20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հրատապ

«Ինչպես հիվանդին հայտնել, որ նա քաղցկեղ ունի»/տեսանյութ/

«Քաղցկեղի մասին լուրը հայտնելիս պետք է հասկանալ մարդու բնույթը: Կան մարդիկ, որ շատ ծանր են ընդունում լուրը: Մեր կենտրոնում ընդունել ենք սկզբունք՝ բոլոր հիվանդներին չենք ասում ճշմարտության մասին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ- ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Հակոբյանը նշեց, որ եթե հիվանդը իվիճակի է լսելու լուրը, այդ դեպքում պարտադիր պետք է ասել: Մանրամասները՝ […]

« 90-ականներին, նորընտիր իշխանության ժամանակ տասնյակ չբացահայտված սպանություններ տեղի ունեցան». Լ. Ալավերդյանը մանրամասնեց/տեսանյութ/

«Ժողովրդավարությունը դա գործառույթ է և հարկավոր է ամեն բան օրինական դաշտ բերել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Ալավերդյանը անդրադարձավ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջին և նկատեց, որ բոլոր գործերը մանրամասնորեն պետք է վերանայվեն: «Ես դեմ եմ, որ քաղաքական տեսակետից որոշումներ ընդունվեն և համաձայն չեմ, որ քաղաքական բանտարկյալները […]

Աշխարհ կանգնի, իջնող կա. ՇՊՀ ռեկտորը աշխատանքից ազատել է Ֆարմանյանի քրոջը

Շիրակի պետական համալսարանի  հանրապետական ռեկտոր Սահակ Մինասյանը աշխատանքից ազատել է համալսարանի պրոռեկտորներից Անահիտ Ֆարմանյանին։ Մայիսի 3-ի երեկոյան նրան ծանուցում է ուղարկվել այն մասին, որ հաջորդ օրվանից  այլեւս աշխատանքի չէ եւ չի զբաղեցնում պրոռեկտորի պաշտոնը։ Անահիտ Ֆարմանյանը չի ստորագրել ծանուցումը եւ այն անօրինական է համարում,  նրա դիտարկմամբ ծանուցումն ուղարկվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի խախտմամբ: Այս ամենի մասին չհաջողվեց […]

Թավշյա հեղափոխությունը իր առաջնորդով բացարձակ լեգիտիմություն ունի.քաղաքագետ/տեսանյութ/

«Թավշյա հեղափոխությունը իր առաջնորդով բացարձակ լեգիտիմություն ունի»,-այսօր՝ մայիսի-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Քաղաքագետի խոսքով՝ կատարվածը Ղարաբաղյան  շարժման հետ արտաքին նմանություն ունի, բայց բովանդակությամբ քիչ է առնչվում և որակը շատ բարձր է: «Սա նոր երևույթ է քաղաքագիտության հետազոտությունների ոլորտի իմաստով՝ քաղաքացիական հասարակության ընդգծվածության տեսքով: Մինչև այս Հայաստանում եղել են տարբեր շարժումներ, որոնք […]

Ի՞նչ պետք է սովորի Փաշինյանը.քաղաքագետ/տեսանյութ/

«Գլխավոր խնդիրը, որը դրված է Նիկոլ Փաշինյանի առջև քաղաքականության արվեստի մեջ ավելի կատարյալ դառնալն է, քանի որ այն բանաձևը, որը նա շրջանառության մեջ էր դրել՝ ես, կամ ոչ ոք, սխալ է և նա պետք է աշխատի ավելի հասկանալի ձևով ներկայանալ: Փաշինյանը նաև պետք է հստակ ներկայացնի իր ծրագրերը»,-այսօր՝ մայիսի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց […]

Կարևոր փուլը դեռ առջևում է. Լարիսա Ալավերդյան/տեսանյութ/

«Այսքան երկար սպասված հանրապետականի հեռացումը տեղի է ունենում մեր աչքի առաջ, սակայն դեռ սպասվում է ամենակարևոր և երկարատև փուլը, քանի որ սա դեռ ճանապարհի սկիզբն է»,-այսօր՝ մայիսի 4-ին,լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայակությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Լարիսա Ալավերդյանի խոսքով առջևում բավականին լուրջ պրոցեսներ են և հարկավոր է սթափ գնահատել ստեղծված իրավիճակը.  «Այս […]

Փաշինյանին կարելի է համեմատել Կոլոմբոսի հետ.Ազատ Արշակյան/տեսանյութ/

«Մեծ բարեբախտություն էր, որ ՀՀԿն կամազուրկ մարդկանց կազմակերպություն էր: Նրանք նույնիսկ ինքնապաշտպանական բնազդ չունեն: Նրանց ելույթները լյուստրացիա էին: Նրանք ի վիճակի չէին կազմակերպվելու և դիմադրություն ցույց տալու»,-այսօր՝ մայիսի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Արշակյանը հանրապետական կուսակցության ետ քայլը համարում է տապալում. «Ես դեռ չէի կարծում, որ վասալների […]

Սպասում ենք լավ լուրերի. Սեֆիլյանի կինը հերքում է

Համացանցում տարածվել են լուսանկարներ և գրառումներ, ըստ որի քաղբանտարկյալները ազատության մեջ են. «Ժողովուրդ ջան Հիմնադիր խորհրդարանի անդամների ազատ արձակման մասին լուրերը սխալ են և նկարները հին նկարներ են… դեռ սպասում ենք լավ լուրերի»,-այս մասին ֆեյսբուքում գրառել է Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը:  

Սերժ Սարգսյանը ներո՞ւմ է շնորհել ցմահ դատապարտյալին. բաց նամակ

23 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը Henaran.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ վերջին երեք ամիսներին ինքը համոզված է եղել, որ շուտով ազատության մեջ կլինի: Նա նշեց, որ անգամ մամուլում է հրապարակվել ինֆորմացիա այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իրեն ներում է շնորհել: Ցմահ դատապարտյալը անելանելի վիճակում է.«Այլևս չեմ դիմանում, ամեն վայրկյան սպասում […]

Մարտական դիրքում զինվոր է զոհվել

Մայիսի 4-ին, ժամը 01.10-ին սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Արթուր Արտյոմի Գասպարյանի (ծնված 1998թ., 2017-1 զորակոչ, Նաիրիի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի