25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հրատապ

Ամուլսարի հանքը պետք է շահագործվի. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը դրական եզրակացություն տվեց Ամուլսարի հանքի շահագործմանը: Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց. «Այս պահի դրությամբ մեր ունեցած ինֆորմացիան շատ հստակ է՝ հանքը չի վնասում շրջակա միջավայրին: Ոչ մի լիտր աղտոտված ջուր չի լցվելու»:  Նա վերընթերցեց իր նախկին հայտարարությունն, ըստ որի՝ եթե համոզվեն, որ հանքի շահագործումը վնաս չէ, այն պետք է շահագործվի: […]

Մեկ տարի ձգվող այս ամենաթողության մթնոլորտը պետք է օր առաջ վերանա. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Ջերմուկ և Գնդեվազ համայնքների բնակիչները բաց նամակ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Մեծարգո Պարոն Վարչապետ, Մեկ տարուց ավելի է, ինչ մենք՝ Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներս Ամուլսարի շուրջ տիրող ապօրինության զոհ ենք: Մի խումբ  մարդիկ արդեն մեկ տարուց ավելի հանդես են գալիս համայնքների անունից՝ Լիդիանին դուրս մղելու իրենց ցանկությունը ներկայացնելով որպես ողջ […]

Այսպես հապճեպ, միակողմանի, տեսական մոտեցումները պետությունը կարող են սխալ ճանապարհով տանել. Արամ Առաջինը դեմ է Ստամբուլյան կոնվենցիային /տեսանյութ/

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսն օգոստոսի 18-ին Անթիլիասի Մայրավանքում Աստվաածնի վերափոխման տոնին տեղի ունեցած Սուրբ Պատարագից հետո տեսակետն է ներկայացրել Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ, մասնավորապես նշելով. «Այս օրերին Հայաստանում քննարկվում է, այսպես կոչված, Ստամբուլի կոնվենցիայի փաստաթուղթը: Եվրոպայի խորհրդի կողմից պատրաստված այս փաստաթղթի նպատակն է դատապարտել կնոջ նկատմամբ տեղի ունեցող ամեն տեսակի բռնարարքները: ԵԽ-ն կոչ է հղել […]

Ամուլսարի հարցով փակ քննարկումն ուղեկցվում է բողոքի ակցիայով /Ուղիղ/

Օգոստոսի 19-ին Բաղրամյան 26 հասցեում վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հարցով հանդիպում է հրավիրել: Հրավիրյալների թվում կան բնապահպանները, Ջերմուկ համայնքի ավագանին, դպրոցներն ու Ամուլսարի համար պայքարող ակտիվիստները և այլ անձիք։ Քննարկումը փակ է: Հանդիպումը ուղեկցվում է քաղաքացիների բողոքի ակցիայով: Հիշեցնենք, նախօրեին ընդդեմ Ամուլսարի շահագործման հանրահավաք  տեղի ունեցել Ջերմուկում, որտեղ սպասել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Վերջինս զբաղվածության […]

Շոգը չի նահանջելու․ Գագիկ Սուրենյան

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրում է «Արարատյան դաշտի և Երևանի շոգը չի նահանջելու նաև այս շաբաթվա ընթացքում։ Գրեթե ողջ շաբաթ, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +38․․․+39, առանձին հատվածներում մինչև +40 աստիճանի սահմաններում»,-գրել է նա։

Նոր հարձակում՝ եկեղեցու վրա․ Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է․ «Հայ առաքելական եկե­ղեցու ուղղությամբ նոր հարձակումներ են սպասվում: Իշխանություննե­րին խիստ զայրացրել է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ Հայաստանի եպիսկո­պոսների և թեմակալ առաջնորդների հայտարարությունը, և առա­ջիկայում ծրագրում են «անհնազանդության» համար կաթողիկոսին պատժել՝ կրկին ակտի­վացնել «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժումը:  Առաջին «դաստիարակչական ապտակը» եղավ համահայկական խաղերի հանդիսավոր բացման միջոցառմանը, երբ կաթողիկոսին չհրավիրեցին: Կոնվենցիան չընդունելու կոչը հոգևոր […]

Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչները այցելել են Արայիկ Ղազարյանին

Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչները այցելել են հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին, տեղեկացնում է contact.az-ը: Ադրբեջանի օմբուդսմենին կից Ազգային կանխարգելիչ խմբի անդամները, որը գործում է «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը ստորացնող վերաբերմունի եւ պատժի դեմ» կոնվենցիայի ֆակուլտատիվ կարգի համաձայն, առանց նախնական համաձայնության այցելել են Ադրբեջանի ՊՆ պատժախցում գտնվող հայ զինծառայողին: Այցի հիմնական նպատակը պահման պայմանների եւ վերաբերմունքի […]

Պարոն վարչապետ, դուք որոշեք որ հատվածում ես կփռվեմ ասֆալտին : Քաղաքապետարանի մոտից կան բերման ենթարկվածներ /տեսանյութ/

Երևանի Աղյուսագործների 86 հասցեի մի քանի ընտանիքներ կոյուղագծից զրկվելու վերաբերյալ լրագրողների հետ հանդիպումից հետո Երևանի ավագանու նախկին Անդամ Սոնա Աղեկյանի գլխավորությամբ գնացին քաղաքապետարան, իրենց հետ տանելով մեկ սրվակ կոյուղաջուր: Բնակիչների հետ քաղաքապետարանի դիմաց էին եկել նաև ԲՀԿ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը և Նաիրա Զոհրաբյանը։ Քաղաքապետարանի դիմաց նրանց հետ հանդիպեց Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ […]

Երևան քաղաքի բնակիչները խաբված են. այսօր քաղաքում համաճարակ է. Արմեն Ներսիսյան

«Քաղաքային իշխանություններին ինչ հարցով դիմում ես, ասում են՝ մենք այդ մասին գիտենք, բայց սայլը տեղից չի շարժվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը: «Գետառի հարցով բազմիցս դիմել ենք քաղաքային իշխանություններին, որ Գետառը մաքրելուց 10 օր հետո նորից աղտոտվում է, 37 մլն դրամը իզուր մի ծախսեք մաքրելու համար, […]

Լարված իրավիճակ Գեղարքունիքում: Գյուղացիները փակել են ճանապարհը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Սևան-Վարդենիս ավտոճանապարհի՝ Ծովակ գյուղի վարչական տարածքում Ծովակ գյուղի բնակիչները փակել են ճանապարհը, ինչի պատճառով էլ խցանում է սկսվել։ Ավտոմեքենաները չեն կարողանում տեղաշարժվել, և արդեն խցանումը 2 կողմերից հասնում է մոտ 1 կիլոմետրի։ Մանրամասն՝ shamshyan.com 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի