20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հրատապ

Կտրուկ կցրտի

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 30-ին,  հոկտեմբերի 1-ին և 4-ին՝ հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Քամին` արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի  2-3-ը կնվազի 4-5 աստիճանով:  

Խոշոր վթար Դավիթաշենում. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ և 5-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի բնակիչներ՝ 54-ամյա Արշակ Անտոնյանի վարած Ford մակնիշի 023 ՍԼ 64 համարանիշի և 40-ամյա Արթուր Չիլինգարյանի վարած Honda մակնիշի 51 CA 001 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը:  Ինչպես դեպքի վայրից հայտնում […]

«Երկու տարի ա անցել, ոչինչ չեմ հիշում».Սեֆիլյանի գործով վկա

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով հերթական դատական նիստին այսօր` սեպտեմբերի 29-ին, շարունակվել է վկաների հարցաքննությունը: Վկա Սերգեյ Գրիգորյանը հայտնել է , որ ինքն ամբաստանյալներից ճանաչում է միայն Ժիրայր Սեֆիլյանին: «Հարցաքննվել եմ երկու տարի առաջ, ցուցմունքիս կեսը հիշում եմ, կեսը չեմ հիշում… էնտեղ եմ եղել, եկել են ինչ որ մարդիկ, հետո մեզ տարել են քննչական»,- ասել […]

Հայհոյախառն կենացներ էին հնչեցնում. ի՞նչ էր պետք «Զինված խմբի» ղեկավարին

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց  2015 թվականի աշնանը Նորքում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը: Այսօրվա դատական նիստում հրապարակվեց նաև վկա Իշխան Քիշմիրյանի նախաքննական ցուցմունքը : Վկան իր ցուցմունքում հայտնել էր, որ Արթուր Վարդանյանը իր հետ զրույցում ասել է, որ ավարտել է Հարվարդի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը, սակայն միշտ պատրաստ է […]

Ինչու հրապարակվեց Լիանա Զուրաբյանի մասնակցությամբ տեսանյութը. պարզաբանում ոստիկանությունից

Ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը հավաստիացնում է՝ շարժական տեսխցիկների օգտատգործումը հիմնված է Աշխատանքային օրենսգրքի անձնական տվյալները մշակման հարաբերությունները կարգավորող իրավադրույթների վրա: «Եթե երրորդ անձանց մասին տեղեկություն է ստացվում, նրանք տվյալների սուբյեկտ չեն, ոստիկանությունն այդ անձանց ինքնությունը ճշտելու խնդիր չունի, մասնավորապես այդ դեպքում անձը ներկայացել էր, սակայն նշեց, որ երրորդ անձանց իրավունքները երաշխավորող մեխանիզմներ կան»,-այսօր լրագրողների […]

Մարինե Թովմասյանն իմ պաշտպանը չէ. թեժ իրավիճակ դատարանում

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Սեֆիլյանի եւ մյուսների գործով» հերթական դատական նիստն էր:  Սանկցիայի ժամանակը լրանալուց հետո Ժիրայր Սեֆիլյանը բերվեց նիստերի դահլիճ: Սեֆիլյանի հետ  նիստերի դահլիճ եկավ նաև  նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Սեֆիլյանի հանրային պաշտպան Մարինե Թովմասյանն առաջարկեց հարգելի համարել ամբաստանյալի ոտքի չկանգնելը` հայտարարելով, որ նա առողջական խնդիրներ ունի: Սեֆիլյանը նստած վիճակում հակադարձեց. […]

Ոստիկանությունը գնում է փոփոխությունների. զորքերը ներգրավելու են միայն զանգվածային անկարգությունները կանխելու համար

2017 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում գրանցվել է հանցագործության 12.484 դեպք, որից բացահայտվել է 10.606-ը, սրանց մեջ առանձնապես ծանր հանցագործությունների բաժինը 1 տոկոս է կազմում, այսինքն՝ 122 դեպք, որը 22-ով պակաս է նախորդ ութամսյակի ցուցանիշից: Նշվածից բացահայտվել է 82-ը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց  ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը: Նա նաև հայտնեց, որ […]

Գևորգ Սաֆարյանը զայրացրեց դատավորին.նոր սանկցիա

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվում է  Ժիրայր Սեֆիլյան և այլք գործով քննությունը: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն այսօր` սեպտեմբերի 29-ին, կրկին դատական սանկցիա կիրառեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ: Դատավորը նկատեց, որ Գեւորգ Սաֆարյանը դատարանին դիմում է առանց ոտքի կանգնելու, հետեւաբար խախտում է կարգը: Նշենք, որ նախորդ նիստին Սաֆարյանը չորս […]

Արթուրը խոսել է ժամանակավոր կառավարման ձևավորման մասին. վկան մանրամասնեց

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  2015 թվականի աշնանը Նորքում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը: Այսօրվա դատակամ նիստում ցուցմունք տվեց  վկա Իշխան Քիշմիրյանը : Սկզբում վկան նշեց, որ ճանաչում է  ամբաստանյալներ Արա Պողոսյանին և Արթուր Վարդանյանին: Վկայի խոսքով՝ 2015 թվականի մայիսին նա ծանոթացել է  Արա Պողոսյանի հետ, որը  առաջարկել […]

Մատուցողի էլ բերեք, որ վկայի. «Զինված խմբի» ղեկավարը հունից դուրս եկավ

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  2015 թվականի աշնանը Նորքում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը: Ցուցմունք տալու համար դահլիճ հրավիրվեց վկա Տիգրան Սարգսյանը: Վկան սկզբում հայտնեց, որ ամբաստանյալներից ոչ մեկին չի ճանաչում: Հետո նշեց, որ աշխատանքի բերումով ճանաչում է Արմանին, որովհետև միասին աշխատել են հանրային հեռուստաընկերությունում: Ինքը ծառայություն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի