25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հրատապ

Վիրավորանքները փաթաթում եք մեր վզին. Պավլիկը վրդովեց, իսկ դատախազը «պատժվեց»/տեսանյութ/

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատավարությունը: Այսօրվա նիստում պաշտպանական կողմն առարկություն հայտնեց, երբ դատարանը անհարգալից վերաբերմունքի համար նիստերի դահլիճից մեկ ժամով հեռացնելու որոշում կայացրեց ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանի(Միանակ Գայլ) դեմ Դատարանում Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպանները  Արա Ղարագյոզյանը եւ Արայիկ Պպաիկյանը […]

Մահացել է Դմիտրի Խվորոստովսկին

Մահացել է ռուս հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին: Այս լուրն արդեն պաշտոնապես հաստատել է նրա ներկայացուցիչը։ Նա մահացել է նոյեմբերի 22-ի առավոտյան՝ Լոնդոնում: Խվորոստովսկին 56 տարեկան էր։ Հայտնի է, որ 2014թ.-ի ամռանը տաղանդաշատ բարիտոնի մոտ հայտնաբերվել էր ուղեղի ուռուցք: Բուժման կուրս անցնելուց հետո 2015թ.-ին Խվորոստովսկին վերսկսել էր համերգային գործունեությունը:  

«Մի հատ նայիր աչքերիս՝ տեսնենք՝ մեզնից ով է ամբաստանյալ».Միայնակ Գայլը՝ դատավորին/տեսանյութ/

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատավարությունը: Դատական նիստի սկզբում Էդվարդ  Գրիգրյանի և Սեդրակ Նազարյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալների խափանման միջոցը փոխելու մասին: Այդ ընթացքում «Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ) տեղից հայտարարություն արեց: Նախագահող […]

Խիստ կասկածելի է. ինչ է ուզում Հայրիկյանը /տեսանյութ/

«Ես չեմ կասկածում, որ Հայրիկյանը անկեղծ մղումներ ունի և կփորձի մոբիլիզացնել հասարակությանը, բայց ցավոք այսօր այդ հնարավորությունը չկա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հացադուլին, ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: Արդեն հայտնել ենք , որ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը  նոյեմբերի 20-ից   հացադուլ է սկսել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ: Հայրիկյանի ակցիան […]

Ուշադրություն վարորդներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը  09:30-ի դրությամբ, Գյումրու, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Թալինի, Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններին ձյուն է տեղում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են շուրջօրյա մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, […]

Արցախում 3 զինծառայող է զոհվել, եւս մեկը վիրավորվել է

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) և Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում: Նրա վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար […]

«Երկու օդային հոսանքները լուսադեմին Հայաստանի տարածքի վրա կբախվեն իրար»

«Բարենցի ծովից եկող արկտիկական օդային հոսանքների ջերմաստիճանը -10 աստիճան է, Միջերկրական ծովից եկող արևադարձային տաք օդային հոսանքների ջերմաստիճանը +15 աստիճան։ Այս երկու օդային հոսանքները լուսադեմին Հայաստանի տարածքի վրա կբախվեն իրար, առաջացնելով հզոր մթնոլորտային ճակատ»։  ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի գրառումը:

Երկու ոտքերն ու աջ ձեռքը կորցրած հերոսը բազկամարտում հաղթել է

«Հարազատներ ջան սիրով ուզում եմ տեղեկացնել ձեզ ,որ Լեհաստանի Ռումիա քազաքում ավարտվեց բազկամարտի Աշխարհի գավաթի առաջնությունը։ PIDH- sitting (спортсмен с поражением верхних конечностей) 80 կգ քաշային կարգում զբաղեցրեցի առաջին հորիզոնականը։  PID-sitting ( спортсмен с поражением ОДА ) 75 կգ քաշային կարգում զբաղեցրեցի առաջին հորիզոնականը։ Իսկ Senior men left PID OPEN ( абсолютная весовая категория ) […]

Տարադրամի փոխարժեքն այսօր

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 21-ին, կազմել է 484.78 դրամ՝։ Կենտրոնական բանկի փոխանցմամբ՝ եվրոյի փոխարժեքը կազմել է 571.80 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.19 դրամ: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 266.29 դրամ, ոսկի՝ 20,017.93 դրամ, պլատին՝ 14,604.12:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի