25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հրատապ

«Զինված խումբ» չկա, դա հեքիաթ է. Սեֆիլյանի գործով մեղադրյալը հայտարարեց

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստը: Այսօր՝ դեկտեմբերի՝ 15-ին  հարցաքննվեց մեղադրյալներից Գալուստ Գրիգորյանը: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված եւ զինված-կազմակերպված խմբի կազմում ապօրինի պահել և ձեռք է բերել հրազեն, ռազմամթերք՝ նպատակ ունենալով պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով զավթել […]

Ես չեմ կարծում, որ հայ ժողովրդին ամենաշատը հուզում է Հենրիխ Մխիթարյանի խաղալը

«Ես չեմ կարծում, որ հայ ժողովրդին ամենաշատը հուզում է Հենրիխ Մխիթարյանի խաղալը: Շատ ավելի հուզող հարցեր կան, իսկ ֆուտբոլի ասպարեզում մեր ժողովրդին, ըստ ինձ, հուզում է Հայաստանի ազգային հավաքականը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: «Իմ ու բոլորի կարծիքով Հենրիխ Մխիթարյանը պրոֆեսիոնալ է, աշխատասեր, նվիրված հայկական ֆուտբոլին եւ, առհասարակ, ֆուտբոլին: Նա այն […]

Նախագահն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, ինչպես նաև ահաբեկչության դեմ տարվող պայքարի իրավական ու կառուցակարգային նախադրյալների ամրապնդման հիմնախնդիրները: Առաջին հարցը խորհրդի անդամներին զեկուցել է պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը, իսկ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում […]

«Ես ինձ իրավունք եմ վերապահում ասել, որ «Գազպրոմը» մեզ թալանում է»

«Խոսում են 4,3 տնտեսական աճից, ներդրումներից, կասկածելի թվեր են հրապարակում, ԱՎԾ-ն այլ բան է ասում, իրենք՝ այլ, իրական խնդիրների մասին խուսափում են խոսել: ՀՀ-ում տնտեսական աճ եթե կա էլ, պայմանավորված է արտաքին գործոններով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը: Նա նշեց, թե առաջին հերթին ՀՀ տնտեսությունը կախված է ՌԴ-ի տնտեսության […]

«Ո՞վ է ասել, որ եթե մենք ունենանք շատ հանճարեղ մի զորակոչիկ, անպայման այդ զորակոչիկին տանելու ենք բանակ»

«Ցանկացած երկրում, ցավոք, այդ թվում Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, իհարկե, հանցագործություններ տեղի են ունենում, տեղի են ունենում սպանություններ և այլն, ցավոք, նույնը Հայաստանի Հանրապետությունում: Խնդիրն այն է, թե որքանով է կարողանում իրավապահ համակարգը բացահայտել այդ հանցագործությունները և ամենակարևորը՝ կանխարգելել: Այս առումով, կարծում եմ, մեր երկրում մեծ աշխատանք է կատարվում, և եթե պարզ թվեր վերցնելու լինենք, օրինակ` […]

Անի Հովհաննիսյանի անմեղությունը կապացուցվի

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն ուժի մեջ է թողել «Analitik.am» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի նկատմամբ կայացրած ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը։ Այս մասին Henaran.am-ի թղթակցին հայտնեց Անի Հովհաննիսյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: Պաշտպանը հայտնեց նաև, որ Անի Հովհաննիսյանի անմեղությունը բոլոր դրվագներով ապացուցելու համար դիմելու էՎճռաբեկ դատարան: Նշենք, որ մեղադրողը դիմել էր Վերաքննիչ՝ պահանջելով […]

Դրույքաչափերը չեն բարձրանալու, բայց մարդիկ ավելի շատ աշխատավարձ են ստանալու. Ս. Սարգսյան

«Լավ ապրելու միակ բանաձևն աշխատելն է, բարեկեցության միակ ճանապարհը տնտեսական աճն է, և, կարծում եմ, այս առումով մեր կառավարությունը մեծ ջանքեր է կատարում: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր տնտեսական աճը լինի շոշափելի: Հիմա կասեք` ինչո՞ւ կոնկրետ թիվ չեք հնչեցնում, այո, հիմա չեմ նշում՝ հաշվի առնելով կոնկրետ հանգամանքներ, բայց շոշափելի պետք է լինի: […]

Կ. Կարապետյանի ցանկությունը շատ լավ ցանկություն է, առողջ, տրամաբանված

«Պետք է նախ ասեմ, որ Կարեն Կարապետյանի կառավարության առջև էլ է կոնկրետ խնդիր դրված, և խնդիրը բառացիորեն հետևյալն է՝ հասնել արդյունավետ կառավարման: Այո՛, տնտեսական աճի կոնկրետ խնդիրներ չէինք դրել, որովհետև դա պայմանավորված էր մեր ինտեգրացիոն պրոցեսներում տեղի ունեցող որոշակի հարցերով և այլն և այլն, բայց, կարծում եմ, Կարեն Կարապետյանը և Կարեն Կարապետյանի կառավարությունն իրենք իրենց […]

«Ծառուկյան» դաշինքն էլ կունենա՞ նախագահի թեկնածու

«Ծառուկյան» դաշինքը կամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս պահին չի քննարկում վարչապետի առանձին կամ ընդդիմության միասնական թեկնածուի հարցը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը: «Խմբակցությւնում նման քննարկում չկա, եթե լինի, հրապարակային կլինի, բայց քաղաքականության մեջ երբեք չի ասվում երբեք»,-ասաց նա: Միաժամանակ, Սերգեյ Բագրատյանը նկատեց՝պետք է հաշվի նստել այն իրողության հետ, որ ՀՀԿ-ն […]

«Հիմա էլ կդառնանք ապստամբ դատավորի դեմ». Ծռերը բարկացան /տեսանյութ/

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր շարունակվող   «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստի ժամանակ, երբ նախագահող դատավորը մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը` «Սասնա ծռեր»-ը ըմբոստացան և դուրս եկան նիստերի դահլիճց: «Հիմա էլ կդառնանք ապստամբ դատավորի դեմ»,-հայտարարեց Աշոտ Պետրոսյանտը: Հիշեցնենք, որ  խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված