19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հրատապ

Նաիրիտի հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված է 11 մարտական հաշվարկ

Ժամը 15:00-ի դրությամբ «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են մեկ ավտոսանդուղք և 11 մարտական հաշվարկ, որոնցից երկուսը՝ «Նաիրիտ» գործարանի հրշեջ-ջոկատից: Դեպքի վայրում է նաև ՓԾ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակների մոնիտորինգի խումբը:  Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից և նշում, որ նախնական տվյալներով հրդեհի վայրում այրվում է լաքէթինոլ նյութը: Դեպքի վայրից հաղորդել են, […]

Հրդեհ «Նաիրիտ» գործարանի տարածքում (ֆոտո)

Օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել տաս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Ժամը 14:00-ի սահմաններում հրդեհը մեկուսացվել է, կրակի տարածման վտանգ չկա. այրվող նյութը […]

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան խոշոր չափերի գումար է հափշտակել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Հարություն Խաչատրյանը, 2016թ.-ին զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության առաջին կարգի մասնագետի պաշտոնը, խարդախության եղանակով Երևանի բնակիչ Լ. Մ.-ից հափշտակել է խոշոր չափերով` ավելի քան 4.000 ԱՄՆ դոլար գումար:  Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։ Այսպես, Հ. Խաչատրյանը, տեղեկանալով, […]

Հայ մարզիկի կյանքը վտանգված է Բելառուսում

2017 թ. մայիսի 18-ից  22-ը  Բելառուսի  մայրաքաղաք  Մինսկում անցկացված  Սամբոյի Եվրոպայի առաջնության ընթացքում մեր մարզիկներից՝ Կոլյա Կարապետյանը, ով մարտական սամբոյի 62 կգ քաշային  կարգում  նվաճել  էր  բրոնզե  մեդալ, երեկոյան՝ հյուրանոցում կտրուկ  վատանալով  շտապ  օգնությամբ  տեղափոխվել էր հիվանդանոց և ենթարկվել վիրահատության: Ըստ բժիշկների, մարզիկի  մոտ  արձանագրվել էր գլխի շրջանում արյան զեղում: Կոլյայի կյանքը փրկելու համար հաջորդ օրը կատարվեց նաևերկրորդ վիրահատությունը, ավելի ուշ՝ երրորդը, չորրորդը: Ճիշտ է, ,,Մինսկի քաղաքային շտապ օգնության,, հիվանդանոցի հոգատար ու արհեստավարժ բուժանձնակազմի ջանքերով Կոլյա Կարապետյանի  կյանքը հաջողվեց փրկել, բայց նա գտնվում է անգիտակից վիճակում, երկարատև  բուժման կարիք ունի  և  դեռևս հնարավոր  չէ  տեղափոխել  Երևան: Ցավոք, նույն հիվանդանոցի վարչակազմը Կոլյայի բուժման համար պահանջում է անհապաղ վճարումներ կատարել, […]

Հրդեհ՝ Խուստուփ լեռան լանջին. ԱԻՆ-ը հերթապահություն է սահմանել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 27-ին, ժամը 12:40-ին ահազանգ է ստացվել, որ Խուստուփ լեռան լանջին ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 35 հրշեջ-փրկարար և Զանգեզուր կենսոլորտային համալիրից 20 աշխատակից:Պարզվել է, որ այրվում է 5 հա խոտածածկ տարածք: Ժամը 20:20-ի դրությամբ հրդեհի […]

ԼՂՀ մեկնած 12 երեխա սուր աղիքային վարակի ախտանիշով տեղափոխվել է Գորիսի ԲԿ

Օգոստոսի 25-ին, ժամը 20:15-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:30-ի սահմաններում սուր աղիքային վարակի ախտանիշով Սյունիքի մարզի Գորիս քաղաքի ԲԿ-ի մանկական բաժանմունք է տեղափոխվել զբոսաշրջության նպատակով ԼՂՀ մեկնած 12 երեխա: Մանրամասները ճշտելու նպատակով Գորիսի ԲԿ է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ սուր աղիքային վարակով Գորիսի ԲԿ են տեղափոխվել ԼՂՀ շրջագայության մեկնած՝ 2005 […]

Մահացել է հայտնի փաստաբան Ռուբեն Ռշտունին

Մահացել է հայտնի փաստաբան Ռուբեն Ռշտունին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը: «Մահացել է փաստաբան Ռուբեն Ռշտունին։ Ցավակցում եմ բոլոր փաստաբաններիս, նրա ընտանիքի անդամներին։ Մեզ համար օրինակ ծառայած, մեր մասնագիտությանը շունչ ու հոգի տված մեծերը գնում են, ափսոս», – գրել է նա:

Շամիրամի սպանությունների կասկածանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների ծառայողների իրականացրած համատեղ օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում Արմավիրի մարզում հայտնաբերվել է օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում մի քանի անձանց սպանության կասկածանքով հետախուզվող Թելման Վազիրի Քալաշյանը: Այս մասին Facebook կայքի իր էջում տեղեկացնում է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում […]

Խոսրովի հրդեհից հետո ԱԻՆ-ը տեխնիկական հագեցվածության բարձրացման խնդիրը ներկայացրել է նախագահին և վարչապետին

«Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցած փրկարարները դեռևս չեն խրախուսվել կամ պարգևատրվել,բայց մենք խրախուսում ենք իրենց խոսքով, ներկայությամբ, աշխատանքով»,- այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: Նախնական տվյալներով «Խոսրովի անտառ» արգելոցի 1600 հա տարածքից հրդեհի հետևանքով այրվել է 250 հա անտառ:  «Դեռևս ունենք մեկ արբանյակից ստացված տվյալներ, և դրանք նախնական […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ է նշանակվել

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Վաշինգտոնում լրագրողների մամուլի ակումբում տեղի ունեցած հանդիպման ընթացքում հայտարարել է, որ օգոստոսի 28-ին ավարտում է իր աշխատանքը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ժամանակավոր համանախագահ՝ զիջելով այդ պաշտոնը նոր, արդեն մշտական համանախագահ Էնդրյու Շեֆերին։ Այս մասին հայտնում է amerikayidzayn.com կայքը։   Ռիչարդ Հոգլանդը ասել է, որ նա շատ փորձառու բարձրաստիճան ամերիկյան դիվանագետ է, փորձ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի