26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Հիվանդանոց տեղափոխված ուղևորներից մեկը մահացել է

Նոյեմբերի 18-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21043» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Նոյեմբերի 19-ին, ժամը 09.30-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ուղևորներից […]

Վերելակների կեսը տեխզննություն չի անցել /վիդեո/

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը հրավիրել էր խորհրդարանական լսումներ՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման խնդիրները» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ՏԿԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանից հետաքրքրվեց, թե քանի՞ տեխզննություն չանցած վերելակ կա Հայաստանում: «6.734 վերելակներից տեխզննություն չի անցել 3.335-ը: Եթե տուգանենք, ապա մեկ միլիոն դրամ պետք է տուգանենք, բայց ո՞ւմ […]

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է հյուսիսարևելյան սահմանագոտի

ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան պաշտպանական դիրքեր: Նախագահը ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել սահմանային զորամասերում, այցելել պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստականությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել 2-րդ բանակային […]

Փակ գաղտնի /վիդեո/

Ազգային ժողով է եկել Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցելու Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստին: Հետաքրքրական է, որ նիստին մասնակցում են ոչ միայն այդ հանձնաժողովի անդամները, այլ նաև Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Թեև Էդվարդ Նալբանդյանը պերճախոս չգտնվեց՝ պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե ինչ առիթով են հավաքվել և ինչ է […]

Ահազանգ. 30 օր հացադուլի մեջ

«Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Մուշեղ Մխիթարյանը  արդեն 30  օր  է հացադուլ է անում: Մուշեղ Մխիթարյանի փաստաբան՝ Մարինե Ֆարմանյանը  Henaran.am-ի  թղթակցի  հետ զրույցում հավաստեց, որ իր պաշտպանյալը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը.«Երկու օր առաջ եմ նրան տեսակցել ու առողջական վիճակը միջին էր, ես իհարկե իրեն հորդորում եմ, որ դա հարցի լուծում չի, բայց չի փոխում մտադրությունը և որոշել […]

Սարգսյան-Ալիև հանդիպումը` առաջիկայում /վիդեո/

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հավանական համարեց, որ դեկտեմբերի սկզբին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպում կունենան: Շարմազանովը վերահաստատեց` Հայաստանը կողմնակից է բանակցային գործընթացին, այն է` խնդիրը պետք է ունենա բացառապես խաղաղ կարգավորում: ՀՀԿ խոսնակը նաև անդրադարձավ Թուրքիայում Իլհամ Ալիևի հայտարարություններին: Մանրամասները` տեսանյութում:

Քոչարյանի մոտ բարեփոխումների դրդապատճառների ընկալումն ամբողջական չէ. Շարմազանով /վիդեո/

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցը, ի տարբերություն նախորդի, որում կային անընդունելի տեսակետներ, չէր պարունակում նման տոնայնություն: ՀՀԿ ԳՄ նիստից հետո Շարմազանովն ասաց, որ չնայած դրան`այնպիսի տպավորություն է, որ Սահմանադրական բարեփոխումների դրդապատճառների ընկալումն ամբողջական չէ: Մանրամասները` տեսանյութում:

Հայրիկյանը դատական գործընթաց կսկսի՝ Սերժ Սարգսյանի դեմ /ֆոտո/

Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր կողմնակիցների հետ միասին հերթական բողոքի ակցիան իրականացրեց: «Մենք այսօր այստեղ ենք այն բանի համար, անդամներին զգուշացնելու, որ մասնակցում են հակասահմանադրական գործողության», – ասաց Հայրիկյանը: Դիմելով ԿԸՀ անդամներին,  Հայրիկյանն ասաց.«Օրեր առաջ մերժել էք իմ առաջարկը՝ անվավեր համարել հանրաքվեի գործընթացը, այսօր ես նորից հորդորում եմ վերանայել […]

Քոչարյանի վերադարձը կախված է ՀՀԿ-ից /վիդեո/

«Կուսակցությունը ձևավորվում է՝ դեմքերից, անձերից, որոնք ունեն բավականին մեծ ազդեցության դաշտ և կարող են իրենց հետևից բերել շարքայինների, համակիրների և այլն: Այս պահին ՀՀԿ-ից ավելի ազդեցիկ կուսակցություն Հայաստանում չեմ տեսնում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Ադիբեկյանը ընդգծում է, որ ՀՀԿ-ում կա այդպիսի դեմքերի մեծ բանակ, նրանք բավականին կարկառուն են և […]

«Թող էդ մարդուն հանգիստ թողեն, պաշտոն չի ուզում»

Տավուշի մարզի սահմանամերձ  Մովսես գյուղում նոր սահմանադրության շուրջ քննարկումներ լինում են, սակայնմիայն թե «այո»-ի  և «ոչ»-ի քարոզիչները դեռ գյուղ չեն այցելել: Henaran.am-ի հետ զրույցում Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը նշեց, որ գյուղում կան և՛ «այո»-ի, և՛ «ոչ»-ի կողմնակիցներ. «Համոզված եղեք, ցանկացած մարդ իր կարծիքն ունի: Գյուղերում Սահմանադրության խնդիրները չեն,  որ ամենակարևորն են: Գյուղացին շատ խնդիրներ ունի ու նրանց կողմնորոշվելը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի