25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Ադրբեջանը վերադարձրել է 76-ամյա կնոջը

Ժնև/Երևան/Բաքու (ԿԽՄԿ) – Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո Հայաստան հայրենադարձվեց հայաստանցի քաղաքացիական անձը՝ կինը, որը  2015թ․ նոյեմբերի 8-ին հատել էր միջազգային սահմանը՝ հայտնվելով Ադրբեջանում։ Հայրենադարձման գործողությունը տեղի ունեցավ ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։ Այս մասին հայտնում է Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակը: Գործելով որպես չեզոք միջնորդ […]

Նրանք վախենում են հայերից․ Մոսկվան բացահայտում է ԼՂ հարցի բանակցային մանրամասները

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում էր, այստեղ նա խոսեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին։ Լավրովը Հայաստան եկավ Բաքու կատարած այցից երկու ամիս անց։ Այցերի ընթացքում, սակայն, կողմերին հաշտեցնելու փորձերի մասին չխոսվեց, գրում է kommersant.ru-ն։ Պարբերականը նշում է, որ այս կոնֆլիկտը ձգվում է 1988 թվականից, որ ներկայումս իրավիճակը անչափ լարված է։ Ադրբեջանական կողմը պարբերաբար խոսում է «լայնամասշտաբ […]

Գյուղացի մարդիկ են՝ անշառ. նոր մանրամասներ Ադրբեջանում հայտնված կնոջից

«Լուսինե Աբովյանի երեխաները ամուսնացած են, թոռներ ունեն: Բոլորն էլ լավ մարդիկ են: Գյուղացի մարդիկ են՝ անշառ»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Կոթի գյուղի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը: Մելիքյանը տեղեկացրեց, որ 73 ամյա Լուսինե Աբովյանը ապրում էր ամուսնու հետ, ով կնոջ բացակայությունը նկատել է մի քանի ժամ հետո: «Ամուսնուն ասել է, որ հարևանի տուն է գնում: […]

18-ամյա հայուհին ձերբակալվել է` ռուս աղջիկներին խաբելու համար /վիդեո/

18-ամյա հայուհին Մոսկվայում որոշել է գումար վաստակել միամիտ աղջիկների՝ հայտնի դառնալու ցանկության հաշվին։ ՀՀ քաղաքացուհին համացանցում աղջիկների հեռախոսահամարներ է հավաքել, ովքեր ցանկանում են մոդել դառնալ, ապա նրանց խոստացել է մոդելի պաշտոնական սերտիֆիկատ ստանալու համար միջնորդել, որպեսզի կարողանան հանգիստ աշխատել։ Վերցնելով այսպես կոչված` միջնորդավճարը, նա անհետացել է, գրում է Pravda.ru-ն։ Աղջիկներից մեկը դիմել է ոստիկանություն: Երիտասարդ հայուհին […]

50 անց տղամարդը լաց էր լինում` միակ դուստրը ինքնասպան էր եղել

«Երբ առաջին անգամ մտա քրեակատարողական հիմնարկ` հարցազրույց վարելու Սողոմոնի հետ, այդ ժամանակ նրա աղջիկը նոր էր ինքնասպանություն գործել: Պատկերացրեք 50 անց տղամարդը լաց էր լինում: Սողոմոն Քոչարյանը սթրեսային լուրջ վիճակում էր, ու այդպես էլ նրան հիվանդանոց չտարան: Երկրորդ հանդիպման ժամանակ էլ՝ չտեսած , չվայելած ընտանիքի կարոտն էր զգալի նրա մոտ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց «Հետք»-ի լրագրող, […]

Ձախ Հարութի կատարումը ինձ դուր չի եկել. աշուղը բացահայտեց /վիդեո/

«Սասնո բարբառը բոլորին գոհացնում է,  իմ երգերն էլ լացկան երգեր չեն, կարոտի երգեր են, բայց ռազմահայրենասիրական ոճի ու գեղեցիկ հնչողությամբ: Երիտասարդները սիրով և՛ լսում են, և՛  կատարում են իմ երգերը»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց աշուղ Ռազմար Սասունցին: «Երբ դուրս եմ գալիս փողոց ու զգում մարդկանց վերաբերմունքը իմ ու իմ երգերի նկատմամբ՝ ինձ վարձատրված եմ զգում»: Ռազմար […]

Զեկուցողի մանդատի ավարտից դեռ մեկ տարի առաջ նա բստրեց այդ զեկույցը․ Է․ Նալբանդյան

Նախարար Նալբանդյանի խոսքը՝ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների բանակցությունների արդյունքում կայացած մամուլի ասուլիսին   Բարև Ձեզ, Ուրախ եմ ողջունել Երևանում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Նախևառաջ ցանկանում եմ ցավակցություն հայտնել Շարմ Էլ Շեյխ – Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող ինքնաթիռի կործանման կապակցությամբ։ Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, հարազատներին, բարեկամներին և ողջ ռուսաստանյան եղբայրական ժողովրդին: Ցանկանում […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Ողջունելով հյուրին՝ Նախագահը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները դինամիկ զարգանում են, ինչին, ըստ նրա, անկասկած, նպաստում են տարբեր մակարդակի պարբերական փոխայցերը, որոնց շրջանակներում ընթացիկ տարում Երևանում և Մոսկվայում կայացել են ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումները: Բարձր մակարդակի […]

Սողոմոնը խնդրել է, որ իր զինվորական համազգեստը հագցնենք. մայրը հուզվեց

«Որդուս կհուղարկավորեն Եռաբլուր զինվորական պանթեոնում, էսքանից հետո կգնա միանալու ընտանիքին և ընկերներին: Մեկ այլ վայրում նրա մարմինը չպետք է հողին հանձնեին: Սողոմոնը խնդրել է, որ իր զինվորական համազգեստը հագցնենք, ճիշտ է մաշված է, բայց կհագցնենք, թող գոնե դա իր սրտով լինի»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց  20 տարվա ազատազրկումից հետո դատարանի որոշմամբ պատժի հետագա կրումից ազատված ցմահ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի