26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հրատապ

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Թուրքմենստան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Հայաստանի վարչապետը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ և ընդլայնված կազմերով նիստերին և հանդես կգա ելույթով։ […]

Քամիշլոյում, որտեղ հայերը հիմնադրվել են 1915թ.-ից ողջ գիշեր իրականացվել է սպանդ ջհադիստների կողմից

Քրդագետ, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը տեղեկացնում է. «Ցավով եմ տեղեկացնում, որ Քամիշլոյում, որտեղ հայերը հիմնադրվել են 1915թ.-ից ողջ գիշեր իրականացվել է սպանդ ջհադիստների կողմից, որոնք իրենց աջակցությունն ունեն Էրդողանից… Էրդողանի աջակցությունը վայելող Ջայիշ ալ-Մուհամմեդի, կամ Մուհամմեդի բանակ խմբավորման հիմնական առաքելությունն է ներխուժել ռմբակոծված բնակավայրեր և իրականացնել էթնիկ սպանդ՝ ավերելով նաև կրոնական փոքրամասնության սրբատեղիները… Գիշերվա դաժանությունից […]

Կնստենք վարչապետի դռանը մինչեւ մեր հարցը կլուծվի. սեւազգեստ մայրերը կառավարության մոտ են /տեսանյութ/

Կառավարության մոտ այս պահին բողոքի ակցիա են անում զոհված զինծառայողների մայրերը՝  «Զինվոր» հ/կ համագործակցությունների համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի գլխավորությամբ: Խաչատրյանը հայտարարեց, որ այս տարվա հունվարից մինչեւ օրս 5 դիմում են գրել կառավարությանը, սակայն բոլորն անպատասխան են մնացել: «Կառավարության նիստին վարչապետը հայատարարեց, որ Մարտի 1-ի զոհվածների ընտանիքներին 30 միլիոն դրամ են տալու: Մենք գումարի տեղն էլ […]

Մեր տարածաշրջանը կրկին հայտնվեց պայթունավտանգ գոտում. ռազմական փորձագետ

Մեր տարածաշրջանը կրկին հայտնվեց պայթունավտանգ գոտում… Էրդողանը հայտարարել է Սիրիայում ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Ռազմական գործողությունները կոչվում են «Խաղաղության գարուն»: Եթե նախկին երկու ռազմական օպերացիաները բացառապես ուղղված էին ԻՊ-ի դեմ, ապա այս անգամ ոչ միայն ԻՊ-ն է, այլ քրդական YPG-ն: Թուրքիան ԱՄՆ անվտանգության խորհուրդին արդեն տեղեկացրել է «Խաղաղության գարուն» ռազմական գործողության մասին: Միևնույն ժամանակ, Թուրքիայի […]

Ծախսային թերակատարման ռիսկի առաջ ենք, բայց սա բնականոն է․ Փաշինյան /տեսանյութ/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում մեկնարկել են պետական գերատեսչությունների 2020 թ. բյուջետային հայտերի քննարկումները: Ինչպես տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունից, վարչապետի խոսքով՝ այդ քննարկումների արդյունքը պետք է լինի այն, որ 2020 թվականի պետական բյուջեն կլինի առավել արդյունավետ ու նպատակային, և դրա արդյունքները լինեն առավել կանխատեսելի: «Հաշվի առնելով նախորդ տարվա մեր փորձը և ընդհանրապես նախորդ տարիների […]

Կալանքի պատճառը Արա Վարդանյանի քաղաքական գործունեությունն է․ փաստաբան

«Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը հայտարարություն են տարածել, որում նշվում է․ «Այսօր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվեց ու նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորումը։ Արա Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով […]

Վիտալի Բալասանյանի հայտարարություններն ուղարկվել են ԱԱԾ տնօրենին

Գլխավոր դատախազ Աթուր Դավթյանի կողմից Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի կողմից արված հայտարարություններն ուղարկվել են ԱԱԾ տնօրենին՝ դրանում նշված հանգամանքերը ստուգելու նպատակով։ Հիշեցնենք,որ  «Սասնա ծռեր»-ը, իրենց տարածած հայտարարությամբ, անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հարցազրույցին՝ նշել էին․ «ՀՀ քաղաքացի Վիտալի Բալասանյանը իր և ամբողջ 5-րդ շարասյան անունից բազմիցս հանդես է եկել հաշվեհարդարի և ֆիզիկական բռնության սպառնալիքներ պարունակող […]

Մինչև 1998 թվականը զոհվածների ընտանիքներին կփոխհատուցեն

2020 թվականի հունվարի 1-ից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կփոխհատուցի նաև մինչև 1998 թվականը տեղի ունեցած դեպքերի համար։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստ։ Նիստի ընթացքում որոշում կայացվեց աշխատանքներ իրականացնել` հիմնադրամի շահառուների ցանկը էապես ընդլայնելու ուղղությամբ: Մասնավորապես, նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից փոխհատուցել […]

Մարտի 1-ի դատավարությունը քաղաքական նպատակահարմարության, ի սկզբանե մեղավորներին նշանակելու մեջ է. փաստաբան

«Ես ի սկզբանե, հենց դատական պրոցեսը սկսվեց, նշեցի, որ այս դատավարության մեջ իրավունքը գրեթե զրոյական է: Ամբողջ պրոցեսը քաղաքական նպատակահարմարության, ի սկզբանե մեղավորներին նշանակելու մեջ է, որը որ իրավապահ մարմինների միջոցով օրվա իշխանությունը փորձում է ավարտին հասցնել»,-«Իրավունք TV»-ի տաղավարում անդրառնալով Մարտի մեկի աղմկահարույց գործին, ասաց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի