25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Հակառակորդի հրետակոծությունից Արցախում 4 զինվոր է մահացել

Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.)  եւ Կարեն Գեւորգի Շահինյանը  (ծնված 1997թ.): Կան […]

Գերմանացի նախարարի արտասովոր ժեստը` Սերժ Սարգսյանին /Ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության և մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհին: Այս մասին տեղեկանում ենք նախագահականից: Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Գերմանիան Հայաստանի համար կարևորագույն գործընկեր և բարեկամ երկիր է: Նախագահը գնահատելի է համարել ընթացիկ տարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների անցկացումը Գերմանիայում: Սերժ Սարգսյանի խոսքով, հայ ժողովուրդը մեծապես […]

Հինգ ադրբեջանցի զինվոր եւ մեկ մարտական հենակետ է ոչնչացվել

Ոսկանապատ կայքը տեղեկացնում է` ի պատասխան Տավուշի մարզի գյուղերի գնդակոծության, հայկական զինուժի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում ոչնչացվել է հակառակորդի 5 զինվոր: Եվս 5 ասկյար վիրավորվել են, նրանցից 2-ի վիճակը ծանր է: Ականանետային կրակով ոչնչացվել է նաև Պառավաքար գյուղի դիմաց գտնվող ադրբեջանական հենակետերից մեկը: Սկզբնաղբյուրը նշում է, որ ի պատասխան այս գործողությունների հակառակորդի ակտիվությունը ճնշված է: Հիշեցնենք, սեպտեմբերի 24-ին […]

Եթե ինձ էլ տային վաստակավորի կոչում, ուրախ կլինեի

Երգչուհի Սոնա Շահգելդյանը կոչումներին առանձնապես տեղ չի տալիս: Այնուամենայնիվ կարծում է՝ եթե դրանք տրվում են, ապա ցանկալի է, որ հասցեատերերը լինեն արժանի մարդիկ: Henaran.am-ի հետ զրույցում երգչուհին, անդրադառնալով երգիչ Արմենչիկին տրված վաստակավոր արտիստի կոչման շուրջ ծավալված քննարկումներին, տեսակետ հայտնեց, որ կարևորը մնում է ժողովրդի սերը և հանդիսատեսի ծափերը: Նա նշեց, որ հարգում է իր բոլոր […]

Սահմանադրության նախագծում կփոփոխվի մարզպետների լիազորությունների մասին դրույթը

ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ նախագծի 152-րդ հոդվածի վերաբերյալ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի կողմից ներկայացված առաջարկությունը ընդունվել է նախագիծը մշակողների կողմից: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Սուքիաս Ավետիսյանը՝ պարզաբանելով, որ խոսքը վերաբերում է նախարարների և  մարզպետների լիազորությունների սահմանման մասին հոդվածին: «Նախագծի նախնական տարբերակի համաձայն՝ մարզպետը համակարգում է տարածքի բոլոր կառույցների, […]

Սահմանին խիստ լարված է. կանայք են զոհվել

Տավուշում վիճակը խիստ լարված է. հակառակորդը մեծ տրամաչափի զանքերով կրակ է բացում Բերդի տարածաշրջանի գյուղերի վրա: Այս մասին Henaran-ին հայտնեց Պառավաքար գյուղի բնակիչներից մեկը: Կրակոցների հետևանքով զոհվել է 70-ամյա Պայծառ Աղաջանյանը, ով իր այգում պնդուկ հավաքելիս է եղել: Պառավաքարից մեզ հայտնեցին, որ զոհված կնոջ տունը հրկիզվել է, նաև մեկ մեքենա է պայթել գյուղում: «Գյուղում ահավոր […]

Հրաժեշտ տվեցին Արմեն Մովսիսյանին /վիդեո/

Երեւանի «Սուրբ Հովհաննես Մկրտիչ» եկեղեցում  սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանի հոգեհանգստի արարողությունը: Հոգեհանգստի արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը,  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԼՂՀ վարչապետ Արայիկ  Հարությունյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ, հարազատներ, ընկերներ: «Արմեն Մովսիսյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի էներգետիկայի զարգացման հարցում, շատ […]

Ազատամարտիկին ծեծել է տվել քրեական հեղինակությունը

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի են ենթարկել անձնական պատճառներով: Այդ մասին Henaran.am-ին տեղեկացրեց ազատամարտիկին մոտ կանգնած աղբյուրը: «Սմբատին իրականում ծեծել է տվել Վստրեչի Ապերը: Բոլորս էլ գիտենք, որ նա քրեական հեղինակություն է: Գումարային հարց է եղել, Սմբատը երթի մեջ Ապերը զանգել է: Սմբատը հայհոյել է ու քիչ հետո ծեծի ենթարկվել»,-ասաց մեր զրուցակիցը: Նշենք, որ լրատվամիջոցներից մեկի […]

«Ժառանգության» վերջին «բոյեվիկը» հայ մայր է /վիդեո/

«Զարուհի Փոստանջյանի վերաբերյալ ԱԱԾ-ի հայտարարությունը տեղին էր, ադեկվատ և արդյունավետ»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Պատգամավորի խոսքով՝  «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը որպես հայ կին և հայ մայր պետք է լինի համեստ և անօրինական իշխանափոխության կոչեր չբարձրաձայնի. «Նա կարծիք չի արտահայտել, այլ կոչ է արել քանդելու, ավիրելու, փշրելու և անօրինական ճանապարհով իշխանափոխություն անելու […]

Վաստակավոր աբսուրդ

Համացանցում ամենաքննարկվող թեմաններից մեկը շարունակում է մնալ Արմենչիկն ու վաստակավորի կոչումը: Կեսկատակ-կեսլուրջ հարցը բոլորի ուշադրության կենտրոնում է, այն չի հանդարտվում անգամ երգչի պատասխան խոսքից հետո: Օրինակ, ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերից մեկն անգամ միջազգային մամուլը թերթեց ու զուգահեռներ տարավ՝ նշելով. Վերջին երկու օրվա ընթացքում ամերիկյան մեդիայի Breaking news-ը Հռոմի Պապի այցելությունն է Կուբա եւ ԱՄՆ, եվրոպական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված