25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հրատապ

Ես ներողություն եմ խնդրում Անդրանիկ Քոչարյանի փոխարեն. Սասուն Միքայելյան

Եթե Անդրանիկ Քոչարյանը նման բան է ասել, ես նրա փոխարեն ներողություն եմ խնդրում Արփինե Հովհաննիսյանից: Այս մասին հայտարարել է Իմ քայլի պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ հավելելով, որ Քոչարյանն իր ընկերն է: Ավելի վաղ իմքայլական պատգամավորը, խոսելով Արփինե Հովհաննիսյանի մասին, օգտագործել էր «անհայտ հայրիկ» հայտարարությունը:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտն աջակցություն է հայտնում ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտն  աջակցություն է հայտնում ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին, ով նախօրեին անձնական բնույթի վիրավորանքների էր արժանացել իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կողմից: Դեսպան Լաքոթն իր ֆեյսբուքյան էջում տարածել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի անդրադարձը տեղի ունեցածին՝ նշելով, որ քաղաքականությամբ զբաղվող կանանց նկատմամբ ատելության խոսքին ի […]

Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ դիմումը ՄԻԵԴ վարույթ է ընդունվել

ՄԻԵԴ-ը հոկտեմբերի 2-ին վարույթ է ընդունել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումը։ Այս մասին տեղեկացնում է ՍԴ-ն: Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ընդունեց աշխատակարգային որոշումներ՝ «Երևան […]

Նպատակահարմար չեմ համարում․ Հրայր Թովմասյանը հայտարարություն է տարածել

Սիրելի՛ հայրենակիցներ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնած իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու գործընթացը, ըստ էության, ունի քաղաքական և սուբյեկտիվ նպատակաուղղվածություն: Նման հետևության են հանգեցնում այդ գործընթացին նախորդած և հաջորդած իրադարձությունները, մասնավորապես․ – վարչապետ Ն. Փաշինյանի 2019 թ․ մայիսի 19-ի կոչը դատարանների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի մուտքերը և ելքերն արգելափակելու մասին, որը […]

Պարզվեց՝ սխալվում էինք։ Դուք ոչ մի սրբություն չունե՞ք․ Հրապարակ

Բացարձակ հիմար պետք է լինեինք, որ հույս փայփայեինք, թե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը մեկ-մեկուկես տարում լուծելու են մեր երկրի խնդիրները, տնտեսական աճ են ապահովելու, Արցախի հարցում են հաջողության հասնելու։ Բայց մի բան մենք կարող էինք ակնկալել նրանցից՝ երկրում սիրո եւ համերաշխության մթնոլորտի հաստատում, ինչի մասին բազմիցս խոսել էին հեղափոխականները։ Կարող էինք եւ փայփայում էինք […]

ԱԺ օրակարգում Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցն է /Ուղիղ/

Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին շարունակվում է հերթական նիստերի աշխատանքը: Այս քառօրյայի օրակարգում ընդգրկված է 19 հարց, որոնց թվում է նաև «ՍԴ անդամ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշման նախագծի քննարկումը:

Ազգը մասսայաբար մեծարում է Սերժ Թանկյանին ու System of a Down, որ երգեր են երգում սատանայի մասին ու ասում թե ջազն է Քրիստոսը, դրա համար էլ հասանք այստեղ

Երեկ իմացա, որ սատանիստական Վադեր լեհական խումբը համերգ է տալու Երևանում: Այն էլ ուր՝ Տիկնիկային Թատրոնում: Տեղը պատահական չի ընտրված: Որովհետև այնտեղ միշտ մանուկներն են, իսկ ուր մանուկներն են այնտեղ կա Աստուծո Հոգին (Ղկ. 18:16):   Բայց չեմ զարմանում, որովհետև եթե մեր ազգը մասսայաբար սիրում ու մեծարում է Սերժ Թանկյանին ու System of a Down, […]

Զզվելի է: Համացանցը տրաքում է ԱԺ պատգամավորի սկանդալային հայտարարության արձագանքներից

Համացանցում լայն քննադատության ենթարկվում ԱԺ իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի սկանդալային հարցազրույցը, որտեղ վերջինս անձնական վիրավորանք է հասցրել ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանին:  ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը գրում է. Բեղ-մորուքի առկայությունը դեռևս տղամարդ լինելու փաստ չի , արա’ , մի քեզ ձի’գ պահի… ? #ԳնամԿոնչիտաԼլսեմ  Թավշյա հակապետականները քողարկվել են սրբի դիմակով, դուք հային վայել ոչ մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի