25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Սպասում են Սերժ Սարգսյանի պատասխանին

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 50 ցմահ դատապարտյալները ժամանակավորապես դադարեցրել են հացադուլը՝ սպասելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանին: Այդ մասին Henaran.am-ին տեղեկացրեց իրավապաշտպան Զարուհի Մեջլումյանը: Հիշեցնենք, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 5 -րդ օրն էր ինչ անժամկետ հացադուլ  էին հայտարարել 50 ցմահ դատապարտյալներ, որոնց հարազատները պահանջում են վերանայել իրենց հարազատների քրեական գործերը՝ սպառնալով հացադուլ և նստացույց սկսել: Նրանք համապատասխան […]

«Չգմփաց, չբամփվեց»

ԲՀԿ-ում ընթացող կադրային փոփոխություններին զուգահեռ կլինեն նաև ծրագրային փոփոխություններ. կուսակցությունը ո՛չ ավել, ո՛չ պակաս կփոխի իր ծրագիրը: Մամուլում շրջանառվող այս տեղեկությունների շուրջ Henaran.am-ը զրուցեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ ծրագիրը փոխելը հնարավոր է միմիայն համագումարի միջոցով, իսկ առաջիկա համագումարը նման օրակարգ այս պահի դրությամբ չունի: «Մենք քննարկել ենք կանոնադրական փոփոխությունների որոշ առաջարկներ, իսկ թե արդյունքում […]

Ջրի խնդիր կա, կանայք ու երեխաներ կան. Վերին Լարսում ավտոբուսները արգելափակվել են

Վերին Լարսի ռուսական անցակետում 8 ժամից ավելի է, ինչ ուղևորատար ավտոբուսները արգելափակվել են։ Henaran.am-ի թղթակիցը կապ հաստատեց ավտոբուսի վարորդների հետ՝ փորձելով  պարզել, թե ինչու թույլ չեն տալիս մեքենաներին առաջ շարժվել: «Մեր ղեկավարները կոնյակ են սիրում, պետք է կոնյակ տանք, որ թույլատրեն շարժվել»,-կատակեց մեր զրուցակիցը: Վարորդի փոխանցմամբ՝ հստակ տեղեկություն չկա, թե  ինչու չեն թույլատրում ավտոբուսներին գշարժվել. «Բեռնատարներին […]

Ցմահ ազատազրկվածների հարազատները կդիմեն կտրուկ քայլերի/վիդեո/

Կառավարության շենքի առջև այսօր հավաքվել էին  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արդեն չորրորդ օրն անժամկետ հացադուլ անող 50 ցմահ դատապարտյալների հարազատները, ովքեր պահանջում էին վերանայել իրենց հարազատների քրեական գործերը՝ սպառնալով հացադուլ և նստացույց սկսել: Ցմահ դատապարտյալների մի քանի տասնյակ հարազատներ իրենց հետ բերել են հետեւյալ գրությամբ պաստառներ՝ «Որդուս դատապարտողն այսօր դատապարտյալ է», «Պարո՛ն Կոստանյան, վերանայե՛ք, ուղղե՛ք նախորդի […]

«Барапашар мала хватай патамушто тожи … »

Հայաստանի քաղաքական դաշտում նոր ֆիգուր է բարձրանում` Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանը: ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունը լքելուց հետո, փաստորեն,  «սուրբ տեղը» դատարկ չմնաց: Սա քննարկման այլ թեմա է: Այս պահին Henaran.am-ն առանձնացրել է վիրտուալ տիրույթում` ակտիվ օգտատերերի արձագանքը Արա Աբրահամյանի երեկվա ասուլիսին: Արմեն Մկրտչյան Աբրահամյան Արայի հարցազրույցի մեջ ամենասարսափելին վայրն էր` Գիտությունների Ազգային ակադեմիա: […]

Ավազակային հարձակում փաստաբանի վրա

«Ես իմ միջոցներով հանցագործի ինքնությունը ճշտել եմ, նախաքննական գաղտնիք է, այժմ չեմ կարող ասել, թե ով է, բայց մի բան գիտեմ՝ նախկինում երեք անգամ դատված է ավազակային հարձակման համար, ի դեպ, նոր է դուրս եկել կալանավայրից», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի պաշտպան, փաստաբան Գեղամ Հակոբյանը, ով երեկ ավազակային հարձակման է […]

Երբ մտնում են ուրիշի անկողին

Վերջին շրջանում լրատվամիջոցները հաճախ են անդրադառնում հանրային մարդկանց նեղ անձնական կյանքին` քննարկման առարկա դարձնելով վերջիններիս մասին ամենաինտիմ, խիստ անձնական տեղեկություն, որը, հաճախ, չճշտված ու կեղծ է լինում: Ամենաթարմ տեղեկությունը, որ ներկայացվեց Ալինա Մարտիրոսյանի և 25-ամյա տղայի միջև, իբր թե, սիրավեպի պատմությունն է: Արդյո՞ք իրավական կարգավորման ենթարկվում  են հանրային մարդկանց մասին հրապարակվող տեղեկությունները, այս առնչությամբ Henaran.am-ը զրուցել […]

Խնդիր է դրված լռեցնել փաստաբանին

«Չեմ կարծում, որ դա ունի քաղաքական ենթատեքստ, կամ կապված է փաստաբանների հայտարարության հետ, որը առնչվում է Սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ կարծիք հայտնելուն: Հիմնականում դա պայմանավորված է փաստաբանական պալատում ներքին խմորումների հետ, որոնք բյուրեղացման կարիք ու անհրաժեշտություն ունեն և դա անպայման կստանա իր հանգուցալուծումը»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին փաստաբաններ Երվանդ Վարոսյանի և Նիկոլայ Բաղդասարյանի […]

50 ցմահ դատապարտյալներ հացադուլ են հայտարարել.պահանջում են…

50 ցմահ ազատազրկման դատապարտվածներ անժամկետ հացադուլ են հայտարարել` իրենց քրեական գործերի վերանայման պահանջով: Նրանք նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված 10 կետանոց դիմում են պատրաստել, հիմնական պահանջն այն է, որ օրենքի պայմանական վաղաժամկետ ազատման դրույթը գործի եւ իրենց վրա էլ տարածվի: «Ցմահ դատապարտյալները պահանջում են կազմել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներից խումբ մեր կողմից բարձրացված խնդիրները քննարկելու և մեր […]

Ադրբեջանցին Մոսկվայում սպանել է 19-ամյա հայուհուն, քանի որ նա իրեն մերժել էր /վիդեո/

Մոսկվայի հյուսիս-արևելքում դաժան սպանություն է տեղի ունեցել: Սպանվել է մեր հայրենակցուհի, 19-ամյա Աննա Սարգսյանը։ Աննային սպանել է ադրբեջանցի Էմիլ Զուլֆուղարովը, որը երկու տարի շարունակ սիրահարված է եղել աղջկան, սակայն Աննան նրան անընդհատ մերժել է: Մերժումից հետո երիտասարդը սկսել է հետապնդել նրան, գրում է ntv.ru-ն: Աննայի ծնողները պատմում են, որ ադրբեջանցի երիտասարդն իրենց աղջկան պարզապես հանգիստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված