19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հրատապ

Ի պատասխան փոթորիկ կստանան. Փաշինյանը՝ տնտեսության մեջ «քամի ցանողներին» գիտի

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործերը դե յուրե համարվում են ավարտված, և ՀՀ օրենսդրության համաձայն՝ գործերը վերաբացելու համար անհրաժեշտ է կամ նոր հանգամանք, կամ նոր երևան եկած հանգամանք, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Կարծում եմ՝ այդ հարցով տուժողների իրավահաջորդներն ավելի շատ ասելիք կունենան, որովհետև նրանք են գործի մանրամասներին ծանոթ», – ասաց Փաշինյանը։ […]

Վատից հետո եկավ ավելի վատը, ես նոր իշխանություն չեմ տեսնում.Պավլիկ Մանուկյան

Վատից հետո եկավ ավելի վատը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթեոնում հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը՝ անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությանը: «Մինչեւ բացահայտումները չլինեն, ոչ մի լավ բան էլ չի սպասվում, արմատական փոփոխությունների պահանջը, հրամայականը գնալով մեծանում է: Ամեն մարդ խուսափում է իր բաժին ախոռից աղբը դուրս բերի: Չեն կարողանում Թումանյանի ասած խնձորը […]

Ճանապարհներին մերկասառույց է

Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան եւ Սպիտակ-Երեւան ավտոճանապարհին առատ ձյուն է տեղում: Վանաձորում հորդառատ անձրեւները կարծես թե դադարել են, բայց տեղումները ձյան տեսքով շարունակվում են նշված հատվածներում: Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում ու Սպիտակի ոլորաններում տեղի ճանշինները արդեն իսկ իրականացնում են ճանապարհների մաքրման աշխատանքներ: Վանաձորում ժամը 23-ի դրությամբ բազմաթիվ վարորդներ զբաղված են անվադողերի փոխարինմամբ:Լոռու մարզային փրկարարական վարչությունից ՀԺ-ին […]

Դադարեցրեք այս ոչնչացումների ծրագրերը. բաց նամակ

Մանկական ամսագրերի և թերթերի տպագրությունը, որոնք հրատարակվում էին պետական աջակցությամբ՝ վտանգում եք։ Ըստ Ձեզ՝ արդի մամուլը չունի թարմ ու նոր մատուցումներ, եթե կան ընթերցողներ։ Դուք երեխային զրկում եք բաց պատուհանից, որտեղից երևում են աշխարհի հորիզոնականները, ուր կա շնչելի թթվածին։  Մամուլը հոգեկրթման երաշխավորն է։ Զրկելով այղ աղբյուրներից տեղիք եք տալիս մշակութային արշավող անապատին։ Ի՞նչ է ստացվում, […]

Փաշինյանը հետևողականորեն ավիրում է այն, ինչ ստեղծվել է տասնամյակներով. Վիգեն Սարգսյանն ահազանգում է

«Ինչպես ասում են՝ ճտերն աշնանն են հաշվում: Իհարկե, վեց ամիսը, այն էլ «հետհեղափոխական» շրջանում, մի մեծ ժամկետ չէ: Դեռ կարելի է մատնացույց անել «հներին» և «նրանց դավադրությունները», դեռ կարելի է հասարակությունից զեղչեր խնդրել` հղում անելով «թիմի անփորձությանը», կարելի է նույնիսկ խմբովին և ավանսով «հանձնել յուրայիններին», ինչպես վարչապետ չընտրվելու համար արտաբերած իր ելույթում արեց Փաշինյանը՝ համենայն […]

Փոխվարչապետի պաշտոնակատարը՝ այլասերումների պաշտպան /տեսանյութ/

Կառավարությունը հոկտեմբերի 25-ին մերժեց և՛ միասեռականության քարոզչությունն արգելող օրենքի նախագիծը, և՛ Ամենայն Հայոց կաթողիկոսին անվտանգությանն ու եկեղեցու հարակից տարածքներում առանց հոգևոր իշխանությունների թույլտվության հավաքներ անցկացնելու մասին նախագծերը:

ԱԻՆ Հիդրոմետը զգուշացնում է

Հոկտեմբերի 26-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ: Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0…-2, իսկ հողի մակերևույթին` -3…-4 աստիճան ցուրտ։ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս նշված մարզերում կատարել բերքահավաք:

Ինչ որ պահի Նիկոլ Փաշինյանին կարող է թվալ, որ «մինչև Ղարաբաղի հարցը չլուծենք, ոչ մի զարգացում չի լինի

Ի տարբերություն շատ ու շատ համախոհ ընկերներիս՝ ես փարսախներով հեռու եմ այն մտքից, թե իբր «Նիկոլը հողերը ծախելու ա/ծախում ա/ուզում ա՝ ծախի»։ Համակարգային պարզ վերլուծությունը բավական է՝ հասկանալու, որ Նիկոլ Փաշինյանի համար՝ որպես երկրի ղեկավարի, առաջնային են դիտվում այլ՝ ավելի շատ ներքին կենտրոնադրում ունեցող օրակարգեր՝ կոռուպցիա, հավասարություն, նոր/տարբերվող որակի պետականաշինություն, «պատմական արդարության վերականգնում» և այլն։ […]

Փաշինյանը թույլ տվեց անմեղության կանխավարկածի կոպիտ խախտում

Նիկոլ Փաշինյան – «Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ կա գործ, որն արդեն 100 տոկոսով ապացուցված գործ է, (…) նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ։ (…) կրկնում եմ՝ տարբերակ չկա․ այդ պատգամավորը կալանավորվելու է (…)»։ Վարչապետն անզգուշություն ցուցաբերեց, ինչի արդյունքում՝ 1. թույլ տվեց անմեղության կանխավարկածի կոպիտ խախտում՝ ապացուցված համարելով մի դեպք, որով ոչ միայն օրինական ուժի […]

Ավինյանը մարիխուանա է օգտագործել կառավարությունում. Politik.am

Նախորդ շաբաթ  վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կապանում, հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Սյունիքի մարզպետ է նշանակել Հունան Պողոսյանին, որպեսզի մարզով անցնող նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրի։  Փաշինյանի այս հայտարարությունը բարկացրել է նաև կառավարության աշխատակիցներին։Այս մասին գրում է Politik.am-ը։ Գործադիրի հնաբնակներից մեկը մեզ տեղեկացրեց, որ Փաշինյանի այդ հայտարարությանը չի հավատում, քանի որ եթե նա ցանկանար նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրել, ապա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի