20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Կրակոցներ Վոլգոգրադում, վիրավորների թվում 2 հայ կա

Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել, կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում 5 հոգի վիրավորվել է, մեկը` մահացել: Ինչպես նշվում է, վիրավորներից երկուսը հայ երիտասարդներ են` 22-ամյա Արմեն Եղիազարյանը եւ 24-ամյա Վլադ Ջերջիխանյանը: Ինչպես հայտնում է LifeNews-ը, միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տաքսու վարորդը հրաժարվել է մի խումբ հարբած երիտասարդների տեղափոխել: […]

Տարօրինակ է

«Քրեական գործ հարուցվել է ի սկզբանե, մինչև  նրա սահման հատելը»,- անդրադառնալով ակտիվիստ Վահան Մարտիրոսյանի քրգործին՝ այսօր «Եռաբլուրում»,  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը . «Երբ որ հիմքերը բավարար են եղել, նրան մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց էր ընտրվել  ստորագրությունը  չհեռանալու մասին: Այնպես չի, որ մարդուն պետք է անմիջապես ձերբակալել և կալանավորել: […]

Տվեք տղաներին. Եռաբլուրում մոտեցան Սերժ Սարգսյանին /վիդեո/

Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ն, բարձրաստիճան պաշտոնյաներ այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Պանթեոնում քաղաքացիները փորձեցին  մոտենալ նախագահին, ոմանք էլ՝ զրույցի բռնվեցին: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Արտակարգ իրավիճակ Մյասնիկյան պողոտայում

Այսօր առավոտից մասամբ փակ է Երևանի Մյասնիկյան պողոտան: Մինչև առավոտյան ժամը 10-ը պողոտայով երթևեկել են միայն ուղևորատար ավտոմեքենաները, որոնք Նոր Նորքից իջնում են դեպի Աբովյան փողոց: Հակառակ ուղղությամբ  երթևեկությունը գործում է: Henaran-ին ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ պողոտայի մասնակի փակ լինելը կապված է քարաթափման հետ: Նախարարությունից հայտնեցին, որ պողոտան դեռևս շարունակվում է փակված մնալ. փրկարարներն […]

Սերժ Սարգսյանն ուշ եկավ…Վազգեն Սարգսյանը կարող էր չգալ, բայց եկավ /վիդեո/

25 տարի առաջ ապրիլի 2-ին «Անկախության բանակ» ռազմական միավորման հրամանատարների և Աշոտ Նավասարդյանի ղեկավարությամբ նախաձեռնող խմբի կողմից հիմնադրվեց Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Կուսակցության անցյալի եւ ներկայի մասին Henaran.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի հետ: «Ռազմական կամավորական միավորման հիմքի վրա ստեղծել քաղաքական կուսակցություն, այդպես հեշտ բան չէ, որովհետև հիմնական անդամները կռվող տղաներ էին, ում նպատակը, […]

Թուրքի տիրոջ մերը… ականը պայթեց Աննայի ոտքերի տակ /վիդեո/

Հայրենիքը սկսում է սահմանից: Հետևելով այս սկզբունքին Henaran.am-ի թղթակիցը այցելեց կրակահերթի տակ բերքահավաքի դուրս եկած գյուղացիներին: Տավուշի մարզի սահմանային Չորաթանի գյուղացիների համար անկախության վերանվաճումն ամեն Աստծո օր է տեղի ունենում. անկախության համար պայքարում են կրակի տակ գտնվող հողին կպած՝ աշխատանքով: Աննա Բաբայանը հատուկ զինվորական գլխարկով է եկել բերքահավաքի: Անցած օրը գնդակը պայթել է հենց Աննայի ոտքերի տակ: […]

24 տարի առաջ Հայաստանն անկախացավ

24  տարի առաջ այս օրը՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին,  Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրեցին` անկախությունը ընտրելով որպես միակ հնարավոր կարգավիճակ եւ երկրի հետագա զարգացման անշեղ ուղի: Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվեց 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում: Խորհրդարանի որոշմամբ` 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե: Հանրաքվեն […]

Ովքե՞ր են թերացել /վիդեո/

ԱԺ պատգամավոր, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի խոսքով՝  պետք է քննություն արվի և պարզվի, թե ինչպես է «Ներազգային ազատագրական շարժման» անդամ Վահան Մարտիրոսյանը հատել սահմանը և հանձնվել Ադրբեջանին: Այս մասին Կորյուն Նահապետյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանն օրեր առաջ  քաղապաստան է ստացել Ադրբեջանում: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի