19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հրատապ

Մերկասառույց ու մառախուղ. Հայաստանի 3 մարզերում եւ Արցախում ձյուն է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վարդենիս, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով: Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Արցախի […]

Ուշագրավ մանրամասներ. «ԵԼՔ»-ի վրա զինված հարձակվողը «Մանախն» է

Մարտի 31-ին Հարավ-Արևմտյան թաղամասում խորհրդարանական ընտրություններին մասնակից դաշինքներից մեկի կողմնակիցների նկատմամբ զինված հարձակում գործած անձի ինքնությունը պարզվել է. նա «Հոկտեմբերի 27ե-ի գործով նախկին դատապարտյալ Արթուր Այվազյան է՝ «Մանախ» մականունով։ Ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նրա լուսանկարը։ «Մանախը» նկատենք, մեկ տարի առաջ ազատ արձակվել 15 տարվա պատժի կրումից հետո։ Նա նախկինում մեղադրվում […]

Պայմանագրային զինծառայող է զոհվել

Մարտի 31-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետևանքով, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1993թ. ծնված Գոռ Գևորգի Հովհաննիսյանը Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի […]

20-25 տարեկան աղջիկը Կիևյան կամրջից ցած է նետվել

Այսօր՝ մարտի 31-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի ինքնասպանություն է գործել ցած նետվելու եղանակով, գրում է Shamshyan.com-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները Կիևյան կամրջի տակ հայտնաբերել են 20-25 տարեկան աղջկա դի։ […]

Արցախյան հակամարտության կարգավորման շատ ասպեկտներ արդեն համաձայնեցված են․ Լավրով

Արցախի հակամարտության կարգավորման խնդիրը շատ նուրբ սյուժե ունի, ուստի բանակցությունների մանրամասները չեն բարձրաձայնվում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է РИА Новости-ն։  Նա նշել է, որ միեւնույն ժամանակ, հակամարտության կարգավորման շատ ասպեկտներ արդեն համաձայնեցված են։ «Պետք է հաշվի առնել, որ Արցախի հակամարտության կարգավորման խնդիրը շատ նուրբ սյուժե ունի, ուստի բանակցությունների մանրամասները գաղտնի բնույթ […]

Արտակարգ միջադեպ Երեւանում. զբոսաշրջիկն ինքնասպան է եղել

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես տեղեկացնում է , ժամը 14։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձորի 3 հասցեում տղամարդու դի կա կախված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված տանը հայտնաբերել են 30-35 տարեկան տղամարդու դի՝ հյուրասենյակում պարանով կախված վիճակում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում […]

Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

Մարտի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Արտակ Էդիկի Ռաֆայելյանը: Այդ մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը […]

Այս մեկ տարին պետք է նշանավորել բանակցային սեղանի շուրջ. ԵԱՀԿ համանախագահ

«Մոտ մեկ ամիս առաջ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում քննարկեցի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի հարցը տեղի պատկան ղեկավարության հետ: Նրանք ինձ հավաստիացրին, որ եթե դա օգտակար լինի, նրանք պատրաստ են որոշակի քայլեր ձեռնարկել, դա կարող է լինել ՄԱԿ-ի բանաձև, կամ օգնություն այս կամ այն գործընթացի հետ կապված»,- այսօր Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի […]

Սպառազինությունը դառնում է զենք, երբ սպան ու զինվորը տիրապետում են այդ զենքին․ ՀՀ նախագահ

Հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ այսօր ներկա է գտնվել հարավային ուղղությամբ տեղակայված զորավարժարաններից մեկում անցկացված գնդային մարտավարական զորավարժությունների եզրափակիչ` մարտական հրաձգության փուլին: Զորավարժությունների ավարտին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի