20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Մենք՝ որպես Ռուսաստանի հետ դաշնակիցներ, մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում այս միջադեպի կապակցությամբ Մոսկվայի դիրքորոշմանը

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում այսօր կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը վարել է Կազմակերպությունում նախագահությունը ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Բանակցություններն ընթացել են նախ նեղ, ապա ընդլայնված կազմով՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահների, Կազմակերպության գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության […]

Խորտակված կյանքեր. ցմահ դատապարտյալի մայրը պատրաստ է

Հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալներն այս պահին 32 են: Այդ մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը: Վերջինս ընդգծեց, որ հացադուլավոր ցմահ դատապարտյալների առողջական վիճակը բավարար է գնահատվում, նրանք պատշաճ բուժզզնում են ստանում: Տաքսու վարորդի սպանության, ինչպես նաև երկու դանակահարությունների համար ցմահ դատապարտված Արեն Չատինյանի մայրը՝ Ալլա Մարտիրոսյանը, մեզ հետ […]

Բանակցությունների ժամանակ քննարկվել են հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը

Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաք Բեռնում դեկտեմբերի 19-ին կայացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները` ուղղված ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: ՇՀ կառավարության «Լանդգութ Լոհն» ընդունելությունների տանը տեղի ունեցած հանդիպումը մեկնարկել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ […]

«Հանրաքվեով Սերժ Սարգսյանն իրեն կրակն է գցելու»

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո ով ի՞նչ պաշտոն կստնաձնի: Ո՞վ կլինի ՀՀ վարչապետ, ԱԺ նախագահ, նախագահ և այլն: Այս հարցման շուրջ Henaran.am-ը զրուցել է «Նոր Ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի հետ: «Մի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ այս հանարաքվեով Սերժ Սարգսյանն իրեն կրակն է գցելու: Միանշանակ շուտավ կտեսնեք, թե ինչու, որովհետև քաղաքական առումով՝ Հայաստանում քաղաքական […]

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն ավարտվել է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը Շվեյցարիայում ավարտվեց: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը: Նա գրել է, որ Իլհամ Ալիեւը հեռացել է, իսկ Սերժ Սարգսյանը շփվում է համանախագահների հետ: Լուսանկարը՝ Վլադիմիր Հակոբյանի թվիթերյան էջից: 

Նաև պատժվում են. Աշոտյանը՝ Փաշոյանին աշխատանքից հեռացնելու մասին/վիդեո/

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ տարեվերջյան մամլո ասուլիս էր հրավիրել: Նախարարը ամփոփեց  2015 թվականը: Լրագրողի դիտարկմանը, , թե արդյոք այս արվա «ձեռքբերումներից» էր կրթական համակարգում մանկավարժների եւ ուսանողների պարտադիր հանրապետականացումը, Արմեն Աշոտյանն արձագանքեց «Համակարգը շարունակվեց մեղադրել չգործած մեղքերի համար:  ՀՀ օրենսդրությունը չի խոչընդոտում մարդկանց զբաղվել քաղաքականությամբ, ունենալ քաղաքական ազատություն, մասնակցելու […]

Սեյրան Օհանյանը վաղ առավոտյան Արցախ է մեկնել. սահմանին լարված է

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 19-ին վաղ առավոտյան անակնկալ այցով մեկնել է ԼՂՀ։ «ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 19-ին վաղ առավոտյան անակնկալ այցով մեկնել է ԼՂՀ: ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ-ի մշտական համագործակցության և գործողությունների համադրման շրջանակներում, […]

Ձերբակալվել է ՊՆ նախկին փոխնախարարը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով, 19.12.2015թ.-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Գրիգորի Շիրխանյանը: ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, թե Շիրխանյանը կասկածվում է` Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն […]

Թեժ մարտեր Արցախում. կա զոհ

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում դեկտեմբերի 18-ի գիշերը 19-ամյա հայ զինծառայող է զոհվել: ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեկտեմբերի 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն գործողություններ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները անցել են պաշտպանության և հակառակորդին հասցնելով կորուստներ (առնվազն 2 զոհ և վիրավորներ), ետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ցավոք, պաշտպանական մարտի ընթացքում […]

Նոր «դավեր» են նյութվում /վիդեո/

«Նոր մտահոգիչ միտումներ կան Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի գործով, ըստ որի՝ փորձ է արվում կիրառել կեղտոտ տեխնոլոգիա և ստիպել մեղադրյալներից մեկին կեղծ ցուցմունք տալ»,-այսօր հայտարարեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը: Ալումյանի փոխանցմամբ ՝ Արա Բուդաղյանի դեմ նոր «դավեր» են նյութվում. «Վերջին ժամանակաշրջանում նկատել ենք մեզ համար մտահոգիչ միտում: Մեզ հասած տեղեկություններով՝ նախաքննական մարմինը փորձում է անօրինական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի