23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Նոր նշանված տղա է, ո՞ւր պետք է գնար. 25 ամյա Վրեժը անհայտ կորել է

«Հունվարի 14-ի երեկոյան Վրեժը տանից  դուրս է եկել` ընկերոջ տուն գնալու համար: Հետո, որ չի եկել տուն  ծնողները անհանգստացել են: Պարզվել է, որ ընկերոջ տուն էլ  չի գնացել: Տնից ուրախ-ուրախ դուրս է եկել ու կորել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով հունվարի 14-ից անհայտ կորած 25 ամյա Վրեժ Օհանյանի մասին ասաց Սյունիքի մարզի Անգեղակոթ համայնքի ղեկավար Արմեն […]

Առանց տեղումների, բայց ցուրտ եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում հունվարի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 8-12 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 27-28-ին կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա: Երևանում հունվարի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ոստիկանները քանդել են «Նոր Հայաստան»-ի վրանը

Հայտնում ենք, որ այսօր` հունվարի 27–ի լուսադեմին ոստիկանությունը ապօրինի գործողության միջոցով քանդել և հեռացրել է Ազատության հրապարակում ցրտից պաշտպանվելու համար նախատեսված ծածկը և բերման է ենթարկել նստացույց–հերթապահություն իրականացնողներին։ Բերման ենթարկվածները շուտով ազատ են արձակվել։ Տեղեկությունները ճշտվում են և շուտով մանրամասն հաղորդագրություն կներկայացնենք հանրությանը մամուլի միջոցով։ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի աջակիցներին խնդրում ենք հավաքվել Ազատության […]

Սեյրան Օհանյանը՝ Օդնդաղ սարի շուրջ ծավալած աղկումի մասին /վիդեո/

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է հայկական լրատվամիջոցներից մեկում տեղ գտած այն տեղեկությունը, թե ադրբեջանական զինուժը ռազմավարական նշանակություն ունեցող Օդնդաղ սարի գլխին, սարի ձախ կողմում հողային աշխատանքներ կատարելով՝ կրակակետ է կառուցել։ Հիշեցենք, որ արձագանքելով հայկական լրատվամիջոցների տարածած տեղեկություններին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր այդ տեղեկությունը: «Հայաստանի սահմանները անձեռնխելի են: Հայաստանի […]

Լեռնադահուկային հանգիստը` հայաստանցիների համար. ո՞ւր կարելի է մեկնել ձմեռային հանգստի համար

Շատերի համար առատ տեղած ձյունը տհաճ երևույթ էր, իսկ լեռնադահուկային հանգիստ նախընտրողների համար` ուրախալի: Հենց առատ ձյան պայմաններում է, որ ակտիվ հանգստի սիրահարները կարողանում են առոտարեն վայելել ձյունն ու ադրենալինի պակաս չզգալ: Henaran.am-ը փորձել է պարզել, թե որտե՞ղ կարող են իրենց հանգիստը կազմակերպել լեռնադահուկային սպորտի սիրահարները: «Mush-E» Travel-ի մենեջեր Զարուհի Պողոսյան մեզ հետ զրույցում նշեց, […]

«Մարզպետը տուն չի բաժանում».Արայիկը հաշմանդամ երեխայի հետ նստացույց կսկսի

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի բնակիչ Արայիկ Սարդարյանը պատրաստվում է նստացույց իրականացնել մարզպետարանում: Սարդարյանը այդ մասին հայտնեց Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում: Ներկայացնելով խնդիրը Սարդարյանը պատմեց .«Սոցիալապես անապահով ընտանիք ենք: 13 տարեկան աղջիկս հաշմանդամ է ու բնակվելու տեղ չունենք: Մեր գյուղում հատուկ բնակելի շենք է կառուցվել, որը պետք է տրամադրվեր երկրաշարժից տուժած ընտանիքներին: Շենքում 30 ավել բնակարան […]

Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել

«Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված և երկու օր անց մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին քիչ առաջ մեղադրանք է առաջադրվեց: «Այո, մեղադրանք է առաջադրվել իմ պաշտպանյալին: Բայց սա դեռ ոչինչ չի նշանակում, քանի որ Շուշանիկ Բախշյանը իրեն մեղավոր չի համարում: Այս գործում դեռ բացահայտելու հանգամանքներ կան »,-Henaran. am-ի թղթակցի հետ զրույցում […]

ԵԽԽՎ-ն ընդունեց Միլիցա Մարկովիչի հակահայկական զեկույցը

ԵԽԽՎ-ում այսօր տեղի ունեցավ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թեմայով հակահայկական զեկույցի քվեարկությունը, որն ընդունվեց 98 կողմ, 71  դեմ եւ 40  ձեռնպահ ձայներով։ Հիշեցնենք, որ այսօր, ավելի վաղ, ԵԽԽՎ-ն մերժել էր մյուս հակահայկական զեկույցը` բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» թեմայով […]

ԵԽԽՎ-ն մերժեց խնդրահարույց զեկույցներից մեկը

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, պատգամավոր Վահան Բաբայանը քիչ առաջ Facebook-ի իր էջում հայտարարել է, որ ԵԽԽՎ-ն մերժել է Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» անվանումով զեկույցը:

Ես արտոնյալ չեմ. ԴԱՀԿ պետի ինքնատիպ մեկնաբանությունը /վիդեո/

Այսօր հրավիրված ասուլիսին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն ադրադառնալով իր և Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի «լարված» հարաբերություններին՝ ասաց, որ իրենց հարաբերություններն աշխատանքային են և կառուցողական: «Հարկադիր կատարման ծառայությունը աշխատում է շատ օպերատիվ Արդարադատության նախարարի հետ ու մենաք շատ օպերատիվ լուծումներ ենք ստանում, և դրա համար շնորհակալ ենք նաև Արդարադատության նախարարին»: Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված