25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Բրոկոլիի‬ օգտակար հատկությունները

Բրոկոլին հարուստ է վիտամիններով և հանքային աղերով, ինչպես նաև քրոմով, ինչը դանդաղեցնում է ծերացման պրոցեսը և ուժեղացնում է ուղեղի ֆունկցիան: Բրոկոլիի և այլ խաչածաղկավորների, օրինակ՝ կաղամբի և բրյուսելյան կաղամբի մեջ պարունակվող սուլֆորաֆանը նվազեցնում է ինֆարկտի և ինսուլտի, ինչպես նաև քաղցկեղի ռիսկը: Որոշ փորձագետներ նույնիսկ խորհուրդ են տալիս օրական երկու չափաբաժին խաչածաղկավոր բանջարեղեն ուտել: Բրոկկոլիի համային […]

Գայլը հոշոտել է կնոջ դեմքի կեսը. նոր մանրամասներ

«Առավոտյան 7-ի կողմերը Ռոզա Հարությունյանը գնացել է կով կթելու ու գայլը անակնկալ հարձակվել է, սկսել է հոշոտել: Մեր գյուղի բնակչուհին բղավել է ու արթնացրել տղային: Գայլը փախել է ու կինը իր ոտքով մոտեցել է տանը, բայց գայլը հատկապես հասցրել է  իր զոհի դեմքը վնասել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով այսօր Խաչիկ գյուղում տեղի ունեցած միջադեպին՝ 75 […]

Վերջին ձյունը սպանեց ծաղկած ծիրանենին /վիդեո/

Ցրտահարությունից հետո որոշ մարզերում գյուղացու կրած վնասն ահռելի է: Որոշ  հատվածներում ծաղկած ծիրանենիների ծաղիկներն արդեն ամբողջապես սևացել են, ինչը խոսում է  ցրտահարվածության մասին:  Հանրապետության  որոշ հատվածներում երեկ ձյուն տեղաց: Օդերեւութաբանները հույս են հայտնում, որ սա վերջին ձյունն է: Այսքանից հետո հուսալ, որ բերքը կպահպանվի, թերևս անհնար է: Անդրադառնալով այս թեմային՝ «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ […]

Գարունը ձյան տակ.արտակարգ իրավիճակ /ֆոտոշարք/

Այս գիշեր տեղացած առատ ձյունը հանրապետութայն մի շարք մարզերում անհանգստություն և արտակարգ իրադրություն է ստեղծել: Սառած ու ձյունածածկ ճանապարհներ: Ձյան տակ մնացած՝ բողբոջող ծառեր… Henaran.am-ի  տեսախցիկը  Եղվարդ-Երևան ճանապարհին կադրեր ֆիքսեց:

Անդառնալի աղավաղված

Տարբեր հարթակներից ահազանգեր են հնչում, թե մայրաքաղաքում քանդում են այն ամենն, ինչը պատմական Երեւանի հետ աղերս ունի: Անկախ հասարակական դիմադրությունից, երբեմն ապամոնտաժողներն անդրդվելի են: Սովորական է դարձել` մի օր արթնանում ենք եւ տեսնում, որ այլևս չկա քաղաքի կոլորիտային շինություններից մեկը: Henaran.am-ի հետ զրույցում Մեգամետր ճարտարապետական արվեստանոցի ճարտարապետ Արթուր Հայրապետյանը նշեց. ‹‹Ցանկացած քաղաքակիրթ երկիր պահպանում է հին կառույցները: Եվրոպայում […]

Կալանավորված նախկին փոխնախարարը վիրահատվել է

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, զինված խմբի գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր պաշտպանյալին վիրահատել են: « Վիրահատությունը երեկ է տեղի ունեցել, ամեն ինչ բարեհաջող է անցել, այս պահին վիճակը բավարար է»,-ասաց պաշտպանը` հավելելով, որ դեռ պարզ չէ, թե որքան ժամանակ Շիրխանյանը կմնա հիվանդանոցում: Նշենք, որ Շիրխանյանը ունի […]

Մենք մեր տեսակետը չենք փոխել. ԿԸՀ նախագահը` ԸՕ նախագծից

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ  Ընտրական օրենսգրքի նախագծին` մանրամասնելով  լրատվամիջոցների և դիտորդների թվին առնչվող հարցը. «Ընտրությունների ժամանակ իրականում լինում էին դեպքեր, երբ տեղամասային կենտրոններում լինում էին շատ, նույնիսկ անծանոթ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հսկայական թվով տարբեր կազմակերպությունների անդամներ՝ որպես դիտորդներ և չէին տարբերվում վստահված անձանցից: Համենայնդեպս այն դեռևս նախագիծ է միայն քննարկման […]

Թող Արծվիկ Մինասյանը զիջի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանից  նաիրիտցիները պահանջել են իրենց ընդգրկել ստեղծված  աշխատանքային խմբում , որը մինչև ապրիլի մեկը պետք է ուսումնասիրի «Նաիրիտ»-ում առկա վիճակը: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում  գործարանի աշխատակից Արմեն Դեմիրճյանը տեղեկացրեց, որ իրենց պահանջը բավարարվել է: «Երեկ նախարարությունից զանգեցին և մեր կողմից նախարարին ուղղված նամակին ի պատասխան խոստացան, […]

Ծառայողական քննություն է տարվում

Մարտի 8-ին Գորիսում աղմկահարույց դեպք է տեղի ունեցել, որում ներգրավված է Սյունիքի մարզի իրավապահների ողջ ղեկավար կազմը: Մարզի Ոստիկանապետը ծեծի է ենթարկել Արթուր Գևորգյանին՝ հայհոյանքներ տալով վերջինիս: Դեպքի առնչությամբ պարզաբանում ստանալու ակնկալիքով  դիմեցինք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին։ «Այդ դեպքի վերաբերյալ օրեր առաջ Ոստիկանության պետի հանձնարարությամբ ծառայողական քննություն է նշանակվել։ Ներկայումս այդ գործը […]

Աննան ստում է. Մուշեղը չի՞ սպանել Անի Մաջնունյանին /վիդեո/

«Նախաքննության մարմինը մեկ տարում պետք է գործողություններ իրականացնի և ավարտի նախաքննական պրոցեսը: Մուշեղ Մխիթարյանի գործով նախաքննությունն ավարտվել է երկու օր առաջ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը: Պաշտպանը դեռ ամբողջությամբ ծանոթ չէ գործի նյութերին, որովհետև նախաքննության ավարտը նոր է հայտարարվել: Ֆարմանյանը ընդգծում է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված