18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՌԱՋՆԱՅԻՆ

Ճշմարտություն, որի մասին լռում են. ամերիկացի տեխնոլոգը՝ Հայաստան եկող վտանգից /տեսանյութ/

Ներկայացնում ենք Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի 2015թ. փետրվարի 27-ի հրապարակումը՝ Ճշմարտություն, որի մասին լռում են խորագրով:    Պոլ Կրեյգ Ռոբերտս – ամերիկյան տնտեսագետ, քաղաքական և տնտեսական մեկնաբան: Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, հանրապետական, ԱՄՆ Նախագահ Ռոնալդ Ռեյգանի աշխատակազմի տնտեսական քաղաքականության հարցերով ֆինանսների նախարարի /1981-1982թթ./ նախկին օգնական: ԱՄՆ-ում Պոլ Կրեյգ Ռոբերտսը համարվում է ռեյգանական տնտեսական հրաշքի գլխավոր ճարտարապետներից մեկը, […]

Եղվարդցիները փողոցներ են փակում/տեսանյութ/

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում այսօր՝ ապրիլի 25-ի առավոտից կրկին ցույցեր են: Դպրոցականները դասադուլ են հայտարարել և միացել ցուցարարներին: Ցույցի մասնակիցները փողոցներ են փակել կաթվածահար անելով երթևեկությունը: Մանրամասները՝ տեսանյութում:

Հանդիպումը չի կայանա.Կարեն Կարապետյան

Սիրելի՛ քաղաքացիներ, Ինչպես գիտեք՝ վաղը պետք է տեղի ունենար իմ և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ստեղծված իրավիճակը քննարկելու և լուծումներ փնտրելու համար: Տեղեկացնում եմ, որ նախապես հայտարարված հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ` մասնավորապես` հանդիպման ձևաչափի, օրակարգի և լուսաբանման առումով: Վերջինիս կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, […]

Հանրապետական կուսակցությունից ոչ ոք չի լինելու Հայաստանի վարչապետ. Փաշինյան

Հանրապետական կուսակցությունից ոչ ոք չի լինելու Հայաստանի վարչապետ։ Այդ մասին օտարերկրյա լրագրողների հետ ասուլիսում ասել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, Սերժ Սարգսյանն ասում էր, որ 7 տոկոս հավաքած հավաքած ուժը չի կարող հաղթել։ «Հայաստանում այժմ կատակում են, որ յոթ տոկոսն ավելին էր, քան 93 տոկոսը։ Մեր շարժումը վայելում է Հայաստանի բնակչության 90 տոկոս […]

Գեներալ Մանվելն ուրացա՞վ ՀՀԿ-ին. հայ ազգի թշնամիները սադրում են

Ե Ր Կ Ր Ա Պ Ա Հ ֆեյսբուքյան էջում հետեւյալ գրառումն է արվել   Ապազգային որոշ տարրերի համար ապրելակերպ է դարձել ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի խոսքերը կոնտեքստից կտրված ներկայացնելը։ Այսօր Ծիծեռնակաբերդում Մանվել Գրիգորյանը, շտկելով լրագրողի հարցը՝ Դուք ՀՀԿ անդամ եք, ասաց, որ ինքը ՀՀԿ անդամ չէ, այլ՝ ՀՀԿ խմբակցության անդամ։ […]

Փաշինյանը պատրաստվում է ասուլիսի

«Իմ քայլը» նախաձեռնության եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման մասնակիցները մի քանի ժամ սպասել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ ծաղիկներ դնելու համար։ Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե օտարերկրյա լրագրողների համար ասուլիս պիտի տա, եւ խնդրել է իրեն ճանապարհ տալ, որպեսզի ծաղիկներ դնի եւ արագ հասնի ասուլիսի վայր։ Նշենք, որ երթի մասնակիցները ժամը […]

Ադրբեջանական զինուժի տեղաշարժերը առաջնագծում/տեսանյութ/

Արցախի ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով ադրբեջանական զինուժի տեղաշարժերը առաջնագծում։ Նշենք, որ վերջին օրերին Արցախի ՊՆ-ն հակառակորդի զինուժի զգալի կուտակուներ է արձանագրել առաջնագծում։

Հայաստանի զինված ուժերը շարունակելու են ամուր պահել մեր երկրի սահմանները.Կարեն Կարապետյան

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակելու են ամուր պահել մեր երկրի սահմանները, ինչպես նաև երաշխավորել Արցախի և նրա ժողովրդի անվտանգությունը: Այդ մասին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ասել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը: «Վստահ եմ՝ մեր բոլոր միջազգային գործընկերները կշարունակեն զգոնությամբ հետևել, որպեսզի Ադրբեջանը պատրանքներ չունենա և որևիցե […]

Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը

Այսօր լրանում է 1915թ. Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: Ամեն տարի ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայի իշխանությունները հայերին մեղադրել էին Ռուսաստանի նկատմամբ համակրանքի մեջ ու դա օգտագործել որպես պատրվակ՝ ամբողջ հայ բնակչությանը երկրի ներքին թշնամի հայտարարելու համար։ 1915-1923 թթ․ իրադարձությունները բազմաթիվ պատմաբանների կողմից գնահատվում են […]

Էջմիածնում սպանվել է ԵԿՄ փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանը

Ապրիլի 23-ին, ժամը 18.55-ին կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք նախնական ախտորոշմամբ Էջմիածնի հիվանդանոց է տեղափոխվել 46-ամյա Նվեր Հովհաննիսյանը, ով երեք ժամ անց մահացել է վիրահատության ժամանակ: Նվեր Հովհաննիսյանը ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր: Նախկինում եղել է նաև քաղաքի մշակույթի տան տնօրենը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի