19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Սեյրան Օհանյանի ուղերձը

«Այս օրերին բազմաթիվ ջոկատներ, օգտագործելով իրենց ունեցած փորձը, մեկնեցին և համալրեցին Պաշտպանության բանակի բոլոր ստորաբաժանումները, և կարծում եմ, որ այսօրվա Հայկական բանակի հրամանատարների և զինվորների պատրաստությունը շաղախվեց մեր ազատամարտի վետերանների, երկրապահների, կամավորականների փորձառության հետ, և դա էլ հիմք հանդիսացավ այն հաջողության, որը մենք ունեցանք Արցախյան ամբողջ ճակատում: Ես իմ երախտիքի խոսքերն եմ ուզում հղել մեր […]

Գնդակոծվել է Բաղանիսը. մանրամասներ

«Ապրիլի 6-ի երեկոյան ժամը 23:00-ից մինչև 23:30-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանական հետակետերից կրկին գնդակոծել են Բաղանիս գյուղը: Տուժածներ չկան, վնասի չափերը ճշտվում են»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը: Համայնքի ղեկավարի խոսքով՝ այս պահին կրակոցներ չկան, սակայն գյուղում միշտ էլ պատրաստ են դեմ կանգնել թշնամուն: «Վստահում ենք հայ զինվորին ու մեր […]

Կաշիները քերթելու ենք. ի՞նչ է կատարվում Արցախում

«Գիշերը կրակել են, հիմա խաղաղ է, բան չկա: Մենք հզոր ու ամուր ենք, հիմա նստած երգում ենք»,-Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության փոխնախագահ Արագած Մկրտչյանը (Բոնդո), ով այս պահին գտնվում է առաջնագծում: «Դե եթե խախտում են հրադադարը մեղքը իրանց վզին, ոնց այլանդակություններ են արել՝ պատասխան պետքա տան: Կաշիները հանելու ենք»,-ընդգծեց Բոնդոն: Բոնդոն […]

Այս գիշեր Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի 2 փորձ եւ հետ է շպրտվել /ֆոտո/

Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել են կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտման բազմաթիվ դեպքեր: Հակառակորդը բացի տարբեր տրամաչափի հրաձագային զինատեսակների և ականանետերի կիրառումից, ձեռնարկել է նաև հետախուզադիվերսիոն գործողության երկու փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացման փորձերը և վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր: Լուսանկարներում հայ խաղաղ բնակչության դեմ հանցագործություններ […]

Ադրբեջանը խախտել է հրադադարը. Արցախում զինծառայող է զոհվել

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Հակառակորդը շարունակում է խախտել կրակի դարարեցման մասին պայմանավորվածությունը: Ապրիլի 6-ին՝ ժամը 18:30-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: […]

Ադրբեջանը կրկին տարածաշրջանը վերածեց Եվրոպայի անվտանգությանը սպառնացող թեժ կետի․ Սերժ Սարգսյան

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ: Սերժ Սարգսյանը և Անգելա Մերկելը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-գերմանական հարաբերությունների և բազմաբնույթ համագործակցության ընդգրկուն օրակարգը, անդրադարձել այդ հարաբերություններն առավել ամրապնդելու երկկողմ հետագա քայլերին: ՀՀ Նախագահը և ԳԴՀ կանցլերը քննարկել են նաև տարածաշրջանի իրավիճակին վերաբերող […]

Կամավորական ջոկատները ողջ գիշեր հսկում են. թարմ լուրեր Տավուշից/ֆոտո/

Առավոտը խաղաղ բացվեց Տավուշ աշխարհի վրա: Չինարի և Չորաթան գյուղի կամավորները ողջ գիշեր հսկել են սահմանային յուրաքանչյու թիզ հողը: «Տալու բան չկա, սովոր ենք կրակոցի, բայց մի օր վերջնական պետք է փշրենք օձի գլուխը: Գյուղերի կամավորական ջոկատները հսկում են գյուղը: Երեք գիշեր չենք քնել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Չորաթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը: Վաղ առավոտյան […]

Այս պահին հակառակորդը կրակում է Մատաղիսի ուղղությամբ. ԼՂՀ ՊԲ խոսնակ

ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս պահին Ադրբեջանը կրակում է Մատաղիսի ուղղությամբ: «Ժամը 17:00-ից սկսած ժամանակ առ ժամանակ կրակում են, որը հրադադարի խախտում է համարվում»,-ասաց Հասրաթյանը: Նա տեղեկացրեց, որ մեր Պաշտպանության բանակը չի արձագանքում կրակոցներին. «Այս պահին մենք որևէ քայլ չենք ձեռնարկում, դեռևս սպասողական վիճակում ենք»: Հիշեցնենք, […]

Կան պետություններ, որոնք սիլիբիլի էին անում Թուրքիայի հետ, հիմա էլ Ադրբեջանի հետ են անում. Շարմազանով /վիդեո/

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն  Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադառնալով այսօր Վիեննայում նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանն`  ընդգծեց, որ Սերժ Սարգսյանի ուղերձը հստակ էր ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններին: «ՀՀ նախագահը հստակ նշեց, որ նախևառաջ հրադադարի ռեժիմը և ահաբեկչական գործողությունների հեղինակը Ադրբեջանն է: Ադրբեջանը ուզի, թե չուզի, պարտավոր է բանակցություն վարել Լեռնային Ղարաբաղի հետ, […]

Արցախում հպարտ են այն միասնությամբ, որը կա մեր հանրության ու քաղաքական ուժերի միջև. Շարմազանով

Ասօր ԱԺ նիստի ընթացքում ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ հեռախոսազրույց է ունեցել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ և ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, ովքեր իրենց երախտագիտությունն են հայտնել Հայաստանի բոլոր քաղաքացիներին, քաղաքական ուժերին Միասնության ու Արցախին ջերմորեն աջակցելու համար: Արցախում հպարտանում են մեր համախմբվածությամբ: «Իրավիճակը  գտնվում է Արցախի զինված ուժերի վերահսկողության ներքո: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի