19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հրատապ

Առերեսվեք իրականությանը.Արարատ Միրզոյանը պատասխանել է Ֆարմանյանին

«Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արարատ Միրզոյանը պատսխանել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի գրառմանը, որտեղ վերջինս առաջարկել էր Նիկոլ Փաշինյանին գալ ՀՀԿ խմբակցություն և  քննարկել հետագա անելիքները: «Տեսա գրառումդ, եղբայր։ Կարճ ասեմ՝ ի լուր քեզ , քո գործընկերների, ՀՀ քաղաքացիների եւ ողջ աշխարհի։ Ողջունում եմ քո պատրաստակամությունը՝ ձեր ֆրակցիայում խոսել Նիկոլ Փաշինյանին միաձայն […]

Նախագահը հանդիպել է Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հետ

 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 26-ի երեկոյան շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո, շարունակում է խորհրդակցությունների շարքը ներքաղաքական լարվածությունը թուլացնելու և լուծումներ գտնելու նպատակով:  Ինչպես  հայտնում են  ՀՀ նախագահի գրասենյակից, նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանի հետ:  Հանդիպումները կրում են կառուցողական բնույթ: […]

Հրատապ. կիբերգրոհի փորձեր են արվել primeminister.am դոմեյնի նկատմամբ

Ի գիտություն Տեղեկացնում ենք, որ կիբերգրոհի փորձեր են արվել primeminister.am դոմեյնի նկատմամբ, և  նշված դոմեյնով կեղծ էլեկտրոնային հասցեներից  կարող են ուղարկվել նամակներ՝ վիրուս պարունակող կից նյութերով:  Նշված դոմեյնից հաղորդագրություններ ստանալու դեպքում՝ առաջարկում ենք չբացել դրանք կամ պարզապես ջնջել: Խնդիրը մասնագետների ուշադրության կենտրոնում է, այդուհանդերձ, բոլորին խնդրում ենք զգոն լինել:  

Ինչպես կքվեարկի ՀՀԿ-ն

«Հայաստանի հանրապետական կուսակցությունը ապրիլի 30-ին , ժամը 18:00-ին կհայտարարի, թե ինչպես է քվեարկելու: Որոշման հիմքում լինելու է երկրի անվտանգությունը և կայունությունը և այս պարագայում ևս ՀՀԿ-ն միասնականություն կդրսևորի»,-Henaran.am-ին հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովը նշեց, որ տարբեր հանրապետականների հրապարակային կարծիքները բացառապես անձնական տեսակետներ են, իսկ կուսակցությունը դեռ որոշում կկայացնի: Էդուարդ Շարմազանովը անդրադարձավ նաև […]

ՀՀԿ-ական պատգամավորը Փաշինյանին հրավիրում է

Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Ֆեյսբուքում գրառում է արել՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին հրավիրելով իրենց խմբակցություն՝ հանդիպման: «Բարձրաձայն մտորումներ «պատգամավորաորս» ակցիայի շուրջ» վերնագրված գրառման մեջ Ֆարմանյանը գրում է․ – «Իմ շա՜տ սիրելիներ, հարյուրավոր նամակներ ու […]

Ժամանակն է, որ ընդդիմությունը գնա զիջման. Գառնիկ Իսագուլյան

«Հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո ոչ սահմանադրական եւ մաքսիմալիստական բաներ չի պահանջի, քանի որ դա կլինի անիմաստ»,-նկատում է Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: Նրա խոսքով` ժամանակն է, որ ընդդիմությունը գնա զիջման. «Ուզենք, չուզենք, ՀՀԿ-ն խորհրդարանում մեծամասնություն է»,-ասել է Գառնիկ Իսագուլյանը: Իսագուլյանի կարծիքով` վարչապետ կարող է դառնալ Կարեն Կարապետյանը, իսկ առաջին փոխվարչապետի աթոռը […]

«Վերնիսաժ»-ին հարակից հատվածում, Խանջյան-Բուզանդ եւ Խանջյան-Արամ խաչմերուկներում երթեւեկությունը կփոխվի

Այսօր՝ ապրիլի 28-ից Երեւան քաղաքի Արամի եւ Բուզանդի փողոցները միացնող՝ «Վերնիսաժ»-ին հարակից (Խանջյան փողոցին զուգահեռ) ճանապարհահատվածում եւ Խանջյան-Բուզանդ, Խանջյան-Արամ խաչմերուկներում երթեւեկությունը կկազմակերպվի կից ներկայացված սխեմայի համաձայն: Այս մասին հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից:  

«Քաղաքական բանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն».փաստաբան

«Քաղաքական բանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան , «Սասնա ծռեր»-ի գործով պաշտպան Արա Ղարագյոզյանը: Ղարագյոզյանը նշեց, որ դա բարոյական պահանջն է, սակայն իրավաբանորեն որոշակի գործառույթներ դեռ պետք է կատարվեն: «Օրենքը թույլ է տալիս վերանայել արդեն ավարտված դատական ակտը և ազատ արձակել քաղաքական հայացքների համար դատապարտված բանտարկյալներին:«Սասնա […]

Նիկոլ Փաշինյանի գլխավորած ավտոերթը ուղեւորվում է Իջեւան եւ Վանաձոր

«Իմ քայլը» շարժման ավտոերթը՝ ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ուղեւորվում է Իջեւան եւ Վանաձոր: Այսօր՝ ապրիլի 28-ին, ժամը 14:00-ին հանրահավաք է կայանալու Իջեւանում, իսկ 17.00-ին հանրահավաք է տեղի ունենալու Վանաձորի Հայքի հրապարակում։ Իսկ ապրիլի 29-ին եւ 30-ին քաղաքացիական անհնազանդության գործողությունները վերսկսվելու են նոր թափով։ Մայիսի 1-ին՝ ԱԺ-ում վարչապետի ընտրության օրը, ըստ Փաշինյանի, […]

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 28-ին հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: «Քիչ առաջ Էջմիածնում հանդիպում ունեցա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։ Քննարկեցինք երկրում ստեղծված իրավիճակը եւ լուծման ուղիները»,-գրել է նա Facebook-ի իր էջում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի