19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Եվրոպայի առաջնությունը Հայաստանի առաջնության էր վերածվել․ հայ ծանրորդները փայլուն հանդես եկան

Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը  փայլուն հանդես եկավ։ Բառացիորեն րոպեներ առաջ 77 կգ քաշային կարգում հանդես եկող  Անդրանիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Տիգրան Մարտիրոսյանը՝  արծաթե մեդալակիր:  Մարզական մեկնաբար Կարեն Գիլոյանը կես կատակ-կես լուրջ ասաց՝  Եվրոպայի առաջնությունը վերածվել է Հայաստանի առաջնության, քանի որ  առաջին պատվավոր հորիզոնականի համար պայքարում էին նույն քաշային կարգում հանդես […]

Ամեն զոհից հետո մեծ ցավ է եղել.մարզպետը գիտի հաղթելու գաղտնիքը /վիդեո/

Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը պատրաստ է աջակցել ու լինել բոլոր ազատամարտիկների կողքին: Մարզպետը կարևորում է ճիշտ աշխատանքը ու այն հանգամանքը, որ ամեն մեկը լինի իրեն բաժին հասած պարտականությունների սահմանում: «Ամեն զոհից հետո մեծ ցավ է եղել, ու յուրաքանչյուր ոք իր ներսում է զգացել ցավը:Ինձ ապշեցնում է հայ ժողովրդի պատրաստակամությունը: Ես հպարտ եմ, որ հայ […]

‹‹Տեր-Պետրոսյանի ակտիվությունը վտանգավոր է››

Ինչպես արդեն հայտնել ենք, մամուլում լուրեր են շրջանառվում, թե առաջիկայում հանդիպում է կայանալու Բակո Սահակյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև: Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքագետ Լևոն Շիրինյանը Henaran.am-ի հետ զրույցում  ասաց. ‹‹ՏերՊետրոսյանից ի՞նչ լավ բան պիտի սպասենք, դժվար թե լավ բան սպասենք: Երևի նա պիտի համոզի՝ կոմպրոմիսի գնանք: Դրա համար էլ միասնությունն ինչքան ողջունելի է , այնքան […]

Տեր-Պետրոսյանը շարժվում է Արցախ

Մինչ Արցախում դժգոհությունը կուլիսայինից տեղափոխվում է հանրային մակարդակ, թե ինչու ԼՂՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս օրերին մամուլում տեղեկացրել է, թե նախագահ Բակո Սահակյանի հետ հեռախոսակապի մեջ է, մինչդեռ այստեղ սպասում էին իրենց նախագահներին, նաեւ Արկադի Ղուկասյանին,  մամուլում լուրեր են շրջանառվում, թե առաջիկայում հանդիպում է կայանալու Բակո Սահակյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև: Անդրադառնալով այս տեղեկատվությանը՝ […]

Արսենը էժան է պրծել. երկու ոտքերն է կորցրել ու ողջ մարմինը բեկոր է

«Արսենի բախտը լավ բերեց, ինքը առաջինն է պայթել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ստեփանակերտցի Դավիթը: Դավիթի խոսքով՝ Արսենը, ով նրա հարևանն է կորցրել է ոտքերը, իսկ մարմինը ամբողջությամբ բեկորներով է խոցվել: «Բայց դե մենք սովոր ենք, քանի անգամ տեղահանվեցին թալիշեցիները ու էլի գնացին իրենց տունը շենացնելու: Էս ինչ վիճակում ենք, բայց ծիծաղում ենք ու ասում ենք՝ լավա, […]

Թալիշեցիները կիսամերկ են փախել. կոչ նախարարին /վիդեո/

«Թալիշեցիների երեխաները ուսումը շարունակելու կարիք ունեն, քանի որ թալիշեցիները փախել են կիսամերկ ու չեն հասցրել անգամ իրենց փասթաթղթերը վերցնել: Այսօր Հայաստանի տարբեր հատվածներում ապաստան գտած թալիշեցիների երեխաները ուզում են դպրոց գնա».-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Տիգրան Մեծ» բարեգործական ընկերության նախագահ, ազատամարտիկ  Սրապիոն Գևորգյանը , ով այսօր է եկել Թալիշից: Սրապիոն Գևորգյանը կոչ է անում գիտության […]

Սրբազան պատերազմի մեջ ենք. մենք տեսանք աստվածային հրաշքը /վիդեո/

«Մենք Աստծո հավատացյալներն ենք և պետք է աղոթենք, բայց դա դեռ չի նշանակում, որ մեր հարցերը միայն աղոթքով պետք է լուծենք: Մենք զենք պետք է վերցնենք ոչ միայն ընտանիքի ու հայրենիքի պատիվը պաշտպանելու համար, այլ նաև մեր Տեր Աստծու համար»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստեփանակերտում գտնվող Ռումինիայի Հայոց Թեմի Առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս  Հակոբյանը: Տաթև […]

Ծննդյան օրը պոստերում.քաղաքապետը ցանկանում է /վիդեո/

Վայքի քաղաքապետ Արագած Սաղաթելյանը ապրիլի 2-ի իրադարձությունների լուրն առնելուն պես շտապեց` հավատարիմ զինվոր դառնալ հայրենիքին: 100 հոգանոց ջոկատատով Սաղաթելյանը շտապեց առաջնագիծ, որտեղ նրանց հրահանգավորում է ԵԿՄ նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Սաղաթելյանը ընդգծում է , որ ամեն բանից վեր է հայրենիքի սերը: «Թող իմ ծննդյան օրը վերջնական խաղաղություն տիրի: Մենք ունենք զինվորներ, որոնք պահպանում են իրենց […]

Դեռ դիակներ են խոշտանգվում. հույն պատգամավորը ապշած է /վիդեո/

«Արդեն 17 տարի է, որ Հունաստանի խորհրդարանի պատգամավոր եմ: Իմ պարտականությունն եմ համարել`  գալ և տեսնել Արցախում կատարվածը»,-երեկ` ապրիլի 11-ին Ստեփանակերտում`   ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց  Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին: Կաննելին չի կարող չարձագանքել  մարդկային հանցագործությունների աճող ծավալին և աշխարհաքաղաքական իրադարձություններին: Նա եկել է սեփական աչքերով տեսնելու և համոզվելու, որ 21-րդ […]

«Մուսռ են». արցախցիների համբերությունը հատում է

Ստեփանակերտում կյանքը մտել է սովորական ընթացքի մեջ: Հրապարակում խաղում են պատերազմից անտեղյակ մանուկները: Օրերս կատարված ադրբեջանական ագրեսիայի մասին հիշեցնում են միայն ստեփանակերտցիների ցավով լցված աչքերը և քաղաքում շրջող զինվորական համազգեստով մարդիկ: «Մեզ համար ամեն դեպքում անակնկալ էր կատարվածը: Այնպես չէ, թե վստահել ենք ադրբեջանցուն, բայց հենց այդ օրը չէինք սպասում: Գիշերը աղմուկ կար, բայց Ստեփանակերտում միայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի