալով […]

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաեւ Հայաստանում եւ Արցախում

Սույն թվականի նոյեմբերի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23:48-ին (Գրինվիչի ժամանակով` 19:48-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.150 և արևելյան երկայնության 47.100 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Մինգեչաուր քաղաքից 68 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 5.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7 բալ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ պետական […]

Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպել են Մոսկվայում /ֆոտո/

Կրեմլում տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Kremlin.ru-ի փոխանցմամբ՝ Նախագահները քննարկել են երկու երկրների համագործակությունը քաղաքական, տնտեսական, անվտանգության եւ հումանիտար ոլորտներում: Պուտինը նաեւ շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին Ռուսաստանում հայկական մշակույթի օրերի բացմանը նվիրված ցուցահանդեսի կազմակերպման ջանքերի համար:

Արթուր Իսպիրյանի հետ բեմ բարձրացած Մուրադը «ցնցեց» բոլորին/տեսանյութ/

Կույրերի միջազգային օրվա առիթով «Եղիցի լույս» հասարակական կազմակերությունը գեղեցիկ համերգ էր կազմակերպել: ՀԿ նախագահ Մարո Մեսրոպյանը և «Եղիցի լույս» ՀԿ տնօրեն Մարիետա Սարդարյանը դիմել էին շոու բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչների, սակայն մի քանիսն էին համաձայնել երգով ողջունել կույրերին: Երգիչ Արթուր Իսպիրյանը բեմ բարձրացավ հատուկ դպրոցի սան Մուրադի հետ: Մուրադը կարողացավ «ցնցել» բոլորին: Նրա ազատ ու բեմական պահվածքը ապշեցրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված